ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Անշարժ գույքի գների ա՞ճ, թե հերթական «փուչիկ»
May 23, 2019, 12:50 am
5272
Նկատելի է, որ վերջին ժամանակաշրջանում անշարժ գույքի գներն իսկապես աճել են, բայց փորձենք պարզել, թե որքանով է այդ աճը տնտեսապես հիմնավորված:
Ընդունված է ասել, որ անշարժ գույքի շուկան հարմար ինդիկատոր է՝ երկրի տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կարծիք կազմելու համար: Սակայն պետք է հաշվի առնել, որ անշարժ գույքի շուկան բավականին զգայուն է նաև այն գործոնների նկատմամբ, որոնք պայմանավորված չեն իրական տնտեսական զարգացումներով. շուկայի վրա էական ազդեցություն են ունենում նաև բնակչության սպասումներն ու ակնկալիքները:
Այսպիսով՝ որո՞նք են անշարժ գույքի գների վրա ազդող իրական տնտեսական գործոնները: Դրանք են. բնակչության եկամուտների և վճարունակության մակարդակը, ֆինանսավորման (վարկավորման) հասանելիության մակարդակն ու պայմանները, բնակչության աճը և միգրացիոն իրավիճակը, չօգտագործվող կամ պարապուրդի մատնված անշարժ գույքի առկայության քանակական ցուցանիշը, շինարարության տեմպերի ու ծավալների տատանումները, այլ գործոններ:
Թերևս նշված գործոններից միայն վերջինի՝ այսինքն շինարարության տեմպերի և ծավալների առումով է նկատվում որոշակի դրական փոփոխություն, ինչը, ըստ տրամաբանության, անշարժ գույքի գների վրա պիտի ունենար ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն, քանի որ առաջարկի մեծացման դեպքում գները նվազում են: Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ վերջերս արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորված է բնակչության սպասումներով:
Կարևոր է հաշվի առնել նաև հանգամանքը, որ Հայաստանի անշարժ գույքի շուկա մուտք գործող գումարների զգալի մասը դրսից է գալիս, ոչ թե երկրի տնտեսական զարգացման արդյունք է: Սա նույնպես վկայում է այն մասին, որ առկա գնաճը պայմանավորված է առավելապես դրական սպասումներով:
Կատարենք ևս մի քանի դիտարկում: Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված վերլուծական տվյալների՝ 2019 թ. առաջին եռամսյակում Երևան քաղաքում իրականացված առքուվաճառքի գործարքների թիվը 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է ընդամենը 2,4 %-ով, իսկ 2018 թ.-ի չորրոդ եռամսյակի նկատմամբ նվազել է 20,9 %-ով: Այսինքն, ընհանուր առմամբ՝ օտարման գործարքների իրական աճ գոյություն չունի, սակայն, ըստ ՀՀ-ում գործող մի շարք ռիելթորական ընկերություններին կատարված հարցումների, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի գներն աճել են միջինը մոտ 15 %-ով:
Անշարժ գույքի գնագոյացման կարևորագույն գործոններից է նաև անշարժ գույքի եկամտաբերությունը, այսինքն անշարժ գույքից ակնկալվող եկամուտների հետագա կապիտալավերածման սկզբունքով գույքի արժեքի որոշումը: Անշարժ գույքից ակնկալվող եկամուտ է համարվում դրա վարձակալությունից ստացվող վարձավճարը: Այստեղից բխում է, որ վարձակալության արժեքն ու վաճառքի գները պիտի աճեին որոշակի համամասնությամբ, սակայն, ըստ նույն ռիելթորական ընկերությունների, վարձակալության արժեքների էական աճ չի նկատվել:
Թվարկված հանգամանքները մեզ հուշում են, որ անշարժ գույքի գների արձանագրված աճը պայմանավորված չէ տնտեսական հիմնավոր զարգացումներով և նման է «փուչիկի», այնուամենայնիվ, տնեսության զարգացման վրա բնակչության դրական սպասումներն, ընդհանուր առմամբ, ունեն դրական ներգործություն, այնպես որ հուսանք, որ տնտեսական աճի տեմպերը կլինեն այնպիսին, որ կլրացնեն իրական տնտեսական վիճակի և սպասվածի միջև եղած ճեղքը:
Նյութի աղբյուր. Սեփական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ