ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի ավտոմատացված համակարգ
August 21, 2021, 4:17 pm
4749
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի գումարների վերադարձման ավտոմատացված համակարգ ներդնել:
Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստի ընթացքում կարևորվել է հիփոթեքային վարկի սպասարկման՝ եկամտային հարկի գումարների վերադարձման ավտոմատացված համակարգի ներդրումը: Ծրագրի պիլոտային մասը նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ամբողջապես անցում կկատարվի ավտոմատացված համակարգին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՊԵԿ մամուլի ծառայությանը։
Նիստի ընթացքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդգծել է նաև, որ ՊԵԿ-ի կոմիտեի հիմնական առաքելությունը որակյալ ծառայությունների մատուցումն է՝ առաջին հերթին տնտեսվարողներին:
Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստի ընթացքում ՊԵԿ նախագահն ասել է, որ տրամադրված են համակարգային բարեփոխումներ իրականացնել: Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը:
Ռուստամ Բադասյանը հատուկ ընդգծել է մաքսային ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունը՝ նշելով, որ համակարգը պետք է հիմնովին փոխվի, որպեսզի քաղաքացիները ստանան 21-րդ դարին հարիր մաքսային ծառայություն:
Հասարակական խորհրդի անդամներին է ներկայացվել մաքսային բարեփոխումների տեսլականը, «Մեկ պատուհան» համակարգի ներդրման ընթացքը և վերջերս գործարկված Պետական վճարումների էլեկտրոնային համակարգում՝ e-payments-ում մաքսային պարտավորություններն առցանց մարելու հնարավորությունը։
Խորհրդի նիստում քննարկվել է ՊԵԿ ցանցային և սերվերային սարքավորումների արդիականացման հարցը։ ՊԵԿ նախագահը մեկ անգամ ևս անդրադարձել է վերջին շրջանում էլեկտրոնային ծառայությունների խափանումների պատճառներին՝ նշելով, որ սերվերային համակարգի գնման գործընթացն իրավական որոշակի խնդիրներով հանդերձ մեկնարկել է:
Նիստի ընթացքում ներկայացվել են նաև 2020 թվականի 1-ին կիսամյակում ՊԵԿ-ի նախաձեռնած հարկային օրենսդրության հիմնական փոփոխությունները։ Անդրադարձ է կատարվել ԱԱՀ փոխհատուցվող գումարների վերադարձի, ԱՊՀ մասնակից պետությունների միջև տեղեկատվության փոխանակման, ոչ ռեզիդենտների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ԱԱՀ-ով հարկմանը վերաբերող հարցերին։
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ