ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Բոլոր գերեվարված անձինք պետք է ազատ արձակվեն. ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Ռիքեր

June 11, 2021, 2:55 pm

2812

Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումն է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված, ձերբակալված անձինք պետք է ազատ արձակվեն՝ այսօր Երևանում «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը։

Տարածաշրջանային այցով երեկ Բաքվից Երևան ժամանած ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին այսօր ընդունել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Դատելով լուսանկարներից նրան ուղեկցում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը։

«ԱՄՆ կառավարությունը շարունակաբար ընդգծել է, որ բոլոր գերիները և պահվող անձինք պետք է ազատ արձակվեն և վերադառնան տուն։ Պետք է հիշենք, որ այս հակամարտությունը անդրադարձել է մարդկանց վրա, բավականին դյուրին է անմարդկային դարձնել հակամարտությունը։ Կարևոր է հիշել, որ սա մարդկանց մասին է, որոնք հակամարտության երկու կողմում են՝ մարդկանց երեխաների, ամուսինների, ծնողների մասին է, և մենք ցանկանում ենք տեսնել, որ բոլոր ձերբակալված մարդիկ ազատ են արձակվել, ցանկանում ենք տեսնել, որ վերջ է տրված ականներին և նրանց պատճառած մահերին, ցանկանում ենք տեսնել հակամարտության ավարտը և հակամարտության համապարփակ հանգուցալուծումը։ Սա այն է, ինչ Միացյալ Նահանգները աջակցել է տարիներ ի վեր՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ», - նշեց Ֆիլիպ Ռիքերը։

«Ազատության» հարցին՝ արդյոք հայաստանցի գերիների հարցը քննարկե՞լ է Բաքվում, Ռիքերն արձագանքեց. «Հստակորեն արտահայտել ենք նույն կետերը, որոնք առկա են մեր հրապարակային հայտարարությունների մեջ։ Պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ անհրաժեշտ է ազատ արձակել ձերբակալված անձանց՝ առաջ շարժվելու, հակամարտության բոլոր ասպեկտներին անդրադառնալու համար և հանգելու համապարփակ հանգուցալուծման»։

Ֆիլիպ Ռիքերին հիշեցրինք, որ Արցախի կարգավիճակի հարցը տակավին լուծված չէ։

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին։ Վստահ ենք, որ խմբի մանդատը տակավին չափազանց կենսունակ է, և պետք է վերադառնալ այդ գործընթացին, վերակենդանացնել այդ գործընթացը՝ գործնականում որքան հնարավոր է շուտ անդրադառնալ այս բոլոր հարցերին։ Նաև շատ հստակ արտահայտել ենք մեր հայտարարություններում, նաև պետքարտուղար Բլինքենն է ասել, որ պատրաստ ենք օգնել որտեղ կարող ենք՝ սահմանազատումը կարևոր քայլ է, որը պետք է արվի։ Այս սահմանը սահմանազատված չէ բազմաթիվ վայրերում։ Նման խնդիրը տարածաշրջանում կամ աշխարհի բազմաթիվ այլ հատվածներում միակը չէ։ Կարող ենք աջակցել տեխնիկական փորձաքննության առումով՝ տեսանկարահանումներ կատարել։ Պատրաստ ենք դա անել, պատրաստ ենք աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների կամ այլոց հետ, եթե անհրաժեշտ է։ Մեր ուղերձը հետևյալն է՝ ցանկանում ենք տեսնել այս հակամարտության հանգուցալուծումը, որպեսզի տարածաշրջանի բոլոր երկրները կարողանան առաջ շարժվել, առաջ նայել՝ կենտրոնանալով անվտանգ, կայուն երկրներ ստեղծելու ուղղությամբ, որոնք ժողովրդավար են և կարող են բարգավաճում ապահովել, ինչը բոլոր մարդկանց ցանկությունն է», - արձագանքեց ԱՄՆ փոխպետքարտուղարը։

Մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք և ցայսօր չի հեռանում։ Ռիքերն անդրադարձավ նաև այս հարցին. «Շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ Վաշինգտոնից, ԱՄՆ կառավարությունից արված հայտարարությունների մեջ: Կցանկանայինք, որ կողմերը հետ քաշվեն մայիսի 11-ի դիրքեր, վերատեղակայվեն այնտեղ, ուր մայիսի 11-ին էին, որպեսզի կարողանանք խուսափել նման բախումներից։ Չսահմանազատված սահմանին առկա են զորքեր, որոնք շատ մոտ են իրար, և անխուսափելի է, որ խնդիրներ, բախումներ, վիրավորներ, մահեր կլինեն։ Ցանկանում ենք տեսնել զորքերի հետնահանջը, որպեսզի այդչափ մոտ չլինեն միմյանց։ Ներկայում որևէ պատճառ չկա ռազմական նման տեղաշարժերի համար։ Հետո կցանկանայինք տեսնել սահմանազատում, սակայն ավելի կարևոր է զորքերը հետ քաշել, որպեսզի հակամարտությունը հնարավոր լինի ամբողջովին լուծել»։

Ֆիլիպ Ռիքերին խնդրեցինք անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի հրապարակային առաջարկությանը՝ միջազգային դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։

«Խաղաղապահ որոշակի մեխանիզմի կամ դիտորդների մասին խոսակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի մի մասն էր, որը տարիների ընթացքում քննարկվել է։ Կարևոր է, որ վերադառնանք գործընթացին և տեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել հակամարտության ավարտին։ Համանախագահները կարող են ստեղծարար լինել՝ աշխատելով երկու կողմերի հետ։ Հաճելի էր այսօր հնարավորություն ունենալ հանդիպելու Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել հակամարտությունը, նաև ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունները։ Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես բարեկամ երկիր և Հայաստանի անկախությունից ի վեր միասին աշխատում ենք՝ մոտ 30 տարի։ Ցուցաբերել ենք մոտ 3 միլիարդ դոլարի աջակցություն՝ օգնելու ստեղծել ինստիտուտներ, իրականացնել բարեփոխումներ, որոնք Հայաստանը կդարձնեն ավելի ուժեղ, կայուն երկիր, և վստահ ենք, որ այստեղ շատ պայծառ ապագա կա», - նշեց ԱՄՆ փոխպետքարտուղարը։

Նյութի աղբյուր. azatutyun.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա