ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
Պետական այրերից, բայց ոչ ժողովրդից խռոված հանճարը. տասը տարի առաջ այս օրը վախճանվեց Օհան Դուրյանը
January 11, 2021, 2:03 am
3200
Նա ղեկավարեց աշխարհի 120 նվագախումբ: Ճանաչվեց Մոցարտի, Բեթովենի ստեղծագործությունների էտալոնային կատարող: Միջազգային մամուլը նրան համեմատեց Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։
Դիրիժոր, կոմպոզիտոր Հովհաննես Խաչատուրյանին աշխարհը ճանաչեց, որպես Օհան Դուրյան:
Օհան Դուրյան Կոմպոզիտոր, դիրիժոր
Հովհաննես Խաչատուրյանը ծնվել էր 1922 թվականին՝ Երուսաղեմում: Հայրը ատաղձագործ Խաչատուր Խաչատուրյանն էր, մայրը`արաբուհի: Երաժշտական կրթություն է ձեռք բերել Երուսաղեմի կոնսերվատորիայում, ուսումը շարունակել Շվեյցարիայում: Ավելի կատարելագործվելու համար, տեղափոխվել էր Վիեննա, հետո` Փարիզ: Մասնագիտանալուց հետո Խաչատուրյանը վերադառնում է Բեթղեհեմ՝դասավանդում Սբ. Հակոբյանց վանքի թարգմանչաց դպրոցում: Ստեղծում նաեւ Երուսաղեմի առաջին հայկական երգչախումբը, ղեկավարում Երուսաղեմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: Երիտասարդ դիրիժորը կրկին մեկնում է Եվրոպա ու կատարելագործում դիրիժորական հմտությունները:
Օհան Դուրյանը երաժշտության էմոցիոնալ մատուցման, կատարման հուզականության, ինքնատիպության շնորհիվ գրավեց աշխարհի հռչակավոր բեմերը, ղեկավարեց այնպիսի հեղինակավոր նվագախմբեր ինչպիսիք են Վիեննայի օպերայի և Բեռլինի ֆիլհարմոնիայի «Ֆոն Կարայանը»: Դուրյանը ֆենոմենալ էր նաեւ հիշողությամբ:
Մաեստրոն խորհրդային Հայաստանում առաջինն էր, որ համարձակվեց եվրոպական դասական հեղինակներից բացի, իր համերգային ծրագրերում, ընդգրկել նաև հայ կոմպոզիտորների՝ Սպենդիարյանի, Խաչատրյանի, Միրզոյանի, Մանսուրյանի, Աճեմյանի, Օրբելյանի սիմֆոնիկ գործերը:
1957թ. Վազգեն Առաջին Վեհափառի հրավերով արդեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Օհան Դուրյանը Հայաստան է եկել ու մինչեւ 60թթ ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը, հետո արդեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր ու գլխավոր դիրիժորը: 1960 -ականներին , իբրև հյուր-դիրիժոր, հանդես է եկել Լայպցիգի Գևանդհաուզի նվագախմբի հետ: Հենց այստեղ էր, որ Դուրյանը հրաժարվեց դիրիժորական փայտիկից ու այն փոխարինեց ձեռքերով:
Վահան Վարդապետյան, Օհան Դուրյանի մտերիմ բարեկամը - անշունչ առարկան խանգարում է մատներդ ձեռքերդ կոմպոզիտորի եւ հանդիսատեսի միջեւ , խոսող ձեռքեր նկարող ձեռքեր
1991թ., մերժելով Գերմանիայի և Հարավային Աֆրիկայի նվագախմբերի գլխավոր դիրիժորի պաշտոնների առաջարկը, նորանկախ Հայաստանի նախագահի և մշակույթի նախարարության հրավերով, Դուրյանը կրկին վերադարձավ հայրենիք: 1998թ. ղեկավարել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբը: Ու չնայած, որ որոշում էր կայացվել, որ նա ցմահ պետք է ղեկավարի Օպերան, 2001թ. մշակույթի նախարարի որոշմամբ Դուրյանին հեռացնում են Օպերայից:
Վահան Վարդապետյան մշտապես մտահոգվում էր՝ օր մը ազգովի դառը պարտություն պետք է ճաշակենք, կեղծիքը թալանը կրծում են պետության ողնաշարը:
Պորթկում էր ու զայրանում երբ ասում էին հարմարվել համակրեպվել ու յոլա գնալ, արվեստի մեջ յոլա գնալ ինչպես կարելի է, անգամ երկիրն եք ղեկավորւմ քանդելով ու փչացնելով ամեն ինչ:
Մաեստրոյի կայնքի վերջին բեմերը Մոսկվայում էին: 2002թ. դիրիժորը ղեկավարում է Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբը: 2008թ. կրկին վերադառնում է հայրենիք և միանում ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը: Մաեստրոն կյանքից հեռացավ ուղիղ 10 տարի առաջ՝ նեղացած իր երկրի ղեկավարներից, բայց ոչ ժողովրդից:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան
Նյութի աղբյուր. 1lurer.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ