ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
«Նոր Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնում են նախկին իշխանության կնքահայրերի զավակներն ու փեսաները»
July 26, 2019, 4:45 pm
3730
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հետք» էլեկտրոնային պարբերականը հանդես է եկել ծավալուն հետաքննական հրապարակմամբ, որում ներկայացվում են արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանների՝ զինվորական ծառայությունից խուսափած որդիների պատմությունները։
Պատկերն, ըստ էության, սահմռկեցուցիչ է. մեկ տասնյակից ավելի (այն դեպքերն են, որոնք լրատվամիջոցը կարողացել է ճշտել բաց աղբյուրներից) դեսպանների որդիներ զինվորական ծառայությունից ազատվել են կա՛մ առողջական, կա՛մ ուսումնառության հիմքով։ Սեփական որդիներին զինծառայությունից ազատելը Հայաստանի դեսպանների բազմաթիվ արտոնություններից մեկն է միայն, գուցե, ամենահամեստը։
Խնդիրն այն է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի դիվանագիտական կորպուսը վերածվել է գործող քաղաքական իշխանության համար յուրայիններին պարգևատրելու, սիրաշահելու, անգործ չթողնելու համակարգի, ինչի արդյունքում մեր դեսպանական համակարգը համալրվել է ամենատարբեր դեմքերով, որոնցից շատերը որևէ աղերս չունեն արտաքին քաղաքականության ու դիվանագիտության հետ։
Տարիներ ի վեր դիվանագիտական կորպուսը կատարել է տարբեր պաշտոնյաների որդիներին, փեսաներին կամ զարմիկներին ներկայանալի աշխատանքի տեղավորելու միջոց։ Եվ ամենատարօրինակն ու զարմանալին այն է, որ նախկին համակարգի՝ այդ սկզբունքով նշանակված դեսպանների մեծ մասը, նախկին իշխանության որդիներն ու փեսաները մինչև այսօր էլ շարունակում են պաշտոնավարել տարբեր երկրներում։
Այս իրավիճակն անթույլատրելի է, քանի որ այսպիսի կադրային բազայով հնարավոր չէ երկրի շահերից բխող արտաքին քաղաքականություն իրականացնել։ Պետք է ամբողջությամբ մաքրել, զտել դիվանագիտական համակարգը՝ այն լիովին համապատասխանեցնելով նոր Հայաստանին։
Այդ նպատակով ես առաջիկայում հանդես եմ գալու Հայաստանի դիվանագիտական համակարգը վեթինգի ենթարկելու նախաձեռնությամբ։ Այն պետք է վերաբերի առանց բացառության բոլոր դեսպաններին՝ ինչպես կադրային դիվանագետներին, այնպես էլ քաղաքական նպատակահարմարությամբ որպես դեսպան նշանակվածներին։
Հայաստանն ունի արտաքին քաղաքական լրջագույն մարտահրավերներ։ Հայաստանն ունի Արցախի հիմնախնդիր ու ապրում է շրջափակման պայմաններում։ Հայաստանն ունի աշխարհաքաղաքական դինամիկ զարգացումներին ու փոփոխություններին ադապտացվելու, մեր պետական շահերը այդ զարգացումներում հավուր պատշաճի պաշտպանելու խնդիր...
Սրանք արտաքին քաղաքական մարտահրավերների ու խնդիրների շատ աննշան մասն են միայն, սակայն բավարար են՝ պատկերացնելու համար, թե ինչ ծավալի ու ինչպիսի մասնագիտական որակների ախատանք է պահանջվում մեր դիվանագիտական կորպուսից։ Ակնհայտ է, սակայն, որ գործող դեսպանների համակարգով, նախկին հանցավոր ռեժիմի օրոք նշանակված ու այդ ռեժիմի սպասարկմանը ծառայած դիվանագետներով այդ խնդիրները չեն կարող լուծվել։
Եվ ուրեմն, մեզ անհրաժեշտ է դիվանագիտական համակարգի կադրային բազայի արմատական բարեփոխում, մեզ անհրաժեշտ են նոր դիվանագետներ, նոր կադրեր, որոնք ի զորու կլինեն սպասարկելու նոր Հայաստանի արտաքին քաղաքական շահերը։
Զավեշտալի, բայց նաև ողբերգական է այն իրողությունը, որ նոր Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնում են նախկին իշխանության կնքահայրերի զավակներն ու փեսաները։
Արտահայտված լինելով առանձին անձերով ու դեմքերով՝ այս խնդիրն այդուհանդերձ համակարգային է և կարող է կարգավորվել միայն համակարգային լուծումներով։ Ուստի, ինչպես վերը նշեցի, դիվանագիտական կորպուսի վեթինգն ուղղակի անխուսափելի է, և ես ամեն ինչ անելու եմ օրենսդրական և այլ կարգավորումների միջոցով այն իրականություն դարձնելու համար»:
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ