ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

Սկսվեց. Պուտինի զանգը Երեւան

June 2, 2019, 2:29 pm

4643

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ին հայտարարել է խորհրդարանի քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը պետք է ուսումնասիրի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները: Հանձնաժողով ունենալու անհրաժեշտության մասին մայիսի 20-ի ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ կան ուժեր, որոնք պատրաստ են իրենց խմբային շահերի համար ընդհուպ հրահրել «դավադիր պատերազմ»: 

Այդպիսով, տեղավորելով ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի հարցն այդ համատեքստում, վարչապետ Փաշինյանը փաստացի արձանագրեց ապրիլյան քառօրյայի «դավադիր» լինելու կասկածը: 

Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ կասկածներ հանրությունն ուներ պատերազմից անմիջապես հետո, թեեւ այստեղ իհարկե կասկածների բնույթը բավականին տարբեր է: Ի վերջո, հանրությունը կասկածներ է ունեցել նախորդ իշխող համակարգի գրեթե բոլոր քայլերի կամ այդ շրջանում պետությանն առնչվող բոլոր ճակատագրական կամ վճռորոշ հարցերի կապակցությամբ: 

Ըստ այդմ, այդ կասկածներն իրենց բնույթով առնվազն այսպես ասած «կանխավարկածային» էին եւ բխում էին նախորդ իշխող համակարգի լեգիտիմության բացակայությունից: 

Միեւնույն ժամանակ, հարցը թերեւս ներքին դաշտում չէ, կամ ներքին դաշտում դրա հետեւանքն է: Ի վերջո, անհրաժեշտ է արձանագրել աներկբա մի բան՝ Ադրբեջանը չէր գնա Արցախի դեմ ագրեսիայի, եթե չունենար աշխարհքաղաքական որեւէ ուժային կենտրոնի աներկբա աջակցություն: Կամ, այլ կերպ ասած, Բաքուն չէր գնա ագրեսիայի, եթե չունենար Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող եւ Կովկասի ռեգիոնալ անվտանգության հարցում առանցքային դերակատար Մոսկվայի երաշխիքը, որ չի լինի համարժեք դիմադրություն եւ հարված: 

Ավելին, Բաքուն հենց այդ երաշխիքն էր գնում նաեւ Ռուսաստանից գնվող միլիարդավոր դոլարների սպառազինության հետ մեկտեղ: Հետեւաբար, «դավադրության» խնդիրը այս դեպքում ստանում է քաղաքական այլ համատեքստ, քան զուտ քրեա-իրավական հանգամանքը: 

Ադրբեջանը պատերազմի է պատրաստվել փաստացի 1994-ի հրադադարից անմիջապես հետո: Դա նորություն չէ: 2016-ից առաջ, ընդ որում մի քանի տարի առաջ, Բաքուն ստացել է այդ իրավունքը՝ ռուսական բազմամիլիարդ սպառազինության տեսքով: 

Հարցն այն է, որ Երեւանում բավարար արդյունավետությամբ չի գործել կանխարգելման քաղաքական մեխանիզմը: Պետությունը պատերազմ կանխում է երկու ուղեգծով՝ ռազմական պաշտպանունակություն եւ քաղաքական դիմադրունակություն ու մրցունակություն: Միայն պաշտպանականը կամ միայն քաղաքականը ամենեւին բավարար չեն կանխարգելելու համար: 

Ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ Ադրբեջանի աճող ագրեսիայի եւ պատերազմի միջազգային «իրավունք» ստանալու բաց քաղաքականությանը զուգահեռ, Հայաստանում բավարար չի եղել դրա կանխարգելման թե ռազմական, թե քաղաքական տեմպը եւ բովանդակությունը: Իրավիճակը փրկել է լոկ զինվորի, սպայի եւ կամավորականության մարդկային անձնազոհությունն ու խիզախությունը: 

Խորհրդարանի քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի այդ հանգամանքները: Դա պահանջելու է չափազանց նուրբ եւ պրոֆեսիոնալ աշխատանք, որովհետեւ այդ հանձնաժողովը լինելու է հնարավոր պատերազմական ռիսկերի կանխարգելման քաղաքական ասպեկտում Հայաստանի կենսունակության գեներատոր, որպեսզի մի կողմից շոշափելիորեն նվազի ռազմական ուղղության բեռը եւ հոգեբանական լարվածությունը, մյուս կողմից ձեւավորվի թավշյա հեղափոխության ներքին եւ արտաքին կապիտալիզացիայի համար անհրաժեշտ ռեգիոնալ կայունության առնվազն միջնաժամկետ տարածություն: 

Խորհրդարանի հանձնաժողովը խորքային առումով լինելու է վարչապետ Փաշինյանի մարտավարության կարեւոր քաղաքական գործիք, իսկ բուն ծանրության կենտրոնը Փաշինյանն իր մոտ է «տեղակայել» դեռեւս ամիսներ առաջ՝ Մոսկվայից Երեւան տեղափոխելով  ու խորհրդական նշանակելով ապրիլյան քառօրյայի ժամանակ հայկական հետախուզության ղեկավար, գեներալ Արշակ Կարապետյանին: Սերժ Սարգսյանը նրան հեռացրեց պաշտոնից քառօրյայից կարճ ժամանակ անց, սակայն դրանից ամիսներ անց էլ նշանակեց Մոսկվայում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ: Փաշինյանը վերադարձրեց նրան, հայտարարելով, որ ապրիլյանի մասին ի պաշտոնա ծանոթացել է հարյուրավոր էջեր գաղտնի տեղեկատվության եւ դրանցում որեւէ բան չկա հետախուզական թերացման մասին: 

Այդ իմաստով, վարչապետ Փաշինյանի համար անշուշտ չկա տեղեկատվություն ստանալու խորհրդարանական աշխատանքի կարիք: Դա վկայում է, որ հանձնաժողովի ստեղծումն ընդամենը քաղաքական լայն խնդրի եւ գործիքի ձեւակերպում է, արտաքին քաղաքական շրջանակ ներկայացնող հարցին քաղաքական գործընթացի ձեւաչափի հաղորդում՝ դրանում ներգրավելով հանրության 70 տոկոսի քվեն ստացած խորհրդարանին: 

Այլապես պատերազմի հանգամանքների ուսումնասիրումը կվստահվեր իրավապահ որեւէ կառույցի: 

Հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարվեց մայիսի 31-ին, ԵՏՄ հոբելյանական Վեհաժողովից Նիկոլ Փաշինյանի վերադարձից հետո, որտեղ չկայացավ դեռեւս ամիսներ առաջ ՌԴ Պետդումայի Վերին պալատի խոսնակի շուրթերով ազդարարված Փաշինյան-Պուտին հանդիպումը: Թե ինչու տեղի չունեցավ երկկողմ հանդիպում, պարզ չէ, սակայն հունիսի 1-ին՝ Փաշինյանի ծննդյան օրվա առիթով, ՌԴ նախագահ Պուտինը ոչ միայն շնորհավորական հեռագիր է հղել, այլ նաեւ հեռախոսազանգ կատարել Երեւան, որի ընթացքում քննարկվել են «օրակարգի երկկողմ հրատապ որոշ հարցեր», եւ «քննարկվել է առաջիկա հանդիպումների ժամանակացույցը»: 

Իսկ շնորհավորական հեռագրում Պուտինը հայտնել էր իրենց «կառուցողական երկխոսությունը եւ Ռուսաստանի ու Հայաստանի դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված սերտ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը»:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա