ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՍԱՆՁԵԼ ՕՐԵՑՕՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴԱՐՁՈՂ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ
October 10, 2019, 6:33 pm
6460
Որքան էլ հակված չենք ամեն անգամ արձագանքել նախկին իշխանությունների ու նրանց մանկլավիկների կեղծ-քաղաքական ու կեղծ-ազգային բարբաջանքներին ու անհացե հոխորտանքներին, Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը հատեց թույլատրելիի սահմանը և մենք, որպես արցախյան ազատամարտն իր ուսերին կրած և հստակ քաղաքացիական կեցվածք ունեցող կազմակերպություն, ուղղակի պարտավոր ենք սանձել օրեցօր ավելի վտանգավոր դարձող լկտիությունը:
Որքա՞ն պետք է իրականության զգացողությունը կորցրած լինի Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որ Հայաստանի կառավարությանը, ասել է թե Հայաստանի Հանրապետությանն ուղղակիորեն մեղադրի ահաբեկչության մեջ: Հասկանու՞մ է արդյոք այս գավառամիտը, որ Հայաստանը փաստորեն ահաբեկչական պետություն հռչակելով և աշխարհի ուժային կենտրոնների կողմից այդպիսիք հռչակված երկրների շարքին դասելով, ուղղակիորեն լրջագույն սպառնալիք է ստեղծում մեր ազգային ու պետական անվտանգության համար: Պատկերացնու՞մ է որդյոք Արցախի հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող այս գործիչը, թե իր ըստ էության դավաճանական բնորոշումները, ինչպես կարող են օգտագործվել մեր ոխերիմ հարևանների կողմից:
Ընդամենը ամիսներ առաջ Հայաստանի իշխանություններին ու առհասարակ հայաստանցիներին Արցախի ու Հայաստանի միջև սեպ խրելու մեջ մեղադրող Բալասանյանը հայտարարում է, որ Հայաստանն ահաբեկչական պետություն է և Արցախը հակազդելու է դրան: Սա ի՞նչ է պաթոլոգին մանկամտություն, թե՞ ուղղակի մտածված պետական դավաճանություն:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ եթե Արցախի իշխանությունները, ի դեմս Բակո Սահակյանի անհապաղ և կտրուկ չարձագանքեն այս դավաճանական հայտարարությանը, ապա մենք մեզ իրավունք կվերապահենք դավաճանության մեջ նաև նրանց մեղադրելու:
Ազատամարտիկների Դաշինքը հենց սրա ու սրա նմանների գործունեությունից էր մտահոգված, երբ հայտարարում էր, որ Արցախին հավասարակշռված, փորձառու, իրողությունները ճիշտ գնահատող, անվտանգության խնդիրները խորապես պատկերացնող ռազմաքաղաքական ղեկավար է անհրաժեշտ:
Մենք ամենայն ուշադրությամբ հետևելու ենք Արցախում ընթացող զարգացումներին և խստորեն հակազդելու ենք բախտախնդիր գործիչների ցանկացած քայլի, որը կարող է վտանգել Արցախի անվտանգությունն ու Հայաստան-Արցախ ներդաշնակ փոխգործակցությունը:
Եվ վերջում. Վ. Բալասանյանին ու մյուս պոռոտախոսներին խորհուրդ ենք տալիս «դուխով տղա» չխաղալ, որովհետև դրանից մենք շատ ավելին ունենք: Չափը մի փորձեք, որովհետև հետևանքները կարող են չափազանց ծանր լինել և վստահաբար ոչ մեզ համար:
Ազատամարտիկների Դաշինքի վարչություն
Երևան 10.10. 2019թ.
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ