ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
ԲՀԿ-Ն ԳՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԱՏԵՒՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
June 29, 2019, 12:44 am
4204
«Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանին առնչվող զարգացումներն ու քրեական գործը դիտարկում է զուտ իրավական տիրույթում: Սա այն է, ինչ պետք է իմանալ հայաստանյան ներքին քաղաքական իրականության մեջ իշխող գերակա սկզբունքների մասին: Մինչ Քոչարյանն ու նրա ոչ մեծաթիվ կողմնակիցները խոսում են քաղաքական հետապնդումների ու քաղհալածյալի կերպարի մասին, ըստ էության, Քոչարյանի հոգեզավակը հանդիսացող, նրա անմիջական մասնակցությամբ ու հովանավորությամբ ծնված քաղաքական այս ուժը դժվար պահին երես է թեքում նրանից՝ շեշտելով «իրավական տիրույթի» հանգամանքը:
Սա, իհարկե, տարբեր կերպ կարող է մեկնաբանվել՝ սկսած քաղաքական պրագմատիզմի դրսեւորումից, մինչեւ պարզ դավաճանությունը երբեմնի «քավորի» հանդեպ (կամ թերեւս՝ երկուսը միասին): Բայց փաստը մնում է փաստ, որ Քոչարյանից իրեն հեռու է պահում մի ուժ, որն իր ստեղծմամբ մեծ չափով պարտական է այդ մարդուն: Թվում է, թե տարօրինակ է, հատկապես այն ֆոնին, երբ անգամ նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի, այպես ասած, քաղաքական թեւի ներկայացուցիչներն են վերջին շրջանում հետեւողականորեն լծվել երկրորդ նախագահի պաշտպանության գործին՝ հայտարարելով վերջինիս հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին:
Մինչդեռ, երբ դիտարկում ենք, այսպես կոչված, քաղաքական պրագմատիզմի տարբերակը, ամեն ինչ կարծես թե իր տեղն է ընկնում: ՀՀԿ-ի ներկայացուցիչներն այս պահին այլ ելք չունեն, քան Քոչարյանին պաշտպանելը: Նրանք այլեւս անհուսալի աութսայդերների կարգավիճակում են հայտնվել, եւ, ինչպես ցույց տվեցին վերջին մեկ տարվա զարգացումները, վերջիններիս՝ իշխանության վերադառնալու շանսերը նվազագույն են: Հետեւաբար, գոնե քաղաքական ասպարեզից իսպառ չանհետանալու, քիչ թե շատ ջրի վրա մնալու համար նրանց ներքաղաքական պայքարի որոշակի «սնունդ» է հարկավոր: Այս դեպքում Քոչարյանին առնչվող զարգացումները նման հրաշալի «սնունդ» կարող են ծառայել:
Այլ է ԲՀԿ-ի պարագան: Քաղաքական համարվող այս ուժը, իր առաջնորդի գլխավորությամբ, գրեթե միշտ հրաշալի կերպով կողմնորոշվել է բարդ իրադրություններում ու ջրից չոր դուրս եկել: Այլ գործոնների թվում նրանց հաջողության մեջ որոշիչ է եղել հանգամանքը, որ նրանք երբեք չեն հավակնել առաջինը լինելու պատվին:
Ավելին՝ երբեք չեն հավակնել լինել իսկապես քաղաքական, գաղափարական ուժ, քանի որ ի սկզբանե հետապնդել են իշխանական համակարգի ներսում գտնվելու եւ դրա տանիքի տակ բառիս բուն իմաստով «բարգավաճելու» պարզ ու միակ նպատակը: Ի դեպ, նկատենք՝ սա այն դեպքն է, երբ կոնկրետ քաղաքական ուժը քաղաքական ասպարեզում հանդես է եկել առանց «իզմ»-երի:
Մի խոսքով, ԲՀԿ-ն ու նրա հիմնականում ունեւոր անդամներն ուղղակի ձգտել են պահպանել իրենզ ազդեցությունն ու ունեցվածքը, ոչ ավելին: Իսկ այդ պարագայում արդեն բոլորովին էական չի թվում, թե ով է ժամանակին մասնակցել կուսակցության ստեղծմանն ու հովանավորել դրա գործունեությունը: Կհարցնեք՝ բայց մի՞թե նույն նպատակը չեն հետապնդել օլիգարխներով ու այլեւայլ հարուստնեով լի ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Իհարկե, հետապնդել են:
Արդյունքում՝ գրեթե բոլոր ՀՀԿ-ական մեծահարուստները վաղուց արդեն լքել են հարազատ կուսակցությունը եւ դիրքավորվել յուրաքանչյուրն ըստ իր հարմարության: Պատահական չէր, երբ հրապարակման սկզբում մենք հիշատակում էինք հանրապետականների քաղաքական թեւի ներկայացուցիչներին, որոնք թեեւ փոքրաթիվ են, այնուամենայնիվ, կան եւ որոշակի «իզմ»-երի դեռեւս հավատարիմ են մնացել:
ԲՀԿ-ն այժմ էլ կարծես շատ գոհ է «երկրորդի» իր կարգավիճակից, եւ մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ պարզապես սարսափում է առաջինը լինելու թեկուզեւ աղոտ հեռանկարից: Այդպես նրանց հարմար չէ, նրանք ի սկզբանե այլ կերպ են ծրագրավորվել, այդպես ինչ-որ պահի ամեն ինչ կորցնելու հավանականություն կա: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդպես հարմարավետ է նաեւ տվյալ պահին գործող իշխող ուժի համար:
Այդպես էր Քոչարյանի ու Սարգսյանի օրոք, այդպես է նաեւ հիմա: Ոչ մեկի համար էլ թերեւս հաճելի չէ անընդհատ ծոծրակի վրա զգալ ուժեղ ու գաղափարական ընդդիմադիր ուժի սթափեցնող շնչառությունը:
Այսպիսով՝ ԲՀԿ-ն կարծես թե գտել է հայաստանյան չափանիշներով քաղաքական հարատեւության գաղտնիքը՝ շատ վեր-վեր չթռնել եւ ունեցածը պահելու համար երբեք չհավակնել ավելիին: Իսկ «ծնողներին» վերաբերող անցյալն ընդամենը պարզ լիրիկայի շարքից է:
Դավիթ Զավյան
Նյութի աղբյուր. hraparak.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ