ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԲԱՅԴԵՆ-ՀԱՐԻՍ ՎԱՐՉԱԿԱԶՄԻՆ
January 21, 2021, 8:59 pm
2806
Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար)՝ Միացյալ Նահանգներում ամենամեծ, անկուսակցական ամերիկահայ քարոզչական կազմակերպությունը, հունվարի 20-ին ողջունեց նոր վարչակազմին, մինչ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և Սենատոր Կամալա Հարիսը երդում տվեցին և դարձան նախագահ ու փոխնախագահ:
Համագումարի Հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը տարածեցին հետևյալ հայտարարությունը.
«Նախագահ Բայդենը ու փոխնախագահ Հարիսը ստանձնում են իրենց պաշտոնները մեր երկրի և ամբողջ աշխարհի համար առանձնահատուկ վտանգավոր մի ժամանակահատվածում: Մենք սրտանց ողջունում ենք նախագահ Բայդենի` տանը ապաքինվելու և ամերիկյան արժեքներից աջակցություն վայելող Միացյալ Նահանգների սկզբունքային արտաքին քաղաքականություն վարելու մասին ուղերձը: Նախագահը բացառիկ տպավորիչ արձանագրություն ունի ամերիկահայերի համար կարևոր հարցերի վերաբերյալ, փոխնախագահ Հարիսը՝ նույնպես:
Մենք անհամբեր սպասում ենք օգնել մեր երկրի վերականգնմանն ու դեպի ավելի լավ աշխարհ առաջխաղացմանը: Վստահ ենք, որ այս վարչակազմում նշանակված, գնալով շատացող ամերիկահայերը պատվով կծառայեն: Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհեր, մենք գիտենք, որ ռասայական անարդարությանը, հալածանքներին, ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին աջակցելը վճռորոշ նշանակություն ունի և եթե անուշադրության մատնվեն՝ դա կհանգեցնի աղետի: Պարզ է, որ այն նույն երկրներն ու ուժերը, որոնք փորձեցին օգտագործել հունվարին ամբոխի հարձակումը Կոնգրեսի վրա՝ Միացյալ Նահանգները թուլացնելու համար, սպառնալիք են ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին, քրիստոնյաների նկատմամբ հարգանքին և կրոնական ազատությանը:
Մենք համաձայն ենք ԱՄՆ Պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենի հունվարի 19-ի լսումների ժամանակ արված մեկնաբանություններին, որ նախագահ Էրդողանի Թուրքիան չի գործում որպես ԱՄՆ դաշնակից: Նախագահ Ալիևի կոռումպացված ռեժիմը Ադրբեջանում աշխատել է Էրդողանի հետ միասնական դավադրության մեջ` շարունակելու վերացնել ավելի շատ քրիստոնյա հայերի, մեր եկեղեցիները և մեր ֆիզիկական ներկայությունը իրենց երկրներում և դրանցից դուրս: Նաև, երկու երկրներն էլ գաղտնի աշխատել են, որպեսզի անպատշաճ կերպով ազդեցություն գործեն ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ կառավարությունների վրա՝ իրենց արձանագրությունները մաքուր ներկայացնելու համար: ԱՄՆ ղեկավարության հետ աղոթում ենք, որպեսզի այդ դարաշրջանն ավարտվի:
Միացյալ Նահանգները Ռուսաստանին է զիջել իր պաշտոնական դերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հավասարազոր միջնորդներից մեկի և պետք է վերականգնի առաջնորդի իր դերը՝ որպես դեպի լավը ձգտող ուժ: Վեցշաբաթյա պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծեց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին հայ ժողովրդի դեմ՝ վայելելով Թուրքիայի և ներմուծված ջիհադիստ ահաբեկիչների լիարժեք աջակցությունը, ընդգծեց, որ ահաբեկչության դեմ պատերազմը պետք է մղվի հիմնվելով իրատեսության, այլ ոչ թե անձնական շահերի վրա: Նախորդ վարչակազմը վերջին տարիներին ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն էր տրամադրել Ադրբեջանին՝ թողնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական հանրապետությունները խիստ անբարենպաստ իրավիճակում: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Նախագահ Բայդենը, Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի պահանջները պետք է ամբողջությամբ իրագործվեն, ոչ թե կասեցվեն:
Մինչ Վարչակազմը պարտավորվել է «մարդու համընդհանուր իրավունքները գերակա առաջնահերթություն դարձնել» և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մենք հիշում ենք նախագահ Բայդենի երկարամյա արձանագրությունն այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև Հայկական համագումարին նրա կողմից արված հայտարարությունը` մեր 2019թ.-ի Ազգային քարոզչական կոնֆերանսի կապակցությամբ, ինչպես նաև փոխնախագահ Հարիսի հայտարարությունը՝ ի պատիվ ներկայացուցիչ Ջեկի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա).
Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ վերահաստատի Հայոց ցեղասպանության հարցում մեր անցած ուղին… Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք ոչնչացման այս սարսափելի ու համակարգված ռազմարշավի մասին, որը հանգեցրեց 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան ու 2 միլիոն հայերի զանգվածային տեղահանության իրենց օջախներից: Եթե մենք լիովին չենք ճանաչում, ոգեկոչում և սովորեցնում մեր երեխաներին ցեղասպանության մասին՝ «այլևս երբեք» բառերը կորցնում են իրենց նշանակությունը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և հզոր ապագա սերունդների համար, որքան նրանց համար, ում հիշողությունները խեղված են ողբերգությունից: Ցեղասպանության փաստերը հիշելու կամ ճանաչելու ձախողումը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար:
Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը հզոր ուղերձ է այս վարչակազմի կողմից մարդու իրավունքներին և Ամերիկայի արժեքներին հավատարմության մասին: Մենք անհամբեր սպասում ենք համագործակցել Բայդենի վարչակազմի հետ, մինչ նրանք հետամուտ կլինեն իրենց տված խոստումներին և ինչ կանեն նախագահ Բայդենը և փոխնախագահ Հարիսը իրենց պաշտոնավարման ընթացքում: Եվս մեկ անգամ ողջունում ենք այս պատմական օրը և մաղթում նրանց բազում հաջողություններ»:
Նյութի աղբյուր. hraparak.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ