ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Ովքե՞ր են կրակել Սամվել Բաբայանի կողմնակիցների վրա․ սադրա՞նք, թե՞ ահաբեկչություն

May 30, 2019, 4:04 pm

3661

Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ․ այսպիսի պնդում է անում Սամվել Բաբայանի գրասենյակը, որի տարածած հայտարարության մեջ կարդում ենք․ «Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը»։ 
 

Ընդ որում, կրակոցների, փաստացի ահաբեկչության կազմակերպման մեջ Բաբաբայնի թիմը մեղադրում է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությանյանին (վերջինիս կուսակցությունն արդեն իսկ հերքել է Բաբայանի գրասենյակի պնդումները), որը ԼՂՀ հաջորդ տարվա նախագահական ընտրություններում, ըստ որոշ հավաստի լուրերի, համարվում է Հայաստանի իշխանությունների նախընտրելի թեկնածուն։ Այս լույսի ներքո Բաբայանի գրասենյակի հայտարարությունն ուշագրավ է դառնում մի քանի տեսանկյունից։ 

Նախ՝ Արցախում Բաբայանն, ըստ էության, բացում է ներքաղաքական պայքարի հերթական «ճակատը», եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ արդեն գոյություն ունի հակադրությունների բազմաշերտ մի խճանակար։ Մի կողմից՝ բարդ ու չկարգավորված հարաբերություններ ունեն Հայաստանի ու Արցախի իշխանությունները, որոնք ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը, մյուս կողմից՝ Արցախի նախագահի պոտենցիալ թեկնածուներից Վիտալի Բալասանյանն ակտիվ հակադրության մեջ է ոչ միայն Հայաստանի իշխանության ներկայացուցիչների, այլ նաև՝ Արցախը Հայաստանի մարզ համարող «Սասնա ծռերի» ու հենց Սամվել Բաբայանի հետ։ Եվ ահա՝ Բաբայանը հակադրության նոր «ճակատ» է բացում Արայիկ Հարությունյանի հետ, որն Արցախի վերնախավում թերևս միակ գործիչն է, որը, համենայն դեպս, հրապարակային հայտարարությունների մակարդակում, անվերապահ աջակցություն է հայտնում պաշտոնական Երևանի բոլոր նախաձեռնություններին։ 

Արդյո՞ք Բաբայանի կողմնակիցների վրա իրապես կրակել են Հարությունյանի հրահանգով, թե՞ գործ ունենք նուրբ սադրանքի հետ, որը մի քանի նպատակներ է հետապնդում։ Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Բաբայանի գրասենյակն օրեր առաջ մեկ այլ հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր․ «․․․ՊԲ –ն ցուցակագրել է բոլոր սպաներին, նրանց պարտադրել ստորագրել մի հրամանի տակ,որը ի դեպ կոծկել են ԱՀ սահմանադրության 14-րդ հոդվածի 2 կետի պահանջներով՝ ԶՈւ քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն։ Ըստ այս հրամանի նրանք իրավունք չունեն Արցախում մասնակցել որևէ քաղաքական պրոցեսների, սակայն սրա հետ միասին նրանց զրկել են մասնակցել հանդիպումների, ստորագրահավաքների, ի դեպ այն հանդիպումների, որոնք քաղաքական բնույթ չեն կրում ու այն ստորագրահավաքների, որոնք ակնկալում են սահմանադրության փոփոխություններ։ ․․․Կոչ ենք անում ՀՀ նոր իշխանություններին, որոնք ունեն ՀՀ քաղաքացիների մեծամասնության քվեն ու վստահությունը, չդիմեն նման անպատվաբեր քայլերի։ Շատ ավելի գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանությունները ուղղակի ազնվորեն հայտարարեն, թե ում են սատարում Արցախում և հօգուտ ում են արվում այս անօրինական զոհողությունները։ ․․․ 

Կոչը ուղղում ենք ՀՀ իշխանություններին, որովհետև առանց ՀՀ ՊՆ գիտության ԱՀ ՊԲ-ն որևէ իրավասություն չունի հրամաններ կիրառելու»։ 

Այնպիսի տպավորություն է, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Բաբայանի թիմը, հավատարիմ իր նախկին հայտարարությանը, անցած գիշեր «բացահայտել» է Երևանի թեկնածուին՝ ավելի շատ ձեռնոց նետելով հենց Փաշինյանի թիմին։ Ամեն դեպքում՝ Բաբայանի գրասենյակի՝ երեկ գիշեր տարածած հայտարարության վերջին հատվածում թիրախավորվում է հենց Հայաստանի իշխանությունը։ «․․․Քանի որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքի այդ հատվածում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին, հատկապես ՀՀ ԱԱԾ-ին, հետամուտ լինել այս բանդան գտնելու և չեզոքացնելու գործընթացին, այլապես այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ։ Քանի որ տղաները պատերազմ անցած և զինվորական կառույցներում աշխատած տղաներ են, նրանք ունեն բավականին լայն ու ընդգրկուն թիմ, և հաշվի առնելով Սամվել Բաբայանի գործոնը, նրանց հանդարտեցնելու վերջինիս ձգտումները, նրանց հակահարվածը միայն ժամանակի խնդիր է։ Մենք պարտավոր ենք տեղյակ պահել իրավապահ մարմիններին այս ոչ առողջ և հանցավոր մթնոլորտի մասին։ Իսկ եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում»։ 

Ուշագրավ է հայտարարության այն հատվածը, որտեղ Բաբայանի թիմը Հայաստանի իշխանություններին ու միջադեպի կազմակերպիչերին սպառնում է պատասխանել «նույն մեթոդներով»։ 

Հայաստանի ու Արցախի պատկան մարմինները պարտավոր են արագ արձագանքել Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությանը՝ դրանում տեղ գտած պնդումները հաստատելու կամ հերքելու, ահաբեկչության կամ լավ մշակված սադրանքի հեղիակներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Այնպիսի տպավորություն է, որ Արցախում նպատակային ստեղծվում է քաոսի ու անվերահսկելիության մթնոլորտ(որն, ի դեպ, տեղափոխվում է Հայաստանի տարածք)՝ բավականին հեռահար նպատակներով, որն ամենևին էլ պայմանավորված չէ միայն նախագահական առաջիկա ընտրություններով ու ավելի գլոբալ հետևանքներ կարող է ունենալ, մանավանդ, որ տակավին վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նունպես՝ իր հայտնի ելույթում, ակնարկել էր Արցախում հրահրվող «դավադրության» մասին 

Ավելորդ է ասել, որ Արցախում ցանկացած լարվածություն կարող է ազդել փխրուն ստատոս-քվոյի վրա ու նոր պատերազմի կայծ դառնալ, համենայն դեպս՝ ադրբեջանական կողմը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից։ Միանգամայն տեղին է հիշեցնել, որ նույն Սամվել Բաբայանը ամիսներ առաջ խոսել էր Արցախի նկատմամբ ռուսական մանդատ սահմանելու անհրաժեշտության մասին, այլ խոսքով՝ զարգացրել էր ԼՂՀ «աբխազացման» վտանգավոր թեզն, ինչն ավելի ամրապնդեցին վերջերս Արցախում հյուրընկալված ռուսաստանցի ոչ անհայտ քաղաքագետները։ Արդյո՞ք երեկվա միջադեպը ու դրան հաջորդած արձագանքը Արցախի «ռուսաֆիկացման» սցենարի բաղադրիչ են, թե՞ գործ ունենք բացառապես ներքաղաքական համատեքստի, այդ թվում՝ նոր ու հին համակարգերի հակադրության հետ։ Ամեն դեպքում՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունները պետք է օպերատիվ ու կոնսոլիդացված արձաքանգեն տեղի ունեցածին, հակառակ պարագայում՝ մեծ է վտանգը, որ Արցախում ու դրա շուրջ ստեղծված իրավիճակը կարող է դուրս գալ հայկական կողմի վերահսկողությունից։ 

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա