ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
ԵՐԲ ՆԵՐԿԱՆ ԱՄՈՒԼ Է, ԻՍԿ ԱՊԱԳԱՆ՝ ԱՆՑՅԱԼԻ ՊԱՏԱՆԴԸ
August 29, 2019, 5:24 pm
4123
Արդեն ավելի քան երեսուն տարի Հայաստանի համար մեկ քաղաքական առաջնահերթությունը եղել ու մնում է Արցախը:
Արդեն ավելի քան երեսուն տարի իշխանական ու ընդդիմադիր տարբեր ուժեր իրենց նեղ կուսակցական, կլանային խնդիրները լուծելու համար փորձել են հասարակության ուշադրությունը բևեռել այլ՝ հաճախ արհեստածին խնդիրների վրա, ինչը որպես կանոն ճակատագրական է եղել հենց այդ ուժերի համար և տարիներով ու տասնամյակներով հետաձգել է ոչ միայն Արցախի այլև Հայաստանի համար կենսական հարցերի լուծումը:
Արդեն ավելի քան երեսուն տարի մենք համառորեն չենք ուզում հասկանալ, որ Հայաստանի արտաքին ու ներքին բոլոր մարտահրավերների դիմագրավումը, երկրի տնտեսական ու սոցիալական առաջընթացը բացառապես Արցախի հիմնահարցի լուծմամբ են պայմանավորած:
Անշուշտ, ՀՀ դատաիրավական համակարգում առաջացած ճգնաժամը, կոռուպցիայի դեմ պայքարի, Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված էկոլոգիական խնդիրների լուծումը հրատապ ու վճռական որոշումների կարիք ունեն, սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, այս ու համանման մյուս հարցերն արհեստականորեն ուռճացվում են, որպեսզի հասարակության ուշադրությունը շեղեն Արցախի շուրջ ստեղծված բավականին վտանգավոր զարգացումներից և Արցախի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող խմորումներից: Ցավով պետք է արձանագրել, որ լրատվական դաշտում ու սոցիալական ցանցերում այսօր ավելի շատ խոսվում է Լֆիկ Սամոյի խանութի հրդեհի, քան ասենք Արցախում ընդամենը մի քանի օր հետո սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին:
Կարծում եմ չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այս ընտրությունները , «հրետանային նախապատրաստություն» են 2020 թվականի մարտին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների, «ճակատամարտից» առաջ: Ի տարբերություն իրական ճակատամարտի այստեղ ռազմաճակատի գիծը բազմավեկտոր է, իսկ հակառակորդների կողմից միմյանց ուղղված արկերը հիմնականում սեփական խրամատներում են պայթում:
Այս ֆոնի վրա չափազանց ուշագրավ է Սամվել Բաբայան քաղաքական գործչի մարտավարությունը: Լինելով նաև հմուտ ռազմական գործիչ, նա իր «ռազմամթերքն» անիմաստ չի վատնում մանր-մունր բանսարկությունների, ընդդիմախոսներին սևացնելու կամ էժանագին պոպուլիզմի վրա:
Սահմանադրական փոփոխությունների պահանջով նրա կողմից կազմակերպված ստորագրահավաքն ու դրա արդյունքում հավաքված ավելի քան քսան հազար ստորագրությունները երեք բան հստակ փաստեցին. 1. Սամվել Բաբայանը բացառապես քաղաքական գործընթացների կողմնակից է, 2. Սամվել Բաբայանը Արցախում անուրանալի հեղինակություն է վայելում, 3. Արցախցիները այլևս չեն հանդուրժում ներկա, ասել է թե անցյալ իշխանություններին:
Կարծում եմ բոլորը և առաջին հերթին Ս. Բաբայանը հստակ գիտակցում են, որ ԱԺ-ն մերժելու է սահմանադրական փոփոխությունների առաջարկը, սակայն այն ինչը գործող իշխանությունները Ս. Բաբայանի պարտության գրավականն են համարում, իրականում իրենց վախճանի սկիզբն է հանդիսանալու: Նախագահական մրցավազքին չմասնակցելը կարող է նույնիսկ մարտավարական հաղթանակ դառնալ, որովհետև թիմն իր ողջ ներուժը կօգտագործի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ ապահովելու համար, իսկ որ Ս. Բաբայանի կուսակցությունը առնվազն ծանրակշիռ ներկայացվածություն է ունենալու գալիք ԱԺ-ում, ապացացում են վերջին ստորագրահավաքի արդյունքները: Եթե սրան ավելացնենք նաև Արցախում ազատ ու արդար ընտրությունները երաշխավորելու ՀՀ վարչապետի հանձնառությունը, պատկերն ամբողջական կդառնա: Այդ հարցում իր ողջ ներուժով վարչապետին սատարելու է նաև Ազատամարտիկների Դաշինքը: Այնպես որ տղե՛րք, կապեք ձեր ճամպրուկները, եթե իհարկե հասցնեք:
Արցախում դեռ կա առաջնորդ, ով կարող է ներկան կենսունակ, իսկ ապագան անցյալից ազատ ու բարեկեցիկ դարձնել:
Արամ Ավետիսյան
Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ