ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
«Հայաստանի գազի հարցը և ինքնիշխանությունը». «Սասնա Ծռեր»
September 30, 2019, 6:26 pm
3512
««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել. «Մոսկվան Հայաստանի գազամատակարարման հարցում ունեցած իր բացարձակ մենաշնորհը դարձրել է շատ ցավոտ լծակ և դրա միջոցով ձգտում է իր կամքը պարտադրել մեզ:
Այդ մենաշնորհային և կախյալ վիճակն առաջացել է նախորդ ապազգային ու հանցավոր ռեժիմի օրոք, երբ Մոսկվայի պարտադրանքով Իրան-Հայաստան գազամուղի տրամաչափը հնարավորինս փոքրացվեց, Գազպրոմին հանձնվեց գազի բաշխման ամբողջ ներհայաստանյան համակարգը, ինչպես նաև պայմանագրով արձանագրվեց, որ Հայաստանը պարտավորվում է գազ գնել միայն Գազպրոմից:
Անցած մեկուկես տարվա ընթացքում Մոսկվան արդեն մեկ անգամ ՀՀ սահմանին 1000 խմ համար 15 ԱՄՆ դոլարով բարձրացրել է գազի գինը (150-ի փոխարեն 165 ԱՄՆ դոլար), իսկ հիմա արդեն պատրաստվում է շատ ավելի մեծ գին կորզել մեզանից՝ նպատակ ունենալով օգտագործելու առաջացող ժողովրդային դժգոհությունը:
Զուգահեռաբար՝ նույն նպատակով արդեն տեղեկություններ են տարածվում Ռուսական կողմից Հայկական ատոմակայանի հերթական վերալիցքավորումն անուղղակի քայլերով խափանելու հավանականության մասին:
Ժամանակն է ինքնիշխան նախաձեռնողականությամբ լուծելու Հայաստանի էներգետիկ համակարգի կենսունակության ապահովման, առաջին հերթին՝ մեր տնտեսության համար ընդունելի պայմաններով գազ ստանալու հարցը, որի միակ, բայց շատ արդյունավետ ու հիմնավոր տարբերակը Իրանից գազի ձեռքբերումն ու նաև տարանցումն է:
Իրանական կողմը բազմիցս հայտնել է ընդունելի պայմաններով, այդ թվում՝ ռուսականից շատ ավելի էժան գնով, Հայաստանին գազ մատակարարելու իր պատրաստակամության մասին: Մինչդեռ մինչ օրս Հայկական կողմն այդ հանգամանքը անտեսում է:
Անցած տարիներին Հայկական կողմից լսել ենք նաև պատճառաբանություններ, թե Իրանական կողմը գրեթե նույն գնով է գազ առաջարկում, ուստի իմաստ չունի նրա հետ գործակցել:
Այս պարզունակ փաստարկումը որևէ հիմք չունի:
Իրանական կողմի համար Հայաստանին գազի մատակարարումը և Հայաստանի տարածքով գազի տարանցումն ունի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կարևոր նշանակություն, ինչի համեմատությամբ շատ փոքր ծավալներով գազ սպառող Հայաստանին մատակարարվող գազի գինը երկրորդական է:
Ուստի Իրանական գազի գինը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե Հայաստանը որքանով է վարելու Մոսկվայից անկախ, իսկապես ինքնիշխան նախաձեռնողական քաղաքականություն և ինչպես է դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, իր էներգետիկ համակարգը և, իհարկե՝ գազի ձեռքբերման տարբերակները:
Այս պատճառով օր առաջ անհրաժեշտ է արտաքին քաղաքականության մեջ հանդես բերել ինքնիշխան նախաձեռնողականություն, ձերբազատվել Գազպրոմի ստորացուցիչ թելադրանքից, Իրանի հետ բանակցություններ սկսել գազի մատակարարման ու տարանցման և այդ նպատակով կրկնակի տրամաչափի (1500 մմ) նոր գազամուղի կառուցման վերաբերյալ»:
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ