ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Ռուս-թուրքական երկրորդ թեժ բախումը. խաղն ավարտվեց. Lragir.am
May 25, 2020, 10:26 pm
3664
Տրիպոլիի կառավարությունը հայտնում է, որ Լիբիայում կռվող 1600 ռուսաստանցի «վագներականներ» օդանավերով հեռացել են Տրիպոլիի մատույցների ռազմական գործողությունների գոտուց: Թե ուր են հեռացել, Տրիպոլիի կառավարության աղբյուրը չի հայտնել:
Լիբիայում տեւական ժամանակ բավական թեժ է: Թուրքայի աջակցությունն ունեցող կառավարական ուժերը ուժեղ հարվածներ են հասցրել Ռուսաստանի աջակցությունը վայելող գեներալ Հավթարի բանակին, որը հասել էր Տրիպոլի: Հավթարն ունեցել է կորուստներ, այդ թվում ռուսական սպառազինության: Կորուստները եղել են թուրքական անօդաչուների հարվածի հետեւանք: Հավթարի հրամանատարները օրերս հայտարարել են, որ կլինի օդային աննախադեպ հակահարված: Ենթադրվում է, որ դա կիրականացվի ռուսական ռազմական կործանիչների եւ գրոհային օդանավերի միջոցով: Ըստ ԶԼՄ-ների՝ Ռուսաստանը Սիրիայից Լիբիա է տեղափոխել 6 Միգ 29 եւ 2 Սու 24:
Այդ դեպքում ինչու՞ են հեռանում «վագներականները», կամ ու՞ր են հեռանում, եթե Ռուսաստանը պատրաստվում է ուժեղ հակահարվածի: Թե՞ Մոսկվան փորձում է անցնել օդային «պատերազմի», հետ քաշելով ցամաքային ուժերը եւ ցամաքը թողնելով լոկ Հավթարի բանակին: Մոսկվան գնում է վերադասավորման եւ հակահարվածի՞, թե պատրաստվում է Թուրքիայի հետ գործարքի:
ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել նաեւ, որ Թուրքիան իր հերթին 300 վարձկան է Սիրիայից տեղափոխում Լիբիա:
Լիբիան 2020 թվականից ի վեր երկրորդ թեժ կետն է, որտեղ ռազմական բախման են հանգում Թուրքիան ու Ռուսաստանը: Փետրվարի վերջին, մարտին դա Սիրիան էր, այժմ՝ Լիբիան: Նախկինում Մոսկվային ու Անկարային հաջողվում էր խուսափել ռազմական լուրջ բախումներից եւ դիմակայությունից:
Ինչու՞ է 2020 թվականը տարբերվում էապես: Երբ 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ Բաղդադի օդանավակայանում սպանեց իրանցի գեներալ Սոլեյմանիին, որը առանցքային ֆիգուր էր թե իրանյան, թե ռեգիոնալ քաղաքականության համար, հրապարակումներից մեկում կանխատեսեցի, որ նոր իրավիճակը սրելու է Թուրքիաի եւ Ռուսաստանի հարաբերությունը: Բաղդադում ԱՄՆ հարվածը թե քաղաքական, թե հոգեբանական առումով նոր իրավիճակ է ստեղծել: ԱՄՆ-ից ուժեղ հարված ստացած Իրանը լրացուցիչ փաստարկներ էր ձեռք բերել Աստանայի ձեւաչափի մյուս երկու մասնակիցների հանդեպ: Հատկանշական է, որ դրանից հետո Ռուսաստանն ու Թուրքիան խուսափում են այդ ձեւաչափով Իրանի հետ հանդիպումից:
Կորոնավիրուսի համավարակը էլ ավելի է սրել իրավիճակը՝ աշխարհքաղաքական գործընթացում արձանագրելով ամերիկա-չինական երկբեւեռ խաղի գերակայությունը: Դա գործնականում անհամատեղելի է դարձրել ռուս-թուրքական խաղը: Եթե հետխորհրդային շրջանում այդ երկրները եվրատլանտյան բեւեռում դիտարկվում էին միմյանց փոխադարձ զսպման ռեսուրս՝ ինչը թույլ էր տալիս նրանց պարբերաբար մանեւրել եւ հաջող առեւտուր անել Արեւմուտքի հետ, ապա չինական երկրորդ բեւեռի կայացումը Արեւմուտքի համար վերացնում է դրա անհրաժեշտությունը: Ամեն ինչ այլեւս կզսպի չինական բեւեռի առկայությունը: Ռուսաստանն ու Թուրքիան գործնականում կռվում են եւ կռվելու են նոր իրավիճակում նոր դերի համար:
Հայաստանն այդ իմաստով ունի կարեւորագույն անելիք եւ առաքելություն՝ այդ կռիվը Կովկաս չտարածելու համար: Դա ինքնիշխան խաղն է ԱՄՆ ու Չինաստանի հետ: Ամենեւին ոչ ՌԴ կամ Թուրքիայի դեմ, այլ Կովկասի ապագայի վերաբերյալ: Հայաստանն այդտեղ կարող է ունենալ հեռանկար, երբ թե Թուրքիան, թե Ռուսաստանը ռեգիոնալ դերի հարցում կունենան Հայաստանին դիմելու եւ աշխատելու անհրաժեշտություն:
Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ