ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Հրայր Թովմասյանը խառնում է դավադրության խաղաքարտերը․ Քոչարյանը կարող է կալանավորվել
May 27, 2019, 10:16 pm
3558
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմը, ի պատասխան մամուլի որոշ հրապարակումների առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» (2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ քրեական գործն իր բոլոր նյութերով ուղարկվել է Սահմանադրական դատարան, և առանց քրեական գործի նյութերի վերաքննիչ քրեական դատարանը բողոքը քննել չի կարող, տեղեկացնում է, որ, ի տարբերություն 2006 թվականի խմբագրությամբ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «Դիմումին կցվում է դիմողի վարույթում գտնվող գործը, որը դիմողին է վերադարձվում սահմանադրական դատարանի որոշումն ընդունելուց հետո», 2018 թվականի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը նման պահանջ այլևս չի սահմանում: Ուստի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան համապատասխան գրություն ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը կարող են վերադարձվել:
Այսպիսով՝ ՍԴ-ն, ըստ էության, ոչնչացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի այն փաստարկները, թե իբր դատախազությունը կամ տուժողները չեն կարող բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումները, որոնք վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի կասեցմանը և երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխությանը։
Կարելի է նույնիսկ արձանագրել, որ ՍԴ այսօրվա հայտարարությամբ կասեցվում է դավադիր պլանի իրագործումը, որի նպատակը մի կողմից՝ Քոչարյանի ազատության երաշխավորումն է, մյուս կողմից՝ երկրում սահմանադրական ու իրավական ճգնաժամի հարուցումը՝ դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով։
Իհարկե, դժվար է ստույգ կանխատեսել, թե ինչո՞ւ է Հրայր Թովմասյանի գլխավորած կառույցը նման հայտարարություն տարածել, մանավանդ որ ՍԴ այսօրվա կազմը մշտապես եղել է նախկին քրեաօլիգարխիկ համակարգի «պահապան հրեշտակը»՝ իրավական փաթեթավորում տալով նրա ավտորիտար ձգտումներին, կոռուպցիոն սխեմաներին։ Թերևս, Հրայր Թովմասյանը փորձում է «միավորներ» հավաքել հեղափոխության թիմի մոտ՝ խուսափելով կանխատեսելի թվացող հրաժարականի հեռանկարից, մանավանդ՝ նման պահանջ են ձևակերպում ոչ միայն հասարակությունն ու իրավապաշտպանները, այլ նաև խորհրդարանական մեծամասնության շատ ներկայացուցիչներ։ ՍԴ-ն, ըստ էության, հասկացնում է, որ մտադիր չէ հանդես գալ Քոչարյանի հովանավորի կամ ռևանշիզմի ավանգարդի կարգավիճակում՝ գնդակը վերադարձնելով առաջին ատյանի դատավոր Գրիգորյանի դաշտ։
Իհարկե, ՍԴ այս հայտարարությունը կարծես իմպերատիվ բնույթ չունի, համենայն դեպս՝ մինչ այս պահը, չնայած իր կողմից ստացված թե՛ տուժողների, թե՛ դատախազության վերաքննիչ բողոքներում թույլ տրված խախտման և դրանց լուծման մանրամասն նկարագրության, դատավոր Դավիթ Գրիգորյանը չի պահանջել և օրենքի պահանջով վերաքննիչ քրեական դատարան չի ուղարկել այս քրեական գործի նյութերը։ Ու ոչ մի երաշխիք չկա, որ առաջին ատյանի դատարանի դատավորը գործի նյութերը ՍԴ-ից հետ կպահանջի, և այդ դեպքում դժվար է ասել, թե ինչ հանգուցալուծում կստանա պատային վիճակը, կամ ինչպես կհանգուցալուծվի ճգնաժամը։ Համենայն դեպս, ՍԴ այսօրվա հայտարարությունն այդ հարցի պատասխանը չի տալիս, ինչպես նաև այն հարցի պատասխանը, թե այդյոք ՍԴ-ն ապօրինաբար միջամտելո՞ւ է այս դատավարությանը իր՝ գործը քննության նշանակելու մասին որոշմամբ, թե՞ Սահմանադրության 3-րդ հոդվածի հիմքով ձեռնպահ է մնալու գործը քննության նշանակելուց մինչև դատավոր Գրիգորյանի ապօրինի որոշման բողոքարկման արդյունքում կայացվելիք վերջնական որոշումը։
Այլ խոսքով՝ ՍԴ-ն հանդես է եկել՝ բովանդակային առումով, կիսատ մի հայտարարությամբ, որտեղ տրված չեն բազմաթիվ հարցերի պատասխաններ, ու հազիվ թե նման ուղերձով Հրայր Թովմասյանը կարողանա չեղարկել իր հրաժարականի օրակարգը։ Այնուամենայնիվ, ՍԴ հայտարարությունը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծում, որը հնարավոր է դարձնում Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը Վերաքննիչ դատարանում, ու այսպիսով մեծանում է հավանականությունը, որ երկրորդ նախագահը դարձյալ կհայտնվի կալանքի տակ՝ արդեն մոտ ապագայում։
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ