ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

«Սա վտանգավոր և կործանարար սադրանք է, որը կազմակերպվել է Կրեմլի հրահանգով»․ Տիգրան Խզմալյան

June 1, 2019, 4:18 am

3643

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք արդարացիորեն վրդովվում էինք ֆաշիստական ու հայատյաց Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի անցկացումից, քանի որ դա հակասում է համաշխարհային սպորտի և մարդկային քաղաքակրթության տարրական սկզբունքներին՝ խրախուսել հավասարությունը, մարդկանց և ազգերի իրավունքները, միջազգային օրենքները։ Մենք զարմանում էինք ՀՀ ԱԳՆ-ի և ՀՖՖ-ի վախվորած և խուսափողական դիրքից այս հարցում, որը կարող էր և պետք է դառնար հայոց դիվանագիտության խաղաքարտն Արցախի շուրջ ընթացող բանակցություններում։ Բաքվի խայտառակությունից երկու օր անց ոչ միայն մեզ, այլև ողջ աշխարհին պարզ է դառնում ՀՀ պաշտոնական զսպվածությունը՝ հունիսի 1-ից 9-ն Արցախում անց է կացվելու CONIFA` չճանաչված ֆուտբոլային ասոցիացիաների Եվրոպայի առաջնությունը, որը ստեղծվել է ս․թ․ հունվարին և հավաքագրել է իր կազմում ինչպես Պադանիա, Չամերիա, Սափմի, Շեկել անհայտ «պետություններ», այնպես էլ բոլորին հայտնի տարածքներ, որոնք զավթած են Պուծինի կողմից վերջին տասը տարիներին Ուկրաինայից և Վրաստանից՝ Դոնեցկի, Լուգանսկի, Աբխազիայի, Հարավային Օսիայի «հավաքականները»։ Ավելի պարզ դարձնելու համար այս ամենը, պատկերացրեք, որ նույն Ուկրաինայում կամ Վրաստանում վաղը սկսվի զավթած հայկական տարածքների՝ Գետաշենի, Արծվաշենի, Կարսի, Անիի, Արարատի ու Վանի անվանումներով և Թուրքիայի ֆուտբոլային երրորդ-չորրորդ լիգաների խաղացողներով համալրված որևէ «միջազգային մրցաշար»՝ Մարսի և Յուպիտերի թիմերի մասնակցությամբ։ Ինչպե՞ս կվերաբերվեիք դուք այս ամենին և, մասնավորապես, կազմակերպիչներին։ Ահա հենց այսպիսի խայտառակ հարևանությամբ է անցնելու Ստեփանակերտում սույն «մրցաշարը», որին մասնակցություն են բերել Արևմտյան Հայաստանի և նույն Արցախի թիմերը։ 
    Սա անգամ կրկես չէ, սա վտանգավոր և կործանարար սադրանք է, որը, անշուշտ, կազմակերպվել է Կրեմլի և դրա չեկիստական կառույցների հրահանգով և որին անթույլատրելի ու խայտառակ կերպով տրվել են ինչպես ԼՂՀ, այնպես էլ ՀՀ պաշտոնյաները։ Սա Քոչարյանի ռևանշն է և Պուծինի հաջողությունը։ Սա Արցախի պարտությունն է և Հայաստանի խայտառակությունը։ Սա Միացմանը դեմ ուղղված կրկնակի, եռակի հարված է ՝ քիչ է մենք միացյալ Հայաստանի փոխարեն խաղեր ենք տալիս առանձին Արցախի և մի հատ էլ առանձին «Արևմտյան Հայաստանի» հետ, մենք լուրջ և խորը վիրավորանք ենք հասցնում հարևան Վրաստանին և Ուկրաինային, նրանց նորընտիր նախագահներին՝ միանշանակ ուղերձ հղելով Հայաստանի՝ որպես Կրեմլի խամաճիկի մասին։  
    Մխիթարյանի պատմության շնորհիվ ակամա ձեռք բերված քաղաքական առավելությունը 24 ժամ չտևած վատնվում է և կեղտաջրի հետ է խառնվում։ Ես չգիտեմ՝ ով է պատասխանատու այս սադրանքի համար, բայց հետևանքները մենք ճաշակելու ենք բոլորս»:

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա