ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Էմիրաթցի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում ներդրումներով. ԱՄԷ պետնախարար 04/05/2019
May 4, 2019, 7:40 pm
3981
Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղի և ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի գլխավորությամբ Երևանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի ընթացքում ԱՄԷ պետնախարարը, ողջունելով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախագահ Վահագն Մելիքյանին և հայկական պատվիրակության անդամներին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ապա նշել է, որ նիստն արտացոլում է երկկողմ հարաբերությունն ի շահ երկու բարեկամ ժողովուրդների զարգացնելու երկուստեք ձգտումը՝ հավելելով, որ նախորդ տարիների ընթացքում ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև երկկողմ հարաբերություններում շոշափելի առաջընթաց է արձանագրվել մի շարք ոլորտներում։ Համատեղ ջանքերի արդյունքում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ են կազմակերպվել և ստորագրվել են մի շարք կարևոր տնտեսական համաձայնագրեր, ինչը զգալիորեն նպաստել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության, ներդրումների և զբոսաշրջության ամրապնդմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունից:
Այս համատեքստում պետնախարարը հատուկ կարևորել է 2019թ․ հունվարին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Էմիրություններ կատարած այցը և նրա մասնակցությունը Աբու Դաբիի ‹‹Կայունության շաբաթ›› համաժողովին, ինչպես նաև 2017թ․ հուլիսին ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Ալ Նահյանի Երևան կատարած այցը, որոնք նպաստել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանը։
Վերահաստատելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը՝ Ալ-Սայեղը նշել է, որ ԱՄԷ-ն համարվում է հայկական արտադրանքի արտահանող 8-րդ ամենամեծ շուկան և ամբողջ աշխարհով հայկական ներմուծումների 11-րդ աղբյուրը։ Նախարարը հավելել է նաև, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառությունն արձանագրել է բացառիկ աճ` նշելով, որ 2014-2017թթ․ընկած ժամանակահատվածում տարեկան կուտակային աճի տեմպը կազմել է 14 տոկոս, իսկ 2017թ.-ին առևտրաշրջանառությունը 2016թ-ի համեմատ աճել է 78 տոկոսով։ Այս աճը հանդիսանում է գործադրած ջանքերն ամրապնդելու և երկու երկրների միջև արտահանումն ու ներմուծումն ավելի խրախուսելու հիմնական խթան։ Երկուստեք հետաքրքություն ունեցող ապրանքների շարքում առաջնահերթություն են սննդամթերքը, օգտակար հանածոները, հիմնային հանքանյութերը և նավթաքիմիական նյութերը։
Խոսելով ներդրումների մակարդակից՝ պետնախարարն ընդգծել է, որ էմիրաթցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ավելի շատ ներդրումային հնարավորություններ բացահայտելով, հատկապես առևտի տեսանկյունից հեռանկարային ոլորտներում, ինչը կնպաստի Հայաստանի կառավարության ձգտումների իրականացմանը, այն է․ բազմազանեցնել արտաքին եկամուտի աղբյուրները, էներգիայի աղբյուրները և նվազեցնել դրանց գեներացնելու ծախսերը։ Այս համատեքստում կարևորել է Էմիրաթական կազմակերպությունների համաշխարհային փորձը և առանձնահատուկ մակարդակը էլեկտրաէներգիայի արտադրության, վերականգնվող էներգիայի, հանքագործության և գյուղատնտեսության ոլորտներում, ինչը ամուր հիմք է ներդրող կազմակերպությունների համար և փոխշահավետ երկու երկրների համար։
Անդրադառնալով երկու բարեկամ երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների մակարդակին՝ նախարարը մեծապես կարևորել է Հայաստան այցելող Էմիրաթցի զբոսշրջիկների թվի աճի արագ տեմպերը՝ նշելով, որ անցյալ տարի էմիրաթցի զբոսաշրջիկների թիվը հասել է 11,134-ի՝ 2017թ․ 7,705 ցուցանիշի համեմատ։ Ակնկալվում է, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում զարգացող համագործակցության շնորհիվ էմիրաթցի զբոսաշրջիկների թվիը Հայաստանում կշարունակի աճել առաջիկա տարիներին ևս:
Ողջունելով էմիրաթական պատվիրակությանը՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը կարևորել է միջկառավարական հանձնաժողովների գործունեությունը, որոնք գործնական հարթակ են՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում, դյուրացնելու միջպետական համագործակցությունը` նշելով, որ Էմիրությունների հետ Հայաստանի ունեցած ավանդական և ընդգծված ջերմ հարաբերությունների մասին են վկայում երկրների միջև ստորագրված երկու տասնյակից ավելի փաստաթղթերը, բազում բարձրաստիճան փոխայցելությունները, խորհրդակցությունները, գործարար հանդիպումները, փորձագիտական այցերը և այսօր առկա շաբաթական մինչև 13 ավիաչվերթների իրականացումը: Նա նշել է, որ Հայաստանը դիտարկում է ԱՄԷ-ն` որպես կարևորագույն կամուրջ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև։ Միևնույն ժամանակ առաջարկել է դիտարկել Հայաստանը Էմիրությունների համար ԵԱՏՄ երկրների շուկա մուտք գործելու առաջնային դարպաս: Նա վստահեցրել է, որ հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում մեծ ներուժ կա, որի ի հայտ բերումը նոր հորիզոններ կբացի փոխշահավետ համագործակցության հետագա խթանման համար տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ զբոսաշրջության, առևտրի, ենթակառուցվածքների զարգացման, գյուղմթերքի արտահանման, սննդի անվտանգության և գիտելիքահեն տեխնոլոգիաների ոլորտներում:
Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի շրջանակներում ԱՄԷ պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ են ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՊՆ նապարար Դավիթ Տոնոյանի հետ:
Միջկառավարական համատեղ հաձնաժողովի օրակարգի երկրորդ օրը երեկոյան ԱՄԷ պետնախարարն այցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել կենտրոնի գործունեությանն ու կրթական ծրագրին:
Հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստորագրվել է 2 փոխըմբռնման հուշագիր՝ հայկական պետական «Արմենպրես» լրատվական գործակալության և Էմիրաթական «WAM» լրատվական գործակալության միջև, ինչպես նաև Աբու Դաբիի համաշխարհային շուկայի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև:
Հատկանշական է, որ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ.-ին: 2012թ.-ին բացվել է Աբու Դաբիում ՀՀ դեսպանատունը, իսկ արդեն 2014թ.-ին ԱՄԷ նախագահ Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ-Նահյանի թիվ 171 հրամանի համաձայն` հիմնադրվել է ԱՄԷ դեսպանատունը ՀՀ-ում: ՀՀ-ԱՄԷ առևտրաշրջանառությունը 2017թ.-ին կազմել է 249,3 մլն դոլար, իսկ երկու երկրների միջև շաբաթական օդային չվերթների քանակը հասել է 14-ի, (Ֆլայ Դուբայ -7 չվերթ, ալ-Արաբիա -7 չվերթ): 2017թ.-ին Հայաստան է այցելել 7,705 էմիրաթցի զբոսաշրջիկ, իսկ Հայաստանից Էմիրություններ ացելած զբոսաշրջիկների թիվը հասել է 21,963 -ի:
Նյութի աղբյուր. armtimes.com
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ