ԼՐԱՀՈՍ

լրահոս

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

Եռակողմ հայտարարության վերանայում․ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ ԱԽ. Lragir.am

March 14, 2021, 2:52 am

5312

Հայաստանը Ադրբեջանի սպառնալիքների ֆոնին պետք է դիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ և օրինականացի ինքնապաշտպանության իր իրավունքը։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Պատգամավորը հիշեցնում է, որ Ադրբեջանը հայտարարել է, որ կստիպի Հայաստանին միջանցք բացել Սյունիքի տարածքով։ Սա ուժի կիրառման ուղիղ սպառնալիք է, ինչն արգելված է ՄԱԿ Կանոնադրության 2-րդ հոդվածով։ Եթե այս ամենին ավելացնենք մարտի 15-16 կայանալիք ադրբեջանական զորավարժությունները, որը համընկնում է Մոսկվայի պայմանագրի 100-ամյա ժամկետի ավարտին և դիտվում է որպես ուժի ցուցադրման գործոողություն, հետևաբար՝ ուժի կիրառման սպառնալիք, ապա պատկերը դառնում է ավելի ամբողջական, նշել է Սիմոնյանը։

Նա նաև ավելացրել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կատարված միջազգային հանցագործությունները․ ագրեսիա, ռազմական հանցագործություններ, ահաբեկչություն, վարձկանների ներգրավում և այլն։ «Նման դեպքերում կոմպետենտ պետական մարմինները դիմում են ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, որպեսզի օրինականացնեն իրենց ինքնապաշտպանության իրավունքը ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն», – ասել է պատգամավորը։

«Տարածաշրջանի իրավիճակը ուժի կիրառման արդյունք է։ Ոչ մի հակամարտություն դեռ չի լուծվել ուժային ճանապարհով։ Ուժի կիրառումը կարող է բերել հակամարտության նոր փուլի, սակայն չի կարող  վերջնական լուծում տալ», հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Հայաստանի և Արցախի  համագործակցությունը այս փուլում  առանցքային նշանակություն ունի, ասել է Այվազյանը։

Ամերիկայի հայ ազգային հանձնախումբը (ANCA) դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և Պետդեպարտամենտին նախազգուշացնելով, որ «Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են հարձակվել Սյունիքի վրա։ Հայաստանը կլինի հաջորդ հարձակման թիրախը», գրված է հանձնախմբի Թվիթերյան էջում։

Հայաստանը ՄԱԿ-ին դիմել է 2020 թ․ պատերազմի ժամանակ, և հոկտեմբերի 19-ին կայացել է Անվտանգության խորհրդի նիստը։ Սակայն, ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը արգելափակել է բանաձևը, որը ենթադրում էր ռազմական գործողությունների դադարեցում և միջազգային խաղաղապահների տեղակայում։

Ռուսաստանը անհապաղ պետք է ապահովի ԵԱՀԿ և ՄԱԿ հումանիտար առաքելությունների մուտքն իր օկուպացրած Ղրիմ, ինչպես նաև Ոկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՄԱԿ -ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

«Արրիայի բանաձևով» նիստը ՄԱԿ ԱԽ անդամ առանձին պետությունների ոչ պաշտոնական հանդիպում է։ Ինչպես հայտնել է Թոմաս-Գրինֆիլդը, «միջազգային հանրությունը շարունակում է սատարել ՄԱԿ Կանոնադրության հիմնարար սկզբունքը․ ոչ մի պետություն իրավունք չունի ուժով փոխել այլ պետության սահմանները»։

Lragir.am

Մեկնաբան` ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ,

 

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա