ԼՐԱՀՈՍ

լրահոս

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

«Պահանջում ենք «Զվարթնոց»-ում դադարեցնել ՌԴ սահմանապահ ծառայության գործունեությունը». ՀՔԱՎ

May 2, 2019, 11:13 pm

7272

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջում է «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցնել ՌԴ սահմանապահ ծառայության գործունեությունը: Այս մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. 

«Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը 2019թ․ մայիսի 2-ին Երեւանում կայանալիք հակակոռուպցիոն ֆորումին մասնակցելու նպատակով ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան եւ պարզել, որ մուտքի արգելք ունի։ ՌԴ սահմանապահները հրաժարվել են հայտնել արգելքի պատճառը՝ նշելով միայն, որ նա «անցանկալի անձ» է։ 

Ավելի ուշ տեղեկացրել են, որ արգելքը ոչ թե ՀՀ-ի կողմից է, այլ «երրորդ երկրի», իսկ «երրորդ երկիրը», նրա կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունն է, քանի որ նման նախադեպ Ուկրաինայի այլ քաղաքացիների հետ նախկինում նույնպես տեղի են ունեցել։ Մուստաֆա Նայեմը ՀՀ մուտքի հնարավորություն է ստացել միայն ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան միջամտությամբ։ 

Նշենք, որ մինչ այս միջադեպը, դեռեւս 2019թ․ մարտի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանը, թե ինչ հիմնավորմամբ են ՌԴ սահմանապահները սահմանային սպասարկման ծառայություն իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն են իրականացնում 1992 թ․ սեպտեմբերի 30-ի ՌԴ եւ ՀՀ միջեւ «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրի 2-րդ եւ 4-րդ հոդվածների համաձայն։ 

Այսպիսով՝ նշված միջպետական պայմանագրով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելու շրջանակում, ՌԴ սահմանապահները ՌԴ մուտքի թույլտվություն չունեցող կամ ՌԴ-ի համար անցանկալի անձանց ցուցակը կիրառում են նաեւ ՀՀ սահմանային ծառայությունն իրականացնելու շրջանակում ՀՀ մուտք գործող քաղաքացիների նկատմամբ։ 

ՌԴ-ի համար մուտքի արգելման սահմանափակումներ ունեցող անցանկալի անձինք ինքնաբերաբար անցանկալի են համարվում նաեւ ՀՀ մուտք գործելու դեպքում, որը բացարձակ անհիմն, իրավական որեւէ հիմնավորում չունեցող գործողություն է եւ հակասում է թե ՀՀ Սահմանադրությանը, թե ՀՀ օրենսդրությանը, եւ հանդիսանում է ՀՀ ինքնիշխանությանը հակասող գործելակերպ։ 

Միանշանակ նման ապօրինի եւ հակասահմանադրական գործողությամբ խախտվում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը, որը չի բխում ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության որեւէ նորմից։ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ կիրառվող ագրեսիվ քաղաքականությունը, մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգությունները փաստացի փորձում են տարածել նաեւ ՀՀ մուտք գործող Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, որը որեւէ կերպ չի համապատասխանում ՀՀ նոր իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ երկկողմանի հարաբերությունները չկարգավորել երրորդ պետության հետ հարաբերություններից ելնելով։ 

ՀՀ-ում անցանկալի համարվող անձանց ցանկը կարող են սահմանել միայն ՀՀ իրավասու մարմինները, մասնավորապես՝ այն կարգավորվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, իսկ անցանկալի անձանց ցանկը սահմանվում է «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում»։ 

Ելնելով վերը նկարագրվածից՝ պահանջում ենք․ 

1․ իրականացնել քննություն՝ պարզելու համար Ուկրաինայի քաղաքացի, Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի մուտքի խոչընդոտման հանգամանքերը, 

2․ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից՝ անկախ կուսակցական պատկանելիությունից իրենց սահմանադրական լիազորությունների օգտագործմամբ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ «1992 թ․ սեպտեմբերի 30-ի ՌԴ եւ ՀՀ միջեւ «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրի» ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով, 

3․ ՀՀ Կառավարությունից՝ միջոցներ ձեռնարկել Երեւան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայությունն ամբողջությամբ ՀՀ սահմանապահ ծառայության կողմից իրականացնելու համար՝ առանց երկրորդ կամ երրորդ պետության մասնակցության»։

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա