ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
May 14, 2025, 2:52 pm
«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ
May 14, 2025, 1:39 pm
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում
May 14, 2025, 12:38 am
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
May 12, 2025, 12:50 am
Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
May 10, 2025, 10:52 am
Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք
May 9, 2025, 11:34 pm
Հայտնի է նոր Հռոմի պապի անունը
May 8, 2025, 11:12 pm
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
ԱՄՆ-ն կառաջարկի՞ Կոսովոյի տարբերակն Արցախի համար. Նախադեպը ստեղծվեց. Lragir.am
June 9, 2021, 3:59 pm
3161
Բայդեն-Պուտին հանդիպումից առաջ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն միանշանակ կողմ են ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցելուն։
Ամերիկայի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին անդրդվելի է, ասել է ԱՄՆ Պաշտպանության նախարարի օգնական Լորա Կուպերը: Ռուսաստանը գրավել է Ղրիմը և սնուցում է հակամարտությունը Դոնբասում ՝ փորձելով ուժով փոխել սահմանները: «Մենք չպետք է դա ընդունենք որպես կատարված իրողություն», ասել է Կուպերը:
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերը, ով այժմ գտնվում է Վրաստանում տարածաշրջանային շրջագայության շրջանակներում, հայտարարել է, որ «ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինտեգրմանը եվրատլանտյան կառույցներին, ներառյալ ՆԱՏՕ-ին: Մենք հավատարիմ ենք 2008 թ. Բուխարեստի գագաթնաժողովի այն հայտարարությանը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:
Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է պատրաստել՝ ի աջակցություն ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը: Հայտարարությունը արվել է Բրյուսելում հունիսի 14-ին նախատեսված ՆԱՏՕ-ի Վեհաժողովից առաջ: Հայտարարության համաձայն, ՆԱՏՕ-ի վեհաժողովը Վրաստանին հնարավորություն է տալիս առաջընթաց գրանցել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղղությամբ:
«Անցած տարիների ընթացքում անվտանգության իրավիճակը ավելի լայն Սևծովյան տարածաշրջանում զգալիորեն վատթարացել է: Ռուսաստանի գործողությունները սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը և ժողովրդավարությանը : Ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ի մասնակցությունը սևծովյան տարածաշրջանում՝ որպես կարևոր կանխարգելիչ և կայունացնող գործոն, շատ ավելի կարևոր է դառնում, քան նախկինում», ասված է հայտարարության մեջ:
Ժնեւում Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ Ռուսաստանը կարող է երրորդ հարվածը ստանալ. Սերբիայի վարչապետ Վուչիչը կարող է ստորագրել Կոսովոյի և Մետոհիայի վերաբերյալ համաձայնագիրը: Ըստ ռուս փորձագետների, դրան կհաջորդի Սերբիայի մուտքը ՆԱՏՕ, ինչը կհանգեցնի Բալկաններից ռուսական դիվանագիտության հեռացմանը:
Ըստ Կոսովոյի վերաբերյալ Իշինգերի ծրագրի, Սերբիան կհամաձայնի Կոսովոյի անդամակցությանը ՄԱԿ-ին՝ առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու: 2007-ին Սերբիայի խորհրդարանը դեմ քվեարկեց Իշինգերի առաջարկին, այնուհետեւ Ռուսաստանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Արցախի հիմնախնդիրը կքննարկվի Բրյուսելի, ապա Ժնեւի վեհաժողովների շրջանակներում: Դրանից առաջ արևմտյան առաջնորդները նախազգուշացրել են Ռուսաստանին ու Բաքվին, որ պետք է վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Արցախի հիմնահարցի երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցություններին: Ռուսաստանը և Թուրքիան շտապում են «օրինականացնել» պատերազմի արդյունքները: ԱՄՆ-ն կառաջարկի՞ Կոսովոյի տարբերակը Արցախի համար: Սա կարող է ենթադրել Արցախի ճանաչում եւ անդամակցությունը ՄԱԿ-ին առանց Բաքվի կողմից ճանաչման: Հիշեցնենք, որ 2020-ի պատերազմի սկզբին Սպիտակ տունն ակնարկել էր Արցախի պարագային Կոսովոյի տարբերակի հնարավորությունը:
Մեկնաբան` ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ