ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
«Արցախում դիկտատուրա է տիրում». Սամվել Բաբայանի գրասենյակը դիմում է ԱՀ ԱԱԾ-ին և Ոստիկանությանը
July 10, 2019, 12:47 am
3312
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտՍամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Արցախում մեկնարկած ստորագրահավաքը, որն ընթանում է սահմանադրական կարգի նորմերով՝ այսինքն ըստ օրենքի, սկսած պահից, դրանից առաջ և հընթացս անցնում է պարզ, թափանցիկ և իր մեջ չի կրում որևէ սադրիչ, էլ ուր մնաց՝ սահմանադրական կարգը տապալող տարրեր, քանզի նախատեսված է հենց սահմանադրորեն։ Ստորագրահավաքը դեռևս չհասած իր վերջնակետին ու դեռ չհանձնված ԱԺ քննարկմանը՝ պատգամավորների մակարդակով հնչում են հստակ կողմնորոշումներ, որ հարյուր տոկոսն էլ հատի, չենք ընդունելու կամ իրենց հույսն են ու վստահությունն են հայտնում, որ Գերագույն դատարանը չի հաստատի այս նախագծի օրինականությունը։ Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը ընդգրկում է այն երանելի փափագը իրականացնելու առաջին քայլը, որը ընդունվել է 1989թ․ դեկտեմբերի 1-ի որոշումով և սևով սպիտակի վրա գրվել՝ վերամիավորվել Մայր Հայրենիքի` Հայաստանի հետ, ինչպես նաև իրականացնելու Արցախի ժողովրդի անսասան կամքը՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը ամրագրված է ԱՀ սահմնադրության նախաբանում։ Միանշանակ տարիներ շարունակ վերարտադրվող իշխանությունը այս կարևորագույն խնդիրը չի կարող ընդունել, քանի դեռ իշխանությունը փոխանցում է իր գաղափարական հետնորդներին, այսինքն չի ուզում կորցնել իշխանությունը Արցախում։ Ապա այս իշխանությունը, որը գրեթե 20 տարի է երկիրը պահում է ռազմական դրության մեջ, անընդհատ հիշեցնելով, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսել, զարմնալի է, որ խոսում է ժողովրդավարությունից, երբ փաստացի երկրում դիկտատուրա է տիրում, որտեղ ոտնահարված է սահմնադրությունը և սահմանադրորեն նախատեսված քայլերը դիտվում են որպես սահմնադրական կարգի տապալում։ Իրականում այս իշխանությունները թքած ունեն սահմանադրության և նրա կարգի պահպանման վրա, որովհետև նույնիսկ անտեղյակ են սեփական ձեռքով գրված օրենքներից, որտեղ հստակ խոսվում է հանրահավաքներ անցկացնելու ձևի մասին, որ հանրահավաքները թույլ են տրվում ըստ սահմանադրության անցկացնել այն դեպքում, երբ տանս օր շուտ տեղեկացվում է դրանց մասին պատկան մարմիններին։ Այսինքն, ինչի՞ համար են ԱԱԾ-ի և Ոստիկանության կոչերն սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, եթե նույնիսկ դեռ սահմանադրորեն հաստատված հանրահավաքների անցկացման համար դիմում չեն ստացել։ Հղում տալով Սամվել Բաբայանի հարցազրույցին, մասնավորապես, երբ Սամվել Բաբայանը նշեց որ այդ մարդիկ, ովքեր ստորագրել են վաղ, թե ուշ գալու են իրենց ստորագրության հետևից՝ չնշելով որևէ ժամկետներ, կոչեր անելու փոխարեն ուղղակի մի աղավաղեք մարդկանց խոսքը՝ մեկնաբանելով այն այնպես, ինչպես ձեզ է հարմար, որովհետ այդ ամենը կարող է բերել լարվածության, որը դրդելու եք դուք ու դառնալու եք դրա միակ պատասխանատուն։ Ուստի չեղած բանը դարձնել քննարկման առարկա ու դեռ կոչեր ու հայտարարություններ անել նախօրոք, անլուրջ է և հարիր չէ իրավապահ մարմիններին։ Իհարկե, նաև գիտակցում ենք, որ սրանով փորձում եք վախ տարածել հանրության մեջ, որ, ըստ ձեզ, հանրահավաքներին խուսափեն մասնակցելուց։ Սա է ձեր գործելաոճը՝ պահել ժողովրդին առաջինը դիկտատուրայի պայմաններում՝ այսինքն մշտապես ռազմական դրության վախի մեջ, կամ վախեցնել ներքին ազդակներով, այն է՝ Ոստիկանություն կամ ԱԱԾ ։ Ստորագրահավաքը, ստորագրահավաքին հաջորդող բոլոր գործընթացները անցկացվելու են միայն սահմանադրությամբ հաստատված օրենքների շրջանակում, ուստի սահմանադրական կարգի տապալողներին կոչ ենք անում փնտրել այլ տեղ։ Եվ բավական է ԱԱծ-ն և Ոստիկանությունը ծառայեցնել որպես սեփական վախերը փարատելու գործիք։ Կոչ ենք անում ԱԱԾ և ոստիկանության համակարգը սպասարկող աշխատակիցներին ծառայել միմիայն սեփական ժողովրդի շահերին, այլ ոչ թե իշխանական բուրգին։ Եվ մի մոռացեք, որ Ստորագրահավաքը նախաձեռնող խումբը ունի 218 անդամ, որոնց միացել է նաև Սամվել Բաբայանը, այն միայն Սամվել Բաբայանի անունը չի կրում։
Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ