ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՐՑԱԽԻ ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ
August 15, 2019, 3:30 pm
3918
Վերլուծելով վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհաքաղաքական գլոբալ վերադասավորումների տրամաբանությունը, Հայաստանում տեղի ունեցած և ունեցող գործընթացների դինամիկան և ներարցախյան զարգացումները, կարելի է հստակ եզրակացնել, որ Արցախի հարցում մինչ օրս գործող ստատուս քվոն այլևս չի բավարարում ո՛չ հակամարտող կողմերին, ո՛չ հարցի կարգավորման միջնորդական առաքելությունը ստանձնած Մինսկի խմբի համանախագահներին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Արցախի հարցի լուծումը մտնում է վերջնական փուլ և այս փուլում ցանկացած սխալ կարող է ճակատագրական լինել:
Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը («Արցախը Հայաստան է և վերջ») սոսկ պոպուլիստական քայլ չէ (այսպիսի պոպուլիզմ իրեն չի կարող թույլ տալ անգամ ՀՀ վարչապետը), այլ հստակ ձևակերպված ելակետային դրույթ, ինչն ըստ էության վերջակետ է դնում մադրիդյան սկզբունքների շուրջ արդեն երկար տարիներ շարունակվող անիմաստ բանակցություններին, վերահաստատում է բանակցային գործընթացում հայկական կողմի հաղթական կեցվածքը և խաղի բոլորովին նոր կանոներ է առաջադրում:
2020 թվականին Արցախում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախընտրական փուլի «ֆալշստարտը» ցույց է տալիս, որ Արցախի քաղաքական ուժերը նույնպես հասկացել են, որ իրադարձությունները չափազանց արագ են զարգանալու և դրանցից դուրս չմնալու համար անհարաժեշտ է օր առաջ հստակեցնել քաղաքական դաշտում իրենց տեղն ու դերը: Ցավով պետք է արձանագրել սակայն, որ զարգացումների գերարագությունը ցեյտնոտային իրավիճակ է առաջացրել և քաղաքական ուժերի ու գործիչների գերակշիռ մեծամասնությունը (ինչպես նման պայմաններում հաճախ լինում է) իրենց համար պայքարի հիմնական գործիքակազմ են դարձրել պրիմիտիվ պոպուլիզմն ու միմյանց վրա ցեխ շպրտելը:
Արցախի արդեն գրեթե նախկին իշխանություններն ու նրաց արբանյակները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ անցյալն այլևս չի կրկնվելու և իրենց իշխանությունը ցանկացած ձևով վերարտադրելու փորձերը կարող են ճակատագրական լինել ոչ միայն իրենց, այլև Արցախի համար, որ անվտանգային, տնտեսական, սոցիալական, մշակութային ու գիտակրթական առաջընթացի մասին իրենց խոստում-ճամարտակություններն այլևս միայն քմծիծաղ են առաջացնում, և որ երկար տարիներ իրենց բացարձակ իշխանությունը հանդուրժած արցախցիները վաղուց հասկացել են որևէ հարց լուծելու նրանց անկարողությունը:
Թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում բոլորը հասկանում են, որ այս փուլում Արցախին անհրաժեշտ է ուժեղ կենտրոնաձիգ իշխանություն, որն ունակ կլինի երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներն արագ ու համակողմանի լուծելուն զուգընթաց գերնպատակ դարձնել Պաշտպանության բանակի արմատական բարենորոգումն ու հզորացումն այնպես, որ այն կարող լինի ոչ միայն համարժեք պատասխան տալ հակառակորդի հնարավոր ագրեսիվ գործողություններին, այլև իր հզորությամբ պարզապես կանխարգելել դրանք:
Վահրամ Ամատունի (ազատամարտիկ)
Նյութի աղբյուր. hima.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ