ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՞ Է
July 22, 2019, 10:59 pm
3525
Ադրբեջանական մամուլում չեն դադարում Վրաստանի հետ հարաբերությունների թեմայով հրապարակումները: Վերջին շրջանում ավելի ու ավելի է զգացնել տալիս վատ թաքցվող անհանդուրժողականությունը, որ ադրբեջանցի հեղինակները դրսեւորում են հարեւան երկրի եւ ժողովրդի նկատմամբ: Ընդհանուր տոնայնությունն այն է, որ Վրաստանն իր ներկայիս գոյությամբ պարտական է Ադրբեջանին, որի հետ պարտավոր է մինչեւ վերջ կապված մնալ: Հակառակ դեպքում Վրաստանին եւ վրաց ժողովրդին սպառնում է աղետ:
Իրավիճակի կայունացման պաշտոնական կոչ հղելով՝ Ադրբեջանի իշխանությունները միաժամանակ գիտական եւ հանրային շրջանակներին խրախուսում են հրապարակային այնպիսի հայտարարություններ անել, որոնք պարզապես սադրիչ են: Ի մասնավոր, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի ԳԱ Պատմության ինստիտուտի տնօերն Մամեդովը թույլ է տվել այսպիսի տեսակետ հնչեցնել. «Ոչ միայն Քեչիքչիդաղը (Դավիթ Գարեջիի վանական համալիրը՝ Վ. Ա.) այլեւ ողջ արեւելյան Վրաստանը պատմական ադրբեջանական հող է: Թիֆլիսն ադրբեջանական քաղաք է»:
Ավելորդ չէ ընդգծել, որ սույն անձը վայրկենապես կզրկվեր պաշտոնից եւ կհռչակվեր պետական դավաճան, եթե իր տեսակետը նախապես համաձայնեցրած չլիներ համապատասխան ատյաններում, ամենայն հավանականությամբ՝ Իլհամ Ալիեւի աշխատակազմում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի գիտական շրջանակները հրահանգավորվել են արշավ սկսել այս անգամ արդեն Վրաստանի պատմության, վրաց ժողովրդի մշակութային ժառանգության դեմ: Ամեն ինչ հիշեցնում է անցյալ դարի 70-80-ական թվականները, երբ ադրբեջանցի պատմաբանների առջեւ դրված էր Արցախի եւ հարակից հայկական տարածքների պատմությունը ցանկացած գնով «աղվանականացնելու» խնդիր:
Ինչ ընթացք ունեցան դեպքերը՝ հայտնի է: Նույն մարտահրավերն այսօր նետված է Վրաստանին, որը նահանջի տեղ չունի: Մի փոքր զիջողականություն, եւ առաջիկա մի քանի տասնամյակի կտրվածքով Վրաստանի արեւելյան հատվածն իրոք կդառնա ադրբեջանական: Վրաստանը պարտադրված է հանուն ազգային ինքնության դիմադրել:
Վրաց-ադրբեջանական պատմա-քաղաքակրթական բախումն այլեւս իրողություն է: Ե՞րբ վրա կհասնի ռազմա-քաղաքական դիմակայությունը՝ կախված է Ադրբեջանից: Եթե պաշտոնական Բաքուն չնահանջի, ապա Հարավային Կովկասն ակաանտես կլինի վրաց-ադրբեջանական զինված դիմակայության:
Նյութի աղբյուր. hraparak.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ