ԼՐԱՀՈՍ

լրահոս

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

Ռուսաստանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային. Դմիտրի Մեդվեդև

February 22, 2023, 7:05 pm

1650

Աշխարհը գլոբալ հակամարտության շեմին է կանգնած, եթե Վաշինգտոնը ցանկանում Է Մոսկվայի պարտությունը։ Ռուսաստանը կպաշտպանվի  ցանկացած միջոցներով, այդ թվում՝ միջուկային զենքով, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մեդվեդևի գրառումն իր Telegram-ալիքում:

«Բոլոր ողջամիտ ուժերի համար ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի պարտությունը, ապա մենք կանգնած ենք գլոբալ հակամարտության շեմին: Եթե ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի պարտությունը, ապա մենք իրավունք ունենք պաշտպանվելու ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային», - գրել է նա։ Մեդվեդևը հիշեցրել է, որ երեկ Դաշնային ժողովին իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին (ՌՀՍ-3) Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին։

«Հասունացած որոշում, որի անխուսափելիությունը ես նշել եմ դեռ անցյալ տարի», - արձանագրել Է ՌԴ ԱԽ փոխնախագահը։ Նրա գնահատմամբ՝ այս որոշումը, որին դրդել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների կողմից Ռուսաստանին հայտարարված պատերազմը, վիթխարի արձագանք կունենա աշխարհում ընդհանրապես և Վաշինգտոնում՝ մասնավորապես։

«ՉԷ՞ որ ամերիկյան իսթեբլիշմենթը մինչ օրս դատում Էր  մոտավորապես այսպես՝ մենք ձեզ կվնասենք ամենուր և ամեն ինչում, վիթխարի ծավալներով զենք կմատակարարենք Կիևի վարչակարգին, կաշխատենք Ռուսաստանին ջախջախելու ուղղությամբ, կսահմանափակենք և կկործանենք ձեզ, բայց ռազմավարական անվտանգությունն առանձին թեմա է», -  նկարագրել է իրադրությունը Մեդվեդևը։ Նրա խոսքով՝ սա կապված չէ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխհարաբերությունների ընդհանուր համատեքստի հետ։

Նման եզրակացությունը, շարունակել Է նա, «ավելի վատ է, քան հանցագործությունը, դա ԱՄՆ-ի կոպիտ սխալն է։ Սխալ, որը նրանց mania grandiosa-ի ծնունդն Է, նրանց անպատժելիության ու գերազանցության զգացումը», կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը։ Մեդվեդևը մեջբերել Է Պուտինի խոսքն այն մասին, որ մարտի դաշտում Ռուսաստանին հաղթել հնարավոր չէ, և նշել Է, որ «հենց սրա հետ է կապված ՌՀՍ-3-ի (առայժմ) դադարեցումը»։

«Կհետևենք նաև ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող մյուս միջուկային տերությունների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արձագանքին: ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի (Ռուսաստանի) միջև համաձայնագրեր պատրաստելիս նրանց ռազմավարական միջուկային ուժերը սովորաբար չեն ներառվել միջուկային մարտագլխիկների և կրիչների հաշվեկշռում, բայց վաղուց դա անելու ժամանակն է», - ամփոփել է Մեդվեդևը:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա