ԼՐԱՀՈՍ

լրահոս

ԱՄՆ-ն ավերել է Իրանի միջուկային ծրագիրը. Պենտագոնի ղեկավար

June 22, 2025, 11:31 pm

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՍԿԶԲՈՒՆՔԻ, ԽՈՍՔԻ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ

March 4, 2020, 2:29 pm

4780

Երբ Սամվել Բաբայանը հայտարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու և Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, Ազատամարտիկների Դաշինքն իր անվերապահ աջակցությունը հայտնեց նրան: Այսօր՝ ընտրությունների նախաշեմին, արդեն պարզ է, որ Բաբայանը ոչ միայն չի մասնակցում նախագահական ընտրություններին, այլև չի գլխավորում իր կողմից ստեղծված Միասնական Հայրենիք կուսակցության ընտրացուցակը: Ի՞նչ կասեք այս մասին և ըստ ձեզ՝ ինչ զարգացումներ են սպասվում:

______________________________________________________________________

Գագիկ Մելքոնյան

Գեներալ-լեյտենանտ, Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ

Ի տարբերություն որոշ, այսպես կոչված քաղաքական գործիչների, մենք մեր հայացքներն ու դիրքորոշումը ըստ նպատակահարմարության չենք փոխում: Նաև այնքան միամիտ չենք, որ դեռ այն ժամանակ չհասկանայինք, որ Սամվել Բաբայանին հնարավոր բոլոր ապօրինի միջոցներով փորձելու են դուրս թողնել ընտրական գործընթացներից, ինչը և տեղի ունեցավ: Անձամբ ես համոզված եմ, որ ընտրապայքարին մասնակցելու այն ֆորմատը, որն ընտրել է մեր մարտական ընկերը, պարզապես զրոյացրել է իր դեմ ապօրինություն գործածների բոլոր ջանքերը և հստակ հաղթանակի հնարավորություն է ստեղծել:

______________________________________________________________________

Ավետիս Գրիգորյան

Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ

Ես քաղաքական մարդ չեմ, ես իմ երկրի զինվորն եմ և սատարում եմ մեկ այլ զինվորի՝ իմ ընկերոջն ու հրամանատարին՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանին: Բաբայանը գիտի հաղթել, և ինչպես հաղթել է պատերազմում, այնպես էլ կարող է հաղթել հիմա՝ մյուս բոլոր ոլորտներում:

______________________________________________________________________

Վլադիմիր Առաքելյան

Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ

Սատարել և սատարում եմ ընկերոջս՝ Սամվել Բաբայանին: Արցախի հարցն այսօր այն փուլում է, որ այլևս իշխանությունը գյադա-գյուդեքին հանձնելու շքեղություն թույլ տալ չենք կարող. սա պետք է հասկանան բոլորը, հատկապես հաղթանակած զորահրամանատարի դեմ վայրահաչողները: Իսկ որ Սամվել Բաբայանը տիրապետում է հաղթելու արվեստին՝ իմ անձնական փորձով գիտեմ:

______________________________________________________________________

Գևորգ Տեր-Գևորգյան

Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ

Ժողովուրդն ասում է՝ երկու վախը մի մահ է: Ս. Բաբայանի գրանցման վերականգնման մերժումը ինքնին խոսում է այն մասին, որ ի դեմս նրա, ԱՀ գործող իշխանությունները տեսնում են իրենց վերարտադրությունն անհնարին դարձնող լրջագույն ախոյանի, դե իսկ իր ստեղծած ու ղեկավարած քաղաքական ուժը դեռևս ստորագրահավաքի ժամանակ ապացուցել է, որ ի զորու է և՛ իրենց սատարած թեկնածուի շանսերը կտրուկ մեծացնելու, և թե ԱԺ-ում իր համար ավելի քան լուրջ տեղ ապահովելու։

______________________________________________________________________

Արամ Ավետիսյան

Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ

Սամվել Բաբայանի դեմ օգտագործված մեթոդները հայտնի կանացի մասնագիտության պես վաղեմի են, ցավոք նաև դրա նման՝ որոշ շրջանակների կողմից պահանջարկված: Բարեբախտաբար այս փուլում և այս մարդու դեմ դրանք այլևս չեն աշխատում: Մարտական գեներալին ու փորձառու քաղաքական գործչին հաղթելու համար բոլորովին այլ որակներ են անհրաժեշտ, ինչից սրանք բացարձակապես զուրկ են: Այնպես որ Բաբայանն ու Միասնական Հայրենիքը համոզիչ հաղթանակ են տանելու, ինչին բոլորս ականատես կլինենք ընդամենն օրեր անց:

______________________________________________________________________

Սմբատ Հակոբյան

Ազատամարտիկների Դաշինքի վարչության անդամ

Իհարկե շարունակում եմ սատարել Սամվել Բաբայանին: Համոզված եմ նաև, որ նրան և իր կողմից առաջնորդվող Միասնական Հայրենիք կուսակցությանը սատարելու է նաև արցախցիների գերակշիռ մեծամասնությունը: Եթե տակավին երիտասարդ հրամանատարին հաջողվեց հաղթել այնտեղ, որտեղ անհնար էր թվում, ապա պատերազմի դաշտում, հետո բանտերում կոփված ու չկոտրված և քաղաքական պայքարում իմաստնացած գործչին դա կհաջողվի միանշանակ:

______________________________________________________________________

 

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա