ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

Ջո Բայդենը պետք է պատժամիջոցներ կիրառի հայերի դեմ պատերազմական հանցագործության հեղինակների դեմ. Ahval

February 13, 2021, 4:43 pm

2969

Ադրբեջանի զինված ուժերը 2020-ի սեպտեմբերի 27-ին զինված հարձակում են իրականացրել Արցախի դեմ: Թուրքական բանակի և ջիհադական վարձկանների աջակցությամբ հարձակումներ են իրականացվել հարձակողական ԱԹՍ-ներով, ծանր զրահատեխնիկայով, հրթիռային համակարգերով ու հատուկ նշանակության ջոկատներով: Արցախյան պատերազմի մասին հոդված է հրապարակել Ahval-ը:

44 օր տևած կատաղի հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 3500 հայ, շուրջ 100 հազար քաղաքացի տեղահանվել է: Ականատեսների պնդմամբ՝ Ադրբեջանից զինվորականները խեղել են հայերի մարմինները, գլխատել են քաղաքացիներին և օգտագործել են արգելված զինատեսակներ, ինչպիսիք են կասետային ռումբեր ու սպիտակ ֆոսֆոր: Անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել՝ մարդկության դեմ պատերազմական հանցագործություն կատարած հեղինակներին պատասխանատվության ենթարկելու համար:

Պարբերականը նշում է, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից 2000 իսլամիստ ջիհադական է տեղափոխել՝ պարգևատրում խոստանալով հայերին սպանելու համար: Ջիհադականների պարագլուխների ինքնությունը պարզվել է:

Հոդվածագիրը հիշատակում է ջիհադական առաջնորդների մասին: Սայֆ Բալուդը (Սայֆ Աբու Բաքր) մասնակցել է Սիրիայի Աֆրին քաղաքում իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանն ու Լիբիայի քաղաքացիական պատերազմին: Բալուդն ու իր վարձկանները պատասխանատու են բազմաթիվ հանցագործությունների համար: Նա Թուրքիայի ամենավստահելի առաջնորդներից մեկն է:

Ֆեհիմ Իսան (Իսա ալ Թուրքմանի) նույնպես հայտնի առաջնորդներից մեկն է, որը 2015-ին ղեկավարել է «Սուլթան Մուրադ» դիվիզիան: Նա ներգրավված է եղել Թուրքիայի «Եփրատի վահան» ռազմական գործողություններում:

Պարբերականը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում այս ջիհադականներին ղեկավարել է Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Հական Ֆիդանը: Պատերազմի դաշտում ռազմական  գործողություններն առաջնորդել են Թուրքիայի գործող հրամանատարներ, բարձրաստիճան զինվորականներ: Սիրիացի վարձկաններին վճարվել են ամսական մինչև 2000 դոլար:

Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ ի տարբերություն ԱՄՆ նախկին վարչակազմի, Միացյալ Նահանգների ներկա իշխանությունն առավել կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Թուրքիայի հանդեպ՝ կապված տարածաշրջանում Անկարայի վարած քաղաքականության հետ: ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ սահմանի մեղավորների նկատմամբ՝ կիրառելով ճանապարհորդելու արգելքներ, սառեցնելով արտասահմանյան բանկային հաշիվները: Պատերազմական հանցագործությունների դիմաց Թուրքիային ու Ադրբեջանին պատասխանատվության ենթարկումը մարդկության դեմ հետագա հանցագործությունների կանխման լավագույն միջոցն է:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա