ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնության առթիվ
August 15, 2021, 11:55 pm
3972
Քաղաքացուց 2021թ. օգոստոսի 14-ին` ժամը 21:30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում, վթարի է ենթարկվել, որի հետևանքով երկու անձ մահացել է:
Ինչպես տեղեկացրել են «Արմենպրես-ին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նույն օրը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 14-ին Lոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում իրականացրել են շրջիկ ծառայություն՝ ապօրինի ծառահատման դեպքերը կանխարգելելու և հայտնաբերելու նպատակով, որի ընթացքում՝ ժամը 21:00-ի սահմաններում, հարակից անտառից դեպի Մարց գյուղ տանող ճանապարհին նկատել են «Ֆորդ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Ստուգման նպատակով փորձել են կանգնեցնել նշված ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու՝ ոստիկանների օրինական պահանջին և շարունակել է ընթացքը:
Ոստիկանները, իրացնելով օրենքով իրենց վերապահված լիազորությունները, ոստիկանական «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան՝ շարունակելով պահանջել կանգնեցնել այն, ինչին ի պատասխան` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շարունակել է արագ երթևեկել և Մարց գյուղից դեպի Լորուտ գյուղ տանող ճանապարհահատվածում կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:
Ոստիկանության ծառայողները փորձել են օգնություն ցուցաբերել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում գտնվող երեք անձանց, որոնցից երկուսը չեն կարողացել դուրս գալ ավտոմեքենայի սրահից, իսկ երրորդը կարողացել է իր ուժերով դուրս գալ:
Այդ ընթացքում դեպքի վայրին են մոտեցել հարակից գյուղերի բնակիչներ և մեկ այլ՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենա. հավաքվածները, քաշքշելով և հայհոյելով, հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ կատարվածի մեջ մեղադրելով վերջիններիս, ինչպես նաև կողաշրջել և ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանները կապի միջոցով օգնության են կանչել հարակից տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողներին: Վերջիններս ոստիկանության ծառայողական «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով շտապել են դեպքի վայր, սակայն ճանապարհին ավտոմեքենան խափանվել է, ինչի պատճառով դեպքի վայր են հասել այլ ավտոմեքենայով, իսկ երբ վերադարձել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի մոտ, այն հայտնաբերել են հրկիզված վիճակում:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված, վթարի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահաց անձանցից երկուսի ինքնությունը, որոնցից մեկը Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչ է, մյուսը՝ Վանաձոր քաղաքի, իսկ երրորդ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի և մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպին մասնակից անձանցից չորսի ինքնությունը: Վերջիններս ձերբակալվել են և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված երրորդ անձի, միջադեպին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց ինքնությունը, շրջանակը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր. armenpress.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ