ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Ադրբեջանի հերթական ոտնձգությունը․ Մոսկվայի «կանաչ լույսը» Բաքվին

July 28, 2019, 2:42 am

4172

Այսօր ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,– ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Դուշանբեի, այսպես կոչված, «վերելակային» համաձայնություններն այլևս չեն գործում՝ ինչքան էլ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը փորձի դրանք ներկայացնել՝ որպես դիվանագիտական ձեռբերում։ Սակայն ուշագրավն այն է, որ վերջին շրջանում թիրախավորվում է Հայաստանի պետական սահմանը, եթե հիշենք, որ ադրբեջանական կողմը վերջերս էլ սադրանքի էր դիմել Նախիջևանի տարածքից։

Այստեղ, բնականաբար, հարց է առաջանում ՀԱՊԿ դերակատարության, պատասխանատվության մասին ու ակամայից՝ գոնե անուղղակիորեն, բացատրել է Բաքվի այսօրվա սադրանքի մոտիվացիան։ Համենայն դեպս, մի քանի իրադարձությունների փոխկապակցվածության կնիքը տեսանելի է։ Օրերս Ռուսաստանի Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունների նախաձեռնությունը, որ ներկայացրել է ՌԴ նախագահ Պուտինը: Դրանով նախատեսվում է ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի սահմանում: Այս նախաձեռնությունը հատակապես ուշագրավ է Հայաստանի ու նրա անվտանգության տեսանկյունից, որովհետև՝ տարածված կարծիքի համաձայն, Պուտինի այս նախաձեռնությունը, որին, ի դեպ, համաձայնություն է տվել նաև Հայաստանի ներկայացուցիչը, ճանապարհ է բացում Ադրբեջանի ու Թուրքիայի համար։

Ամենևին չեմ բացառում, որ այսօր Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ կատարված ադրբեջանական կրակոցն արձագանք էր Ռուսաստանի Պետդումայի վավերացմանը, այլ խոսքով՝ Բաքվում Պուտինի նախաձեռնությունը համարել են ագրեսիվ քաղաքականության «կանաչ լույս»։

Իհարկե, Մոսկվայում կփորձեն Երևանին հանգստացնել կամ առաջարկել անվտանգության ապահովման, այսպես ասած, այլընտրանքային գործիքակազմ, սակայն Մոսկվան առաջին անգամ չէ, որ սակարկում է Բաքվի ու Անկարայի հետ՝ հայկական շահերի հաշվին։

Արդյո՞ք ՀԱՊԿ-ն կարձագանքի Ադրբեջանի այսօրվա սադրանքին ու ինչպիսի՞ն կլինի այդ արձագանքը։ ՀԱՊԿ-ից նախկինում մի քանի «անատամ» հայտարարություններ լսել ենք, որոնք, սակայն, ավելի շատ խրախուսել, քան սանձել են Բաքվին։ Դժվար է ենթադրել, որ ՀԱՊԿ-ն այս անգամ հանդես կգա ավելի բովանդակային հայտարարությամբ, առավել ևս, որ Բաքվի նկատմամբ կկիրառվեն կոնկրետ դիվանագիտական գործողությունններ կամ սանկցիաներ, որովհետև, գուցե պարադոքսալ հնչի, Ադրբեջանը այս կառույցում ավելի շատ դաշնակիցներ ունի, քան՝ Հայաստանը։

Ի դեպ, ուշագրավ է, որ Կրեմլին մոտ կանգնած փորձագետներից մեկը՝ Ստանիսլավ Տարասովը, օրերս բառացիորեն ասել էր․ «Եթե կարճ ասեմ, ապա Փաշինյանն իր հեղափոխությամբ շատ է ուշացել։ Այն պետք էր անել դեռ 5 տարի առաջ։ Ներկայումս, երբ ռուսները թուրքերի հետ են, հեղափոխությունը հայերին ոչինչ չի տա։ Սենք Թուրքիայի հետ ենք»։

Այս խոսքերը բացահայտում են մոսկովյան քաղաքականության էությունն ու ցինիզմը։ Ռուսական վերնախավում բացահայտ խոսում են այն մասին, որ հայկական շահերի հաշվին սակարկում են Անկարայի ու Բաքվի հետ ու սակարկության հարթակներից մեկն, անշուշտ, լինելու է հենց ՀԱՊԿ-ի հարթակը։

ՀԱՊԿ-ն ակնհայտորեն չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ, ինչից հետևում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի պատասխանատվության աստիճանը տրամաբանորեն պետք է լինի փոխադարձաբար համարժեք կամ հայելային։ Հակառակ պարագայում՝ ՀԱՊԿ-ն դառնում է ոչ թե Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ, այլ՝ մարտահրավեր, որը նաև կաշկանդում է մեր երկրի արտաքին քաղաքականությունը՝ դրա միավեկտորությամբ պահպանելով ռուսական վասալության ռեժիմը։

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա