ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Խայտառակ գործարք Հայաստանի դեմ. հատուկ հանձնարարության ճակատագիրը. Lragir.am

May 29, 2020, 6:11 pm

3107

Ռամիլ Սաֆարովի ոճրագործության առնչությամբ ՄԻԵԴ օրերս հրապարակած վճիռը արձանագրեց Ադրբեջանի պետական քաղաքականության խայտառակ, փաստացի մարդասպան բնույթը, միաժամանակ «մաքրելով» այդ քաղաքականության առաջնորդ Իլհամ Ալիեւի եվրոպացի գլխավոր գործընկերներից մեկին՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին:

ՄԻԵԴ-ն, ինչպես հայտնի է, արձանագրել է, որ Հունգարիան չէր կարող հավաստի տեղեկություն ունենալ, որ Ադրբեջանը ազատ է արձակելու Սաֆարովին: ՄԻԵԴ այդ դիտարկումը գրեթե զավեշտալի է, որովհետեւ 2004 թվականից մինչեւ 2012 թվական՝ երբ Սաֆարովը արտահանձնվեց Բաքվին, Ադրբեջանի իշխանությունը հարյուրավոր, թերեւս հազարավոր անգամներ հերոսացրել է Սաֆարովին:

Հունգարիայի կառավարության գեթ մեկ անդամ կարող էր գեթ մեկ անգամ, գեթ մեկ աչքով արձանագրած լինել այդ ամենը: Այդ տեսանկյունից անկասկած է, որ ՄԻԵԴ-ը պարզապես հանել է մարդասպան-ոճրագործին ազատություն պարգեւող խայտառակ գործընթացի համար պատասխանատվությունը ԵՄ անդամ պետության վրայից:

Իսկ Հունգարիան ընդամենը վաճառել է Սաֆարովին, ինչի վկայությունն այն է, որ գործարքի միջնորդ եղել է ազգությամբ ադրբեջանցի, ռուսաստանցի միլիարդատեր, ՌԴ նախագահ Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռահիմովը: Ռուսաստանում միլիարդատեր դառնում եւ մնում են միայն ամենաբարձր քաղաքական հովանու պարագայում: Հետեւաբար մեղմ ասած մեծ է հավանականությունը, որ Ռահիմովը եղել է «ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը» այդ գործընթացում: Պարզ է, որ գործարքը տեղի չէր ունենա, եթե չվայելեր Մինսկի խմբի համանախագահների, կամ առնվազն նրանցից մեկի քաղաքական հովանին:

Ի վերջո, խոսքը շատ զգայուն հարցի մասին էր, որը Հայաստանին տալիս էր բանակցային չափազանց կոշտ դիրքորոշման լեգիտիմ իրավունք: Այդ հանգամանքն ի դեպ իրավիճակը դարձնում է իհարկե բազմաշերտ: Թեեւ, այստեղ իհարկե կարեւոր է նկատել մի բան՝ 2004 թվականին կատարված այդ սարսափելի ոճրագործությունից հետո Հայաստանը շարունակեց բանակցել Ադրբեջանի հետ, այսպես ասած պրահյան գործընթացի շրջանակում, ինչի բովանդակության մասին լավագույնս խոսում էր թերեւս այն, որ ի վերջո 2006 թվականին Ռոբերտ Քոչարյանն ի նշան բողոքի լքել էր բանակցային սենյակը Ռամբույեում:

Վերադառնալով 2012 թվական, հարկ է նկատել, որ Սաֆարովի արտահանձնումը տեղի էր ունեցել այսպես ասած կազանյան գործընթացի տապալման ֆոնին: Սերժ Սարգսյանը 2016-ի ապրիլի քառօրյայից հետո հայտարարեց, որ Կազանը տապալել է Ալիեւը: Իհարկե հանգամանքը, որ նա այդ մասին հայտարարեց ոչ թե անմիջապես տապալումից, այլ 2016-ի պատերազմից հետո, ուշագրավ է եւ դիտարկման արժանի: Նրա հայտարարությունից պարզ էր, որ Կազանում փաստացի տապալվել է արցախյան գոտի ռուս խաղաղապահների մուտքի ծրագիրը:

Պատահակա՞ն էր կազանյան պլանի տապալման ֆոնին սաֆարովյան խայտառակ եւ հակամարդկային գործարքի իրագործումը Ալիեւի, Պուտինի եւ նրանց եվրոպացի ընկեր Օրբանի շրջանակում: Եվ դա մի ժամանակաշրջանում, երբ փաստորեն Հայաստանի վրա սկսվում էր ուժեղ ճնշումը Եվրասոցացումից հրաժարվելու եւ ԵՏՄ մտնելու առնչությամբ, գործնականում նախապատրաստելով Հայաստանի եւ Արցախի դեմ պլանավորվող ագրեսիան:

Մինսկի խմբի մյուս համանախագահները փաստացի չեն խանգարել գործարքին: Չե՞ն կարողացել, թե՞ ակնկալում էին, որ այն կմոբիլիզացնի Հայաստանի քաղաքական դասին ու հանրությանը՝ ռազմավարական դաշնակցի գործուն աջակցությամբ հասունացող ագրեսիան եւ Հայաստանի ինքնիշխանության չեզոքացումը կանխելու համար: Ստացվեց հակառակը՝ հայաստանյան քաղաքական դասը փաստացի միաբանվեց այդ գործընթացը հանրայնորեն լեգիտիմացնելու համար, ակնկալելով այդպիսով իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին:

Սաֆարովի գործարքի տեղեկատվությունից հետո հրավիրած անվտանգության խորհրդի նիստի ավարտին Սերժ Սարգսյանը դիմեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին՝ Գորիկ Գուրգենիչ, ձեզ հատուկ հանձնարարություն ունեմ տալու: Գորիկ Գուրգենիչը պաշտոնը թողեց 2016 թվականին, իսկ 2017-ի սեպտեմբերին հիվանդության հետեւանքով հեռացավ կյանքից: Ի՞նչ ճակատագիր ունեցավ նրան տրված հատուկ հանձնարարությունը:

Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա