ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

April 17, 2025, 6:37 pm

444

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում են Ազգային ժողովից:

Գրիգորյանը հրաժարականը ներկայացրել է այսօր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի որոշումից ժամեր անց:

Ավելի քան 10 օր մնալով խորհրդակցական սենյակում` ՍԴ-ն երեկ սահմանադրական ճանաչեց ընդդիմադիրների վիճարկած օրենքը, որով դատախազությունը ապօրինի է որակում քաղաքացիների ունեցվածքն ու դիմում դատարան՝ դրանք պետության օգտին բռնագանձելու:

Վահե Գրիգորյանն ավելի վաղ՝ այս հունվարին, 9 տարով Եվրոպական դատարանի դատավոր է ընտրվել: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի երեք թեկնածուներից նախապատվությունը տվել էր հենց Գրիգորյանին:

Բարձր դատարանից «Ազատությանը» փոխանցել էին՝ Գրիգորյանի պաշտոնավարումը ՄԻԵԴ-ում կմեկնարկի ընտրվելու պահից երեք ամսվա ընթացքում։

49-ամյա Գրիգորյանը հանրությանը հայտնի դարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, երբ որպես փաստաբան պաշտպանում էր ընդդիմադիրների շահերը, նաև հենց Եվրոպական դատարանում ներկայացնում էր Մարտի 1-ի զոհերի հարազատներին, իսկ ՍԴ-ում էլ՝ ընդդիմության դիմումը համապետական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:

Նա Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվեց 2019-ին՝ Փաշինյանի իշխանության երկրորդ տարում: Այն ժամանակ կրքերը բարձր դատարանում եռում էին, իշխանությունը փորձում էր փոխել նախկին իշխանության օրոք ձևավորված դատարանի կազմը, ինչը ի վերջո հաջողվեց:

Վերջին ամիսներին Գրիգորյանը հարուցեց ընդդիմադիրների զայրույթը, երբ Հանրայինի եթերից անդրադառնալով վարչապետի հրաժարականը պահանջող ուժերին՝ ասել էր. «Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման դեմ հայհոյախոսությամբ զբաղվող բոլոր հեղինակները պնդում են նույնական տեքստերով այն, ինչ ասում է Ադրբեջանի քաղաքական իշխանությունը»:

Ընդդիմադիրների քննադատությունն ուղղված էր ՍԴ այն որոշմանը, որով բարձր դատարանը եզրահանգել էր, որ հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը, իսկ Անկախության հռչակագիրը, որը Բաքուն պահանջում է հանել Սահմանադրությունից, չպետք է մայր օրենքում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի:

Նյութի աղբյուր. azatutyun.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա