ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
Հունվարից ավտոմաքսատուրքը կբարձրանա. «Շուկան լրիվ քանդվում է»
September 5, 2019, 12:52 pm
3979
«Մաքսատուրքերը ԵԱՏՄ մասշտաբով 17-ից 15, 22-ից 20 տոկոսի են իջեցրել, բայց ասել, որ մաքսատուրքը չի թանկանա, ճիշտ չէ: Հունվարից հետո քաղաքացին ավելացված արժեքի հարկ չի վճարելու, մաքսազերծելու են միասնական դրույքաչափով: Այժմյան 32 տոկոսը մինչև երեք տարեկան մեքենայի համար դառնալու է 48 տոկոս, հին մեքենաներինն էլ ավելի բարձր՝ կախված շարժիչից»,- Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը:
Նրա փոխանցմամբ՝ ստացվում է 15 տոկոս նոր՝ մինչև 7 տարեկան մեքենաների համար, մինչև 1800սմ խորանարդ ծավալ ունեցողների համար՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս 0.36 եվրո՝ 1 սմ խորանարդի համար: 1800-3000սմ խորանարդ մեքենաների համար՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս, քան 0.44 եվրո 1սմ խորանարդի համար: 3000սմ խորանարդ և ավելիի դեպքում՝ 20 տոկոս, բայց ոչ պակաս քան 0.8 եվրո՝ 1սմ խորանարդի համար:
Մաքսազերծման այլ սխեմա կլինի իրավաբանական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռներեցների համար:
«Ինչպես հասկացա՝ գները ԵԱՏՄ մասշտաբով են, իսկ դա Հայաստանի համար շատ վատ է: Հիմա Հայաստան գումար է մտնում, որովհետև ԵԱՏՄ-ից ավելի էժան ենք մաքսազերծում, մեքենաներն ավելի մատչելի են, բայց, եթե բոլոր երկրներում հավասարվում է, ապա ԵԱՏՄ երկրնեի գնորդները՝ ղազախները, ռուսները արդեն չեն գա, հասնի Հայաստան, որ մեքենա գնեն, ամեն մեկն իր համար կբերի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող Դավիթ Գասպարյանը:
«Փաստորեն, հին մեքենաները, ի տարբերություն նորերի՝ թանկանում են: Ճապոնիայից հիմնականում բերվում էին հին մեքենաները, որովհետև նորերը շատ թանկ են, իսկ ԱՄՆ-ից և՛ նորն է բերվում, և՛ հինը: Բայց այստեղ մեկ խնդիր է առաջանում: Այն մարդը, ով ուզում է 4000-6000 դոլարանոց մեքենա ունենալ, արդեն ԱՄՆ-ից, Ճապոնիայից չի կարող պատվիրել ու բերել. մարդկանց գրպանի համար նոր ներկրվող մեքենաները թանկանում են: Այսինքն, եթե մարդը նախկինում ուներ 6000 դոլար, կարող էր ձեռք բերել, ասենք, 2010 թվականի արտադրության որևէ մեքենա, հիմա միայն այդ մեքենայի մաքսազերծումն այնքան թանկ է լինելու, որ չարժե ներկրել: Միջինից բարձր խավի ներկայացուցիչները, ովքեր ձեռք էին բերում 18.000 դոլարանոց մեքենա, այն կդառնա 20.000 դոլար, իսկ միջինից ցածր խավի համար մեքենաները շատ են թանկանում: Ինչ վերաբերում է դրույքաչափերին՝ ինչպես հասկացա, մինչև 5 տարեկան մեքենաների դեպքում 32-ից դառնում է 48 տոկոս, նշանակում է՝ 10 տոկոսով մեքենաների մաքսազերծման գումարը կբարձրանա, բայց 5 տարեկանից հներինը կախված է շարժիչի աշխատանքային ծավալից»,- հավելեց նա:
Դավիթ Գասպարյանը նկատեց՝ շուկան լրիվ քանդվում է, ու զրոյից է սկսվելու ամեն ինչ:
«Ժամանակը ցույց կտա՝ Ղազախստանից մարդիկ կգա՞ն մեքենա գնելու, թե՞ ոչ: Հրաշք էր, որ մեր ժողովուրդը մի երկու տարի գումար աշխատեց, իսկ հիմա, որ հավասարվում է, մաքսազերծելու են միասնական դրույքաչափով, իմ կարծիքով՝ էլ չեն գա ԵԱՏՄ երկրներից: Այդքան շատ մեքենա բերում էին, որովհետև գալիս-գնում էին, եթե միայն հայկական շուկայի համար լիներ, այսքան մեքենա չէր գա, որովհետև մեծ պահանջարկ չկա»,- նշեց Դավիթ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ ռուսական արտադրության հին մեքենաներն ու Ճապոնիայից բերվածն իրար հետ չեն կարող մրցել:
«2004 թվականի ճապոնական մեքենան չես կարող համեմատել ռուսական արտադրության 2004 թվականի մեքենայի հետ: 2004թ. ռուսական մեքենայի, կարելի է ասել, կաշին ու ոսկորն է մնացել, ինչը չենք կարող ասել ճապոնականի դեպքում»,- եզրափակեց Դավիթ Գասպարյանը:
Անի Կարապետյան
Նյութի աղբյուր. 168.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ