ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
ԱՆՄՈՌՈՒԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՇԱՆ. ԴԱ ՎՈՒԼԳԱՐ ԵՒ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԼՈՒԾՈՒՄ Է
August 27, 2019, 7:41 pm
4061
Երեւանում կկառուցվի 270 մետր բարձրությամբ, 71 հարկից բաղկացած բազմաֆունկցիոնալ համալիր, որը կունենա անմոռուկի տեսք։ Շենքի ճարտարապետական նախագծման աշխատանքներն իրականացնելու է «Էլոյան Արքիտեքստ» ընկերությունը: Շենքը նախագծողների հավաստիացմամբ՝ 5-6 տարի անց «Անմոռուկ» կոչվող համալիրը պատրաստ կլինի, որտեղ կլինեն ժամանցի տարբեր վայրեր, լողավազան, զբոսայգի, ծիրանի եւ խաղողի այգիներ: Հետաքրքիր է, որ Երևանի քաղաքապետարանը նախօրեին հայտարարել էր, որ ոչ մի պաշտոնական դիմում չի ներկայացվել և ոչ մի շինթույլտվություն կամ որևէ այլ փաստաթուղթ Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել։
Ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի համար չափազանց անհանգստացնող է Երեւանում 71 հարկանի շենքի կառուցման փաստը։ «Ամենայն հարգանքով վերաբերվելով Ավիկ Էլոյանին՝ պետք է անդրադառնամ այդ շենքի հետ կապված մի շարք խնդիրների, որոնք մտահոգիչ են։ Նախ՝ շենքը բարձր է, որովհետեւ պետք է շահավետ լինի ներդրողի համար, բայց հարցն այսպես չի կարող դրվել, քանի որ առաջնահերթ պետք է խոսել ժողովրդի եւ քաղաքի շահի մասին։ Սա մի շարք փակագծեր է բացում, եւ մենք հասկանում ենք, որ քաղաքաշինությունը ենթարկվում է առանձին մարդկանց շահին։ Այդպես չի կարող լինել, թեպետ այդպես է եղել երկար տարիներ՝ 20 տարի շարունակ»։
Մյուս խնդիրը, որը, ըստ ճարտարապետի, չափազանց անհանգստացնող է, այն է, որ շենքի տեղը դեռ որոշված չէ, թեպետ նախնական նշվել է, որ այն պետք է կառուցվի Իսակովի պողոտայի հարեւանությամբ․ «Հայտարարվեց, որ համատարած կանաչի շրջապատում այդպիսի կառույց պետք է լինի, որն իր հետ պետք է բերի տրանսպորտային հոսքեր, ճանապարհների խնդիր․ դա ընդունելի չէ։ Մյուս կողմից պարզվում է, որ շենքը որոշակի տեղ չունի, ինչն էլ ավելի ընդունելի չէ, որովհետեւ եթե առաջինի դեպքում ընտրված տեղը մեծ խնդիրներ է առաջացնում, ապա 2-րդի դեպքում չես կարող խոսել, քանի որ տեղը դեռ չկա։ Բայց ինչպե՞ս կարող է երկրի ամենաբարձր կառույցն անորոշ կարգավիճակում լինել։ Սա ընդհանրապես խոսում է քաղաքաշինական այս ամբողջ կառուցվածքի բացակայության մասին։ Ինչպե՞ս կարող է երկրի ամենամեծ կառույցը չանցնել մասնագիտական եւ հասարակական քննարկումներ, մասնագետներն ու բնակչությունը չհայտնեն իրենց կարծիքը։ Ինչի՞ է դա բերելու, եւ ի՞նչ ռիսկերի հետ է կապված այդ չափի բարձր կառույցի գոյությունը։ Միայն երկրաշարժի խնդիրը չէ, չնայած որ դա կարեւորագույն հարց է, որովհետեւ մարդկանց անվտանգության հետ է կապված, բայց ասել, որ դա անվտանգ է, եւ ասել մի փաստի առնչությամբ, որը չկա, ճիշտ չէ։ Կարելի է հստակորեն ասել, որ դա վտանգավոր է, բայց ասել, որ դա անվտանգ է՝ չիմանալով, թե ինչպես պետք է դա իրականացվի, չունենալով վերջնական այդ նախագիծը՝ անլուրջ է»։
Բալյանի դիտարկմամբ՝ խնդրի մյուս կողմն այն է, թե ինչ դիրքում է լինելու եւ ինչպես է 71 հարկանի շենքը հարաբերվելու ամբողջ քաղաքի եւ Արարատյան դաշտի հետ․ «Քաղաքաշինության մեջ 2 սկզբունքային մոտեցում կա՝ ուրբանիզացիա եւ դեզուրբանիզացիա։ Ո՛չ նա եւ ո՛չ նա մեզ համար իրատեսական չեն, որովհետեւ քաղաքաշինությունը՝ որպես կայացած մի համակարգ, այլեւս չկա, եւ դա վաղուց։ Ուրբանիզացիան կոնկրետ մեզ համար ստացել է մի նշանակություն՝ այն, ինչ մեծ է, խանգարում է՝ բերելով տրանսպորտային մեծ կուտակումների, այն, ինչի վերածվել է Երեւանի կենտրոնը, եւ վատ միջավայր է ստեղծվել ապրելու համար։ Իսկ դեզուրբանիզացիան այն է, ինչ մեզանում բացարձակ բացակայում է, եւ ինչի համար շատերս պայքարում ենք, որպեսզի պահպանվեն բնությունը, լանդշաֆտը, որպեսզի շինությունները բնության հետ համահունչ լինեն, խցանումներ չլինեն։ Այս առումով այդ շենքի վտանգները չափազանց մեծ են, քանի որ այն բերում է իր հետ անասելի ուրբանիզացիոն շղթա։
Սա կարմիր գիծ է հանդիսանում եղածի եւ ապագայի համար՝ այն առումով, որ անկանոն կառուցապատման սկզբունքը վեր ենք ածում այնպիսի չափերի ու մասշտաբի, որ դա կհանգեցնի մեր ամբողջ Արարատյան հարթավայրի ուրբանիզացիային եւ կվերածի բետոնի ու մետաղի։ Արդյունքում մենք կկորցնենք մեր բնության այն փոքրիկ մասնիկը, որն այսօր ունենք»։
Դուբայի կամ Նյու Յորքի երկնաքերերի ոճի մեջ կառուցվող շենքի մոդելը պրովինցիալ մոտեցում է, ավելին՝ ըստ Բալյանի, եթե դրան գումարած՝ այն կյանքի է կոչվելու հարթավայրում, ուրեմն այդ բնությունը կավիրվի․ «Դա իր հետեւից բերելու է մեկը մեկից տարբեր խնդիրներ։ Դա այն կարմիր գիծն է, որ պետք չէ անցնել, մեր հողը մեզ համար չափազանց թանկ է։ Ընդհանրապես, հողի գինը պետք է բարձր լինի։ Իսկ գնալ ներդրողի ցանկություններին ընդառաջ, դա անթույլատրելի է։ Այսօր մեր քաղաքում առկա բարձրահարկերն արդեն ներդաշնակ չեն եւ հակասում են մեր բնությանը, քաղաքի ուրվագծին, տեսարանին։ Դա դեռ 20 հարկանի նորակառույց բարձրահարկերի դեպքում, ի՞նչ կլինի 71 հարկանի շենքի դեպքում»։
Թե ինչու է այս ամենը տեղի ունենում, ինչու են այդպիսի սխալներ առաջ գալիս, ըստ Բալյանի, պետք է հասկանալ մի բան, որ քաղաքաշինության այս վիճակն ինստիտուցիոնալ խնդիրների հետեւանք է․ «Այն իմաստով, որ քաղաքաշինությունը գլխի վրա շուռ տված է, տեսեք, թե ինչ է կատարվում․ ներդրողը հանդես է գալիս թե՛ գաղափարով, թե՛ ձեւով, նա է որոշում՝ որտեղ եւ ինչպիսի բան կառուցել։ Պետք է կարգավորել այդ ամենը եւ նախապես հասկանալ, թե ինչ ռազմավարական լուծում ունի քաղաքի զարգացումը։ Եթե ուզում ես ներդրում անել, արդեն կանաչ լույս է վառվում, թե ինչպես եւ որտեղ ներդրողն արդեն հանդես է գալիս այդ փաթեթով։ Այս վերջին 20 տարվա բոլոր քաղաքաշինական սխալները՝ Հյուսիսային պողոտայից սկսած, որպես շարունակություն, տեսնում ենք նաեւ այսօր։ Բոլորն այդ նույն շղթայի եւ սկզբունքի հետեւանքն են։ Այսպիսի մոտեցումը չի կարող բերել զարգացման»։
Կարեն Բալյանն անդրադառնում է նաեւ ներդրող եւ ճարտարապետ կապին․ «Ճարտարապետի դերը շատ անգամ վեր է ածվում նրան, որպեսզի նա կարողանա ընդամենը արտահայտել ներդրողի գաղափարները, որոնք շատ անգամ բացարձակապես ճարտարապետական ու քաղաքաշինական չեն։ Պատահական չէ, որ վերջերս շատ կառույցների դեպքում չենք կարողանում հասկանալ, թե հեղինակն ով է, որովհետեւ հեղինակի անունը չի բարձրաձայնվում։ Ավելին՝ կա նաեւ այն խնդիրը, որ հեղինակը շատ լավ էլ հասկանում է, որ սխալ է անում, բայց գնում է այդպիսի քաղաքաշինական սխալի»։
Մի կարեւոր հանգամանք եւս, որ մատնանշում է ճարտարապետը․ Հայոց եղեռնի հետ կապված խորհրդանիշը՝ Անմոռուկը, չի կարող դառնալ քաղաքաշինական նշան․ «Այսինքն՝ գաղափարն էժանացվում է, շատ վուլգար, պարզունակ լուծում է, ձեւի ենք վերածում մի շատ լուրջ խնդիր, որը ֆունկցիոնալ լուծում պետք է ունենա։ Անլրջություն կա այս ամեն ինչի մեջ, ընկած ենք ձեւական խնդիրների լուծման հետեւից եւ ո՛չ քաղաքաշինական»:
Նյութի աղբյուր. hraparak.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ