ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
«Ժամանակ». Փաշինյանը փչացնում է հայ-ամերիկյան փոխհարաբերությունները
April 27, 2019, 3:23 pm
4026
«1991-ից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գրեթե անփոփոխ դրսևորումներով տիրապետող է եղել հետևյալ սկզբունքը. «Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ բարեկամը նրա հակառակորդների»: Սա չափազանց բարդ ու բազմավեկտոր փոխհարաբերությունների համակարգ է, որի ներգործության հաշվին Հայաստանը մանևրելու և հավասարակշռված քաղաքականության հնարավորություն է ստացել: Բոլոր այն իրավիճակներում, երբ հավասարակշռությունը խաթարվել է, Երևանի համար լուրջ խնդիրներ են ստեղծվել: Խոսքը պարզ առօրեական ու հեշտ լուծելի խնդիրների մասին չէ: Խաղասեղանին դրված է պետության անվտանգության ու ինքնիշխանության հարցը, և այս իմաստով, տարածաշրջանային նույնիսկ ամենափոքրիկ տատանումը լուրջ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար:
Իհարկե, վտանգավորության տեսանկյունից Հարավային Կովկասն ու Մերձավոր Արևելքը անհամեմատելի են: Երկրորդն ամենօրյա հրդեհի մեջ է, որի մարման և մեկուսացման հեռանկարները անորոշ են ու մշուշոտ: Իսկ մեր տարածաշրջանը հայտնվել է հարաբերական խաղաղության տիրույթում, որն անընդհատ ծխում է, և ընդամենը մեկ կայծ է պակասում մեծ հրդեհի բռնկման համար: Տարածարջանային փոխհարաբերությունների բարդությունը նկարագրելու համար փորձենք աստիճանակարգել դրանք:
Պայմանականորեն ասած՝ Հարավային Կովկասը եռաստիճան փոխհարաբերությունների կծիկ է. առաջին աստիճանում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, երկրորդում՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը և ամենամեծ երրորդ աստիճանում են՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ն, Չինաստանն ու Իսրայելը: Ահա այսպիսի չափազանց մեծ ու բազմավեկտոր աշխարհաքաղաքական ներկայացվածության պայմաններում է սաղմնավորվում ու ձևավորվում տարածաշրջանային պայթունավտանգ ու չափազանց փխրուն հավասարակշռությունը:
Հայաստանն այս մեծ համակարգի անբաժանելի մասնիկն է կամ էլ տարածաշրջանային անվտանգության համակարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Որքան էլ աբսուրդային հնչի, բայց նույնիսկ, եթե Հայաստանը կամովին ինքնաոչնչացման փորձ անի, ապա մեծ տերությունները անմիջապես կկանխեն այդ փորձը և ոչ հայասիրության պատճառով, այլ պարզապես Հայաստանի փլուզումը կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանի անվտանգության համակարգի փլուզմանը։ Իհարկե, այս զավեշտալի օրինակով փորձում ենք շեշտադրել Հայաստանի չափազանց կարևոր դերակատարությունը: Ճշմարտություն, որը դեռևս ըստ պատշաճի չի ընկալվել մեր երկրում, հայաստանցիները չեն էլ պատկերացնում իրենց պետության կարևորության աստիճանը:
Վերադառնալով բուն խնդրին՝ նշենք, որ Հայաստանի վերևում մատնանշված տարածաշրջանային դերակատարությունը կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, երբ Երևանը շարունակի իր հավասարակշռված ու փոխլրացնող արտաքին քաղաքականությունը, որը բնորոշվում է հետևյալ ձևակերպմամբ. «Հայաստանը մի կողմից Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից՝ բարեկամը նրա հակառակորդների»:
Բայց արդյոք Երևանը շարունակո՞ւմ է հավասարակշռված ու փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնել: Այս իմաստով, կարծես թե, իրավիճակ է փոխվել, և Հայաստանը հետևողականորեն շարունակում է փչացնել փոխհարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Պնդումն այս հիմնավորվում է վարչապետ Փաշինյանի անհասկանալի վարքագծով: Վերջինս Независимая газета»-ին տված հարցազրույցում այսպիսի մի միտք է արտահայտել. «Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է…»:
Ի դեպ սա առաջին դեպքը չէ: Կարծես թե, վարչապետն արդեն սովորություն է դարձրել և պարբերաբար այս կամ այն ամբիոնից հարձակումներ է գործում ԱՄՆ-ի և ԵՄ-ի վրա: Իհարկե դժվար է հասկանալ, թե ո՞րն է ի վերջո Փաշինյանի համանման դիրքավորման տրամաբանությունը, ինչո՞ւ է նա փչացնում Վաշինգտոնի հետ փոխհարաբերությունները: Ի դեպ, ԱՄՆ-ին ուղղված քննադատությունները գրեթե միշտ զուգորդվում են Ռուսաստանի նկատմամբ սիրո անզուսպ խոստովանություններով:
Հենց վերջին հարցազրույցի մեջ Փաշինյանը առնվազն հինգ անգամ շեշտադրել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային փոխհարաբերությունների բացառիկությունը:
Կարելի է ենթադրել, որ Հայաստանի վարչապետը դեռևս վտանգ է զգում Կրեմլից ու ամեն ինչ անում է իր հավատարմությունն ու կանխատեսելիությունը ապացուցելու համար: Ինչպես երևում է՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի համակրանքին արժանանալու համար նա նույնիսկ պատրաստ է վտանգել հայ-ամերիկյան փոխհարաբերությունները»,-գրում է թերթը:
Նյութի աղբյուր. Tert.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ