ԼՐԱՀՈՍ
լրահոս
Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ
June 6, 2026, 12:39 am
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ
June 6, 2026, 12:37 am
Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի
May 25, 2026, 1:16 am
19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
May 6, 2026, 10:27 pm
«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ
April 5, 2026, 6:37 pm
ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները
March 12, 2026, 11:10 pm
Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ
March 11, 2026, 10:37 pm
Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա
March 10, 2026, 9:00 pm
«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ
March 7, 2026, 4:11 pm
Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
March 3, 2026, 11:14 pm
Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ
February 9, 2026, 10:30 pm
ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը
February 8, 2026, 9:48 pm
Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ
February 8, 2026, 9:26 pm
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ
January 22, 2026, 11:00 pm
Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով
December 5, 2025, 10:02 pm
Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան
November 15, 2025, 9:31 pm
Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC
November 6, 2025, 12:14 pm
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են
October 20, 2025, 12:20 pm
Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ
October 17, 2025, 4:51 pm
ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար
October 17, 2025, 11:53 am
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց
October 16, 2025, 11:04 am
Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է
October 13, 2025, 11:08 pm
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
October 12, 2025, 12:09 am
«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին
October 2, 2025, 11:20 pm
ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից
October 2, 2025, 8:47 pm
Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան
October 1, 2025, 9:52 pm
Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել
September 30, 2025, 9:35 am
Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն
September 23, 2025, 11:55 am
Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն
September 22, 2025, 11:06 pm
Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է
September 19, 2025, 11:25 pm
Սերժ Սարգսյանը չվճարեց այդ գինը. անսպասելի հայտարարություն
September 3, 2019, 10:15 pm
4560
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ռուսաստանն ընդունել է Հայաստանի նկատմամբ խտրական օրենք: Խոսքը վերաբերում է վարորդական իրավունքների Ռուսաստանում ճանաչմանը, կամ ավելի շուտ՝ հայկական վարորադական իրավունքների չճանաչմանը, ի տարբերություն ԵՏՄ մյուս երկրների վարորդական իրավունքների:
Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ արդեն երեք տարի Ռուսաստանի հետ փորձում են աշխատել այդ խնդիրը վերացնելու եւ օրենքում ԵՏՄ մյուս չորս երկրների կողքին ավելացնելու նաեւ Հայաստան բառը, բայց Մոսկվան անընդհատ ինչ որ պատճառներով ձգում է հարցը:
Պատճառների մեջ կարող է լինել հենց ռուսերենը, որովհետեւ ԵՏՄ երկրների շարքում Հայաստանը միակն է, որտեղ ռուսերենը չունի պետական կարգավիճակ: Ի դեպ, Մոսկվան արդեն տեւական ժամանակ պարբերական աշխուժությամբ փորձում է առաջ մղել այդ հարցը՝ Հայաստանում ռուսերենին որեւէ հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ: Երեւանն առայժմ կարողանում է դիմադրել:
Մեծ հավանականությամբ, հենց այդ դիմադրությունն է հարցը, որ Ռուսաստանն ընդունել է Հայաստանի նկատմամբ խտրական օրենքը՝ ինչպես բնորոշել է փոխարտգործնախարարը, որը հակասում է նաեւ ԵՏՄ տրամաբանությանը: Նրա խոսքով, ԵՏՄ շրջանակում հարցը դիտարկելը կպահանջի երկար ժամանակ՝ օրենքում ընդամենը մեկ բառ ավելացնելու փոխարեն:
Երեք տարի առաջ, երբ փաստորեն ընդունվել է Հայաստանի նկատմամբ խտրական վերաբերմունքը, հայ-ռուսական հարաբերության թերեւս հանգուցային շրջան էր: Այդ շրջանում հասունանում էր Հայաստանի դեմ ապրիլյան ագրեսիան, Ռուսաստանի անմիջական եւ առանցքային մասնակցությամբ: Սերժ Սարգսյանը դեռեւս 2013 թվականին ներքին ու արտաքին ճնշման, սպառնալիքի եւ շանտաժի ներքո կայացրել էր ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը՝ իր իշխանությունը պահելու համար: Սերժ Սարգսյանը որոշումը պայմանավորում էր անվտանգության նկատառումով, իսկ նրա թիմակիցները հավաստիացնում էին, որ Հայաստանը դրանով դարձել է առավել անվտանգ:
Սարգսյանը սակայն անշուշտ լավ էր պատկերացնում, որ Հայաստանը շանտաժով ու սպառնալիքով, միջազգային վարկաբեկման ճանապարհով ԵՏՄ-ին բռնակցվել էր ոչ թե ավելի անվտանգ լինելու, այլ առավել խոցելի դարձնելու համար, Հայաստանի ու Արցախի նկատմամբ «կազանյան պլանը» ռազմական ճանապարհով իրագործելու համար: Սերժ Սարգսյանն անշուշտ ամենից լավ գիտեր, որ գրոհն անխուսափելի է լինելու: Այլ հարց է, թե նա որքան արդյունավետ էր պատրաստվում դրան կամ դրան պատրաստում երկիրը:
Մյուս կողմից էլ հարց է իհարկե, թե երկրում ինչ շրջանակներ կարող էին խանգարել Սարգսյանին արդյունավետ պատրաստվելուն, ինչպես որ խանգարում էին եւ փակում նահանջի ճանապարհը եւ զրկում ԵՏՄ հարցում առնվազն առավել ամուր դիրքերից բանակցելու հնարավորությունից:
Հայաստանում ձեւավորվել էր ոչիշխանական մի բեւեռ, որը Հայաստանում իշխած համակարգի գործնականում մի հատվածն էր, որը ստանձնել էր Հայաստանում Ռուսաստանի շահերի անվերապահ պաշտպանության, Հայաստանի եվրասիականացման «անշրջելիության» երաշխավորի դերը: Է՞լ ինչ դեր է ունեցել այդ բեւեռը, կամա թե ակամա, ըստ երեւույթին կարող է ուրվագծվել կամ նշմարվել օրինակ ապրիլյան պատերազմի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերում, որոնք առկա են կառավարության տրամադրության տակ:
Վարորդական իրավունքների հարցը գործնականում եղել է Հայաստանի դիմադրունակության եւ ինքնիշխանության դեմ կազմակերպված մեծ գրոհի բաղադրիչներից մեկը, որը այլ տրամաբանության դաշտում հայտնվեց ապրիլյան ագրեսիայից հետո, երբ հայկական բանակն ու հասարակական կամավոր ջանքը պայթեցրին «կազանյան պլանը» եւ Հայաստանի դեմ իրականացված ռուսական քաղաքականությունը:
Իսկ Հայաստանի դեմ այդ քաղաքականության երաշխավորները՝ թե հայաստանյան, թե ռուսական շրջանակները, հայտնվեցին խիստ անհարմար վիճակում, անմիջական լանածավալ քայլերը փոխարինելով մանր «վրեժխնդրության» ռեժիմի: Հայաստանի դեմ «մանր վրեժխնդրության» ռեժիմը սակայն շարունակում է մինչ այսօր: Միաժամանակ, թավշյա հեղափոխությունից հետո փաստորեն առաջին անգամ է Երեւանը իրավիճակը գնահատում իրերն իրենց անունով կոչելով՝ խտրական վերաբերմունք:
Սերժ Սարգսյանը փաստորեն չէր վճարել այն քաղաքական գինը, որ Մոսկվայում թերեւս ակնկալում էին «վարորդական խտրականությունը» վերացնելու համար: Շավարշ Քոչարյանի հայտարարությունը վկայում է, որ Երեւանը չի պատրաստվում այդ հարցում գին վճարել նաեւ թավշյա հեղափոխությունից հետո:
Նյութի աղբյուր. lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ