ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ռուսաստանցի իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

May 14, 2025, 7:25 pm

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Հրատապ համակարգում Մոսկվայի ու Բաքվի միջեւ. Ժամանակը սպառվում է. Lragir.am

July 9, 2021, 3:43 pm

2219

Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքների եւ Մոսկվա Նիկոլ Փաշինյանի այցի կապակցությամբ Բաքվի կիսաօֆիցիոզի եւ մոսկովյան հայտնի կայքերի հրապարակումների համեմատական քննությունը թույլ է տալիս վստահ պնդել, որ Հայաստանի դեմ ուղղված հոգեբանական եւ տեղեկատվական պատերազմական գործողությունները մշակվում են Մոսկվայում եւ համակարգվում Բաքվի հետ: Դրությունը ճշտությամբ կրկնում է անկախ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ռուս-քեմալական արշավանքի դրվագները 1920-1923 թվականներից: Հրատապ համակարգումը տեղի է ունենում նաեւ Հայաստանի ռուսանպաստ հայտնի զլմ-ների հետ:

Ընդ որում, ռուսական կողմում դրանով զբաղվում են այսպես կոչված «հայամետ» հեղինակները, որոնց խնդիրը հենց «հայամետության դիրքերից» ռուս-թուրքական ծրագրերի, դրանց անայլընտրանքության քարոզչությունն է: Ինչ է պետք դրա համար՝ Հայաստանում «հուսահատության ու հիասթափության մթնոլորտի» պահպանումը, որի մասին գրում է ռուս հայտնի փորձագետը: Այստեղ արժե ընդգծել, թե որն էր նոյեմբերի 9-ից հետո հայկական ռուսանպաստ կուսակցությունների  ու զլմների գործունեության հիմնական ուղղությունը՝ ողբի, անելանելիության, հուսալքության տարածում:

Ռուսաստանը տապալվել է, կամ ավելի ճիշտ կրել է գուցե ճակատագրական պարտությունը հարավային ռազմավարական ուղղությամբ: Հայկական բանակի, պետական ու քաղաքական ինստիտուտների ենթարկումը, ռազմական ներկայության ընդլայնումը միայն խորացնում են այս հանգամանքը՝ ստանալով ամեն ինչ՝ Ռուսաստանը հայտնվել է կոտրած տաշտակի առջեւ, ինչն առաջիկա ամիսներին ակնհայտ է դառնալու:

Ռուսաստանի քաղաքականության հետ տապալվել է նաեւ նրա նողկալի քարոզչությունը Հայաստանի դեմ, այդ թվում՝ դրա դրույթները մշակողները եւ համակարգողները: Ավելին, պետք է նշել մի կարեւոր հանգամանք՝ այդ քարոզչությունը տվեց հակառակ արդյունք՝ հայ հանրության համար լիովին բացահայտեց Մոսկվայի ծրագրերի էությունը:

Սակայն խնդիրը միայն դա չէ. Հայաստանի դեմ քարոզչության հեղինակներն ու համակարգողները մատնում են Մոսկվայի ու Բաքվի վախերը. նրանք շատ լավ գիտեն, որ ամեն ինչ կախված է Հայաստանից, եւ Մոսկվան, Բաքուն ու Անկարան կախված են Հայաստանի որոշումներից՝ իրենց ծրագրերի լեգիտիմացման համատեքստում: Հայաստանի դեմ ցեղասպան գործողությունները պատերազմի տաք եւ հետպատերազմյա հիբրիդային փուլերում, նողկալի քարոզությունը նպատակ ունեն Հայաստանին հարկադրել այդ որոշումներին, որի մասին Պուտինը բացահայտ խոսեց Փաշինյանի հետ հանդիպմանը: Մեկ այլ, գուցե գլխավոր նպատակն է, որ հայ հանրությունը հանկարծ չպարզի իր համար այդ հանգամանքը՝ «մնալով հուսահատության ու հիասթափության մթնոլորտում»:

Խորհրդարան անցած ուժերը, զլմ-ները պետք է հասկանան, թե ինչի հետ գործ ունեն, եւ ինչ պատասխանատվություն են կրում: Մոսկվայի ու Բաքվի ժամանակը սպառվում է, դրան զուգահեռ մեծանում է ճնշումը: Դիմադրել է պետք, բոլոր հնարավորությունները կան թշնամական ծրագրերը տապալելու համար:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա