ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Շնորհակալական բացիկ Պուտինին. հայրենազրկմա՞ն, գրավված տարածքների՞, թե՞ օտարվող եկեղեցիների համար. Lragir.am

June 12, 2021, 11:34 pm

3159

«Արցախը միշտ կարևորել է Ռուսաստանի անգնահատելի տեղն ու դերը մեր տարածաշրջանում, այստեղ խաղաղության ու կայունության պահպանման գործում: Այսօր էլ մեզ հետ միասին Արցախի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց ու երախտապարտ: Շնորհակալ ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներդրած անձնական ջանքերի ու անուրանալի ավանդի համար», Ռուսաստանի օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արցախում մենք դարեր շարունակ ունեցել ենք Ռուսաստանի աջակցությունը։ Մենք հատուկ վերաբերմունք ունենք ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի նկատմամբ։ 2020թ. 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրականացնում են առաքելություն, որը կենսական նշանակություն ունի Արցախի Հանրապետության համար։ Եվ հենց ձեր շնորհիվ այստեղ մարդիկ ապրում են ապագայի հույսով»: Սա էլ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ուղերձից է:

Կարելի էր իհարկե ավելի զուսպ ու արժանապատիվ, եւ որ ամենակարեւորն է՝ իրականությանը համապատասխանող ուղերձներ հղել: Օրինակ, նշել Արցախի ինքնորոշման իրավունքի, քաղաքական երկարատեւ կարգավորման անհրաժեշտության, օկուպացված տարածքների վերադարձի եւ այլնի մասին:

Արցախի դժբախտությունները սկսել են այն բանից հետո, երբ այն անցել է Ռուսաստանի տիրապետության տակ, 200 տարի առաջ: Ռուսների առաջին գործը հայկական մելիքական իշխանության ոչնչացումն էր Արցախում, որը մինչ այդ պահպանում էր Արցախի գրեթե անկախ գոյությունը: Ռուսների առաջին գործը եղավ Արցախում տեղական իշխանությունը մահմեդականներին հանձնելը: էականը Էթնիկ ծագումն էր՝ թուրք մահմեդականներին:

1923 թ. Ռուսաստանը Արցախը հանձնեց մերձկասպյան արեւմուտքում իր հոգեզավակ գոյացությանը: Էթնիկ ծագումը դարձյալ էական էր: 1988-1991 թթ. Ռուսաստանն Արցախի դեմ մի քանի պատժիչ արշավանք նախաձեռնեց, հայաթափելով տասնյակ բնակավայրեր, հայրենազրկելով հարյուր հազարավոր հայերի: Եւ նորից, խնդիրը հայերի դեմ էթնիկ թշնամանքի կրող բռունցքի ձեւավորումն էր:

Ռուսաստանը 2016-ին «փորձարկեց», իսկ 2020-ի աշնանը սանձազերծեց Հայաստանի դեմ պատերազմն Արցախում, Լավրովի պլանի առաջին բաժնի կիրառման արդյունքում հայրենազրկվեցին տասնյակ հազարավոր հայեր, Արցախի տարածքների գերակշիռ մասը հանձնվեց թուրքին:

Պետք է հասկանալ, որ «հայ-ադրբեջանական» պատերազմ հասկացությունը, մեղմ ասած, թերի է. դա Ռուսաստանի պատերազմն է Հայաստանի դեմ, այդ թվում Արցախում, երբեմն ուղիղ՝ ինչպես 1988-1991 «կոլցոների» եւ մարդասպան Սաֆոնովների ժամանակ, եւ իր պրոքսի-գործիքի՝ Բաքվի միջոցով: Պատերազմի տաք փուլին հետեւել է Ռուսաստանի՝ գիտական դասակարգումով անկանոն պատերազմը Հայաստանի դեմ. Արցախում ռուս «խաղաղապահները», որոնց ներկայությունը հնարավոր է դարձել Արցախի բանակի ու կարգավիճակի ոչնչացման եւ Շուշի-Հադրութ շրջանների հանձնման դիմաց, եւ Ակնայում ռուս-թուրքական կենտրոնը ապահովում են Լավրովի ծրագրի երկրորդ փուլի ծավալումը եւ հայկական հնարավոր նախաձեռնությունները զսպելու գործառույթ են կատարում:

Ինչով է արտահայտվում անկանոն պատերազմը Հայաստանի դեմ, մասնավորապես Արցախում: Նախեւառաջ՝ հայկական ինքնության՝ հայերեն լեզվի, մշակութային ժառանգության, եկեղեցու դեմ ոտնձգություններով, պատմության խեղաթյուրումով: Արցախում արդեն ընդունվել է ռուսերենի կարգավիճակի օրենքը, Ռուս ուղղափառ եկեղեցու եւ Բաքվի համատեղ ջանքերով փորձեր են կատարվում «ուդի-քաղքեդոնական եկեղեցի» ստեղծելու ուղղությամբ, ըստ տեղեկությունների՝ պատրաստվում են այլ օրինագծեր եւս:

Պետք է նշել, որ Արայիկ Հարությունյանի ու Վիտալի Բալասանյանի, ինչպես նաեւ Սամվել Բաբայանի կուսակցությունները Լեզվի մասին օրենքի համահեղինակներն են: Ինքը Վիտալի Բալասանյանը ջանքեր էր գործադրում, Մուրադովի հրամանով, Մարտունիում Նժդեհի արձանը հանելու համար: Ստեփանակերտի վարչակազմի բազմաթիվ այլ «նախաձեռնություններին» դեռ առիթ կլինի անդրադառնալ:

Արցախը միշտ ոսկոր է եղել Ռուսաստանի կոկորդին: Հիմա փորձ է արվում հանել այն, սակայն իզուր: Արցախում ցեղասպան գործողությունների համար Մոսկվան չափազանց ծանր գին է վճարելու, եւ դա արդեն սկսվել է: Հայաստանում ու մասնավորապես Արցախում Ռուսաստանի կյանքի ու մահվան հարցն է դրված, եւ Ստեփանակերտի վարչակազմի ներկայացուցիչները նվազագույն պետական արժանապատվության պարագային ոչ թե պետք է շնորհակալ լինեին ՌԴ-ին ու Պուտինին, այլ պահանջեին գինը: Ինչի՞ համար սպասիբո՝ հայրենազրկմա՞ն, գրավված տարածքների՞, թե՞ օտարվող եկեղեցիների: Համագործակցական կոմպլեկտի համար սպասում ենք Սուրբ Էջմիածնի «սպասիբոյին», որ ակտիվ քաղաքական հայտեր է ներկայացնում:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա