ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Միխայիլ Զուրաբովի բաժնեմասի վրա կալանք է դրվել

November 30, 2021, 7:48 pm

3857

Նոյեմբերի 29-ին կալանք է դրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության 12.4 տոկոս բաժնեմասի և կոմբինատի մեկ այլ փայատեր՝ «ԱՄՓ հոլդինգի» 12.5 տոկոս բաժնեմասի վրա։ Այդ մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում ընկերությունների նկատմամբ առկա սահմանափակումներից։

«Զանգեզուր մայնինգի» բաժնետերը կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է:

«ԱՄՓ հոլդինգի» բաժնետերեր են հանդիսանում պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանն ու Գուրգեն Ամբարյանը, որը կոմբինատի նախկին փոխտնօրեն Նարեկ Ամբարյանի որդին է։

Դատական տեղեկատվական համակարգում ու ռեգիստրում տեղեկություններ չկան, թե ինչ գործի շրջանակում է ընկերությունների բաժնեմասերի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառվել։ «Զանգեզուր մայնինգի» շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը «Լուրերին» ասաց, որ տեղեկություններ չունի կալանքի որոշման մասին. «Ենթադրում եմ՝ հայցի ապահովում է ինչ-որ գործով, կարծում եմ՝ ավելի ուշ կիմանանք, «Դատալեքս» հարթակում դեռևս տեղեկություններ չկան, 99 տոկոս հավանականությամբ սա մեր դեմ նոր դատական գործընթացի արդյունքում է եղել, մնացածի վերաբերյալ գաղափար չունեմ… Դատի են տվել, պահանջել հայցի ապահովում կիրառել, որն ըստ էության կիրառվել է»,- փոխանցեց Օրբելյանը։ Վերջինիս կարծիքով՝ «Զանգեզուր մայնինգի» արգելանքը կարող է կապված լինել կամ որոշ գործարքների վիճարկման հետ, կամ որևէ հատուցման պահանջի հետ։

Մինչ «Զանգեզուր մայնինգի» ու «ԱՄՓ հոլդինգի» բաժնեմասերի վրա այս կալանքը, դատարանի որոշմամբ արգելանք էր դրվել նաև սեպտեմբերի 30-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 60 տոկոսը ձեռք բերած «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության վրա, որի սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։ Տրոցենկոյի բաժնեմասի վրա արգելանք դրվել էր Զուրաբովի պահանջով. նա անօրինական էր համարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից բաժնետոմսերի ձեռքբերումն ու դրա 15 տոկոսի փոխանցումը կառավարությանը։ Դատական այս հայցի շրջանակում էր, որ արգելանք դրվեց Տրոցենկոյի բաժնեմասի վրա։ Ըստ էության, ներկայում տարբեր դատական հայցերի արդյունքում կալանքի տակ է կոմբինատի բաժնետոմսերի 70 տոկոսը։

««Զանգեզուր մայնինգը» ցանկանում է ներդրումներ անել, հետաքրքրված է գործունեության ընդլայնմամբ»,- վստահեցնում է Օրբելյանը։ Տրոցենկոյի կողմից կոմբինատի բաժնետոմսերի ձեռքբերման օրինականությունը ներկայում վիճարկվում է դատարանում։ «Զանգեզուր մայնինգը» պնդում է, որ կոմբինատի կողմից բաժնետոմսերի առքուվաճառքի դեպքում նախևառաջ իրենց պիտի առաջարկվեր գնել դրանք։ Նշված ընթացակարգը չի պահպանվել, և ներկայում «Զանգեզուր մայնինգը» պահանջում է այդ բաժնետոմսերն օտարել իրեն։

Վերջերս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստր է ներկայացրել իրական սեփականատերերի հայտարարագիր։ Ըստ դրա՝ Ռոման Տրոցենկոն ընկերությունում ունի 32.4 տոկոս բաժնեմաս, կոմբինատի 15 տոկոսը պատկանում է կառավարության աշխատակազմին, 12.4 տոկոսը՝ Միխայիլ Զուրաբովին։ 8.1 տոկոս բաժնեմաս ունի Միրզաազիզ Մուսախանովը, 4.5 տոկոս՝ Ռոման Խուդոլին. ըստ էության վերջիններս փոխկապակցված են Տրոցենկոյի հետ ու նրա տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում։ Կոմբինատի 7.5 տոկոսի սեփականատերը Մհեր Պոլոսկովն է, 2.5-ական տոկոսներ էլ ունեն Կարեն Հակոբյանն ու Գուրգեն Ամբարյանը։

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա