ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐ ՉԳԱՆ ՄԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ, ԲԱՅՑ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՉԱՇԽԱՏԵԼ ԱՅԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ

June 15, 2019, 2:08 pm

3474

«Հրապարակը» բացառիկ հարցազրույց է արել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հետ։ 

- Պարոն Ժիրինովսկի, Ձեր դիտարկմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում ի՞նչ է փոխվել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ 

- Մտավախություններ կային, որ մեր հարաբերությունները կփոխվեն, քանի որ Հայաստանի նոր ղեկավարությունն ավելի շատ համագործակցում է ԱՄՆ-ի հետ։ Իսկ մեր հարեւան երկրներում Ամերիկայի հետաքրքրությունները, առաջին հերթին, ուղղված են Ռուսաստանի դեմ։ Բայց վարչապետ Փաշինյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները որեւէ կերպ չեն տուժի։ Սակայն իրավիճակը դեռ սպասողական է։ Ռուսաստանը պետք է հավաստիանա, որ Հայաստանում Ուկրաինայի նման գործընթացներ չեն զարգանում։ Երբ դա տեղի ունենա, հարաբերությունները նորմալ հուն կմտնեն։ Բայց կարեւորը, որ հայ ժողովուրդը պետք է հասկանա՝ մենք մեր օգնությունը չենք ուզում պարտադրել։ Ռուսական բազան Հայաստանում առաջին հերթին պետք է Հայաստանին, որը շրջապատված է թշնամիներով։ Իսկ Ռուսաստանն անվտանգության երաշխավորն է, էժան էներգիայի մատակարարն է եւ հազարավոր հայերի գործատուն։ Հարաբերությունները փչացնելը հեշտ է, ա՛յ, կարգավորելը՝ շատ ավելի դժվար։ Այնպես որ, մենք պետք է թանկ գնահատենք դրանք։ 

- Վերջին մեկ տարում՝ հեղափոխությունից հետո, Հայաստանում կարծես նվազել է ռուսական կապիտալի ներգրավվածությունը։ Արդյո՞ք սա ռուսական իշխանությունների կողմից «հատուկ» քաղաքականության հետեւանք է։ 

- Ռուսաստանի «հատուկ քաղաքականությունը» Հայաստանի նկատմամբ միայն այն է, որ ռուսները դարեր շարունակ աջակցել են հայերին։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա դրանց քանակը կարող է փոխվել տնտեսական պատճառներով՝ քաղաքականության հետ կապ չունեցող։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանն օգտվում է ամենաընդարձակ ու շարունակ ընդլայնվող հնարավորություններից։ Օրինակ՝ հայկական կազմակերպությունները մոտ ժամանակներս իրավունք կստանան մասնակցել ռուսական պետգնումներին։ Հայաստանի համար ռուսական գազի գինն աճել է մինչեւ 165 դոլարի, բայց դա առաջվա պես 1.5 անգամ ավելի էժան է, քան Եվրոպայի համար։ Այնպես որ, պետք չէ խութեր փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան։ Ռուսաստանը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի ամենավստահելի դաշնակիցն ու գործընկերը։ Իհարկե, հեղափոխական իրադարձությունները Հայաստանում անհանգստություն առաջացրին, երկար ժամանակ հասկանալի չէր՝ ինչ ուղղություն կընտրի նոր իշխանությունը։ Բայց, դատելով վարչապետ Փաշինյանի հայտարարություններից, Հայաստանը մտադիր չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխել, երկիրը կպահպանի ԵԱՏՄ-ին ինտեգրվելու կուրսը։ 

- ՌԴ-ում բնակվող հայերը չեն կարողանում հայկական վարորդական իրավունքով այնտեղ տրանսպորտային գործունեություն ծավալել՝ տաքսի վարել, բեռնափոխադրում իրականացնել եւ այլն, քանի որ ռուսական իշխանություններն արգելել են։ Սա ե՞ւս հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունքի արդյունք է, ի՞նչն է խանգարում, որ ՌԴ իշխանություններն այս տեխնիկական խնդիրը լուծեն հօգուտ բարեկամ երկրի քաղաքացիների։ Արդյոք ինչ-որ պայմա՞ն կա, որը չի բավարարում Հայաստանը։ 

- Նման սահմանափակումներ մտցվել են ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ ընդհանրապես բոլոր երկրների համար, որտեղ վարորդական իրավունքը միջազգային նմուշի չէ եւ չի համապատասխանում Վիեննայի կոնվենցիայի չափորոշիչներին։ Ռուսաստանի ոստիկանությունն ուղղակի չի կարող վերահսկել՝ դրանք կե՞ղծ են, թե՞ ոչ։ Բայց ես համաձայն եմ՝ մենք պետք է ընդառաջենք միմյանց եւ պարզեցնենք ռուսական փաստաթղթերի ձեռքբերումը հայ վարորդների համար։ Նրանք մեծամասնությամբ պարկեշտ մարդիկ են եւ կարեւոր դեր են խաղում մեր երկրի տրանսպորտային համակարգում։ Գործընթացն արագացնելու համար, թերեւս, հայկական ոստիկանությունը պետք է ռուս գործընկերներին ավելի հասանելի դարձնի Հայաստանի վարորդների տվյալների բազան, իսկ մենք փոխարենը կարող ենք հայ վարորդներին առաջարկել արագացված քննություններ կամ վարորդական իրավունքի ստացման պարզեցված տարբերակ։ 

- Ռուսաստանը պարբերաբար սերտ շփումներ է հաստատում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, եւ այդ ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունները վերածվում են խաղաքարտի։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման խաղերին, կարծում եք՝ ազնի՞վ է ռազմավարական գործընկերոջ հանդեպ։ 

- Ռուսաստանը գերտերություն է, մենք հետաքրքրություններ ունենք մոլորակի ամեն անկյունում։ Երկրի վրա ամենուր հարեւան երկրները վիճում են իրար հետ կամ հակամարտության մեջ են։ Այդ պատճառով ամեն անգամ, երբ Ռուսաստանն ինչ-որ մեկի հետ համագործակցում է, գտնվում են նրանք, որոնց դա դուր չի գալիս։ Մենք լավ հարաբերություններ ենք պահպանում Իսրայելի հետ, բայց դա դուր չի գալիս Իրանին, իսկ Իրանն էլ մեզնից զենք է գնում՝ դա էլ արդեն դուր չի գալիս Իսրայելին։ Մենք աջակցեցինք Սիրիայի իշխանությանը, ինչը նյարդայնացնում է Թուրքիային, որն ուզում է մեզնից գնել ՊՎՕ C-400, սա էլ իր հերթին դուր չի գալիս ԱՄՆ-ին։ Գերմանիան ուզում է ստանալ «Հյուսիսային հոսք-2»ը, իսկ Լեհաստանը եւ Ուկրաինան դրան խանգարում են։ Սա անվերջ շրջապտույտ է։ 

Հայերը բազմամյա վեճ ունեն, որը կանխորոշված էր, երբ Լենինը պարտադրեց իր ազգային քաղաքականությունը։ Այսօր մենք, հայերը եւ ադրբեջանցիները դրա համար վճարում ենք։ Փոխըմբռնում գտնելը չափազանց դժվար է, եւ մենք չենք կարող կողմերից մեկին ընտրել՝ ամբողջությամբ սառեցնելով հարաբերությունները Հայաստանի կամ Ադրբեջանի հետ։ Իհարկե, Հայաստանին կարող են դուր չգալ մեր հարաբերությունները Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, բայց մենք չենք կարող չաշխատել այդ երկրների հետ՝ այն պատճառով, որ որոշակի խնդրահարույց հարցերով աջակցում ենք Հայաստանին։ Բացի այդ, մեր լավ հարաբերությունները մասամբ ապահովում են այն անվտանգության երաշխիքները, որը տալիս է Ռուսաստանը Հայաստանին։ 
Դրա հետ մեկտեղ մեր կուսակցության (Լիբերալ-դեմոկրատական) տեսակետը բացարձակապես հետեւողական է։ Մենք ամեն տարի ապրիլի 24-ին միանում ենք միլիոնավոր հայերին, որոնց համար դա ծանր եւ դրամատիկ օր է՝ Ցեղասպանության տարելիցը։ Ռուսները կարեկցում են հայերին նաեւ այն պատճառով, որ 1914 թվականին Ավստրո-Հունգարիայի կողմից եւս ենթարկվել են ցեղասպանության։

Նյութի աղբյուր. hraparak.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա