ԼՐԱՀՈՍ

լրահոս

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

Ոստիկանության ու ԱԱԾ դիլեման. նոր շերտ 11:30 2019-04-18Դիտումներ՝ 1244

April 18, 2019, 3:25 pm

3654

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն արեց բավականին հետաքրքիր մի հայտարարություն, ի պատասխան ընդդիմության հարցադրումների՝ կապված ոստիկանության և ԱԱԾ կարգավիճակների փոփոխության և նախարարության կարգավիճակի տրամադրման: Հայտնի է, որ ընդդիմությունն այդ առաջարկը ներկայացնում է այդ կառույցների ղեկավարների խորհրդարանի առաջ հաշվետու դարձնելու բացատրությամբ, նրանց հարցեր ուղղելու հնարավորության, նրանց հանդեպ խորհրդարանական վերահսկելիության բարձրացման փաստարկով: Լենա Նազարյանը հայտարարեց, թե այդ մոտեցումը ոչ թե ավելի հաշվետու և վերահսկելի է դարձնում այդ կառույցները, ինչպես փորձում են հիմնավորել ընդդիմախոսները, այլ դարձնում է այդ կառույցների ղեկավարներին ավելի ուժեղ՝ տալով նրանց քաղաքական պաշտոնի կարգավիճակ և դարձնելով քաղաքական գործոն: Խնդիրն անշուշտ ունի քաղաքական մի շարք համատեքստեր, որոնցից մեկն էլ արտահայտվում է Լենա Նազարյանի հայտարարության տեսքով, և որն այս ժամանակահատվածում, թերևս, ամենից քիչ շոշափված համատեքստն է: Կամա թե ակամա, ԱԺ փոխնախագահը, արձագանքելով ընդդիմախոսությանը, բացում է այդ շերտերից մեկն ու թույլ տալիս արձանագրել, որ ոստիկանության և ԱԱԾ կարգավիճակի փոփոխությունն իշխանության ներկայիս տրամաբանության շրջանակում անընդունելի է նաև հենց այդ քաղաքական ասպեկտի տեսանկյունից՝ ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների քաղաքական կարգավիճակի բարձրացում թույլ չտալ, ըստ այդմ՝ նրանց քաղաքական գործոն դառնալու հնարավորություն չընձեռել: Ընդ որում, այստեղ խոսքը ամենևին անձերի մասին չէ, այսինքն՝ խնդիրը հաստատ Վալերի Օսիպյանին և Արթուր Վանեցյանին այդ հնարավորությունը չտալու մասին չէ: Խնդիրը իշխանության կառուցվածքն ու տրամաբանությունն է, որովհետև զուտ կառավարության ֆորմալ կառուցվածքից զատ, այդօրինակ մասշտաբի օրենքներն ու դրանցով կարգավորումները իրենց մեծ ազդեցությունն ունեն ընդհանուր իշխանության կառուցվածքի և հարաբերակցության տեսանկյունից: Փաստացի, վարչապետ Փաշինյանը ձեռնպահ է մնում այս պահին իր իշխանության ներսում երկու ուժեղ քաղաքական գործոն ձևավորելու քայլից, և բանն այստեղ, թերևս, խորհրդարանական ընդդիմության համար կառույցների ավելի մեծ վերահսկելիություն թույլ չտալը չէ: Դա իշխանության համար, անկասկած, խնդիր չէ, իսկ ընդդիմության համար էլ տեղեկատվական դարաշրջանում խնդիր չէ այդ վերահսկողությունն իրականացնելը, գուցե մի փոքր ավելի չարչարվելով: Հատկապես, երբ հաշվի առնենք, որ 21-րդ դարում գրեթե յուրաքանչյուր սմարթֆոն արդեն իսկ յուրաքանչյուր պետական կառույցի կամ յուրաքանչյուր սուբյեկտի վերահսկողության յուրօրինակ մեխանիզմ է: Բուն հարցը տվյալ պարագայում այն է, որ Նիկոլ Փաշինյանը ուժային-իրավապահ այդ կառույցները մտադիր է շարունակել պահել միայն կառավարման ներքո, որովհետև նրանց ղեկավարներին քաղաքական կարգավիճակ տալու դեպքում Փաշինյան, իբրև իշխանության առաջնորդ, ստիպված է լինելու նաև զուգահեռ համակարգում իրականացնել, քանի որ իշխանության առաջնորդը անկասկած պետք է համակարգի իշխանության մեջ ձևավորվող տարբեր քաղաքական թևերին, գործոններին: Որքան էլ առաջնորդն այդ իմաստով գերակա է թիմի վրա, իսկ Փաշինյանի գերակայությունն այդ հարցում գրեթե բացարձակ է, առաջին հերթին լեգիտիմության գերակա աղբյուր լինելու հանգամանքի բերումով, այդուհանդերձ, առաջնորդը պետք է հավասարակշռի իշխանության մեջ տարբեր թևերի և խմբերի ձևավորումն ու գոյակցությունը: Իսկ առանց այդպիսի խմբերի չի լինում որևէ իշխանություն, որևէ երկրում՝ լինի ավտորիտար, տոտալիտար, միապետական, ժողովրդավարական, թե ուղղակի բռնապետական համակարգ: Ընդ որում, դա օբյեկտիվ իրողություն լինելով, նաև անհրաժեշտ հատկանիշ է, քանի որ, խոշոր հաշվով, դա է նպաստում իշխանության համակարգի քաղաքական կառավարելիության և ֆորմալ կառավարման համակարգի շրջանակում արդյունավետության ապահովմանը: Հայաստանի նոր իշխանությունն այդ իմաստով թևերի, բևեռների, խմբերի ձևավորման փուլում է: Խոշոր հաշվով, Փաշինյանը ուժային, տվյալ դեպքում իրավապահ կառույցները դիտարկում է թերևս այդ փուլի կառավարման գործիք, ինչի համար էլ ձեռնպահ է մնում այդ կառույցներն էլ քաղաքական ներիշխանական գործընթացում համակարգելու ենթակա տիրույթ բերելուն: Առավել ևս, որ ներկայիս գործընթացը տեղի է ունենում գործնականում քաղաքական դե ֆակտո հենարանի բացակայության պայմաններում, որտեղ իրավապահ-ուժային կառույցների ֆունկցիոնալ դերը գլխավոր պատասխանատուի համար ստանում է առանձնահատուկ նշանակություն:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա