ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

April 23, 2025, 11:57 pm

6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում

April 23, 2025, 6:38 pm

Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար

April 23, 2025, 6:33 pm

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

April 23, 2025, 6:27 pm

Վարչապետի անսպասելի հայտարարությունը

April 16, 2019, 3:01 pm

3838

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարցրել են ռուսական պետական հեռուստաընկերություններով հակահայկական քարոզչության, կառավարության հանդեպ վերաբերմունքի մասին, մասնավորապես՝ կապված Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Լրագրողների հարցին, թե ինքն ասում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ են, բայց փաստորեն ռուսական հեռուստաալիքներով նման քարզչություն է իրականացվում, Փաշինյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ հարաբերությունների նորմալ լինելը հենց դա էլ նշանակում է, որ հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ: Ես կարող եմ ասել, որ ինչպես հայաստանյան լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներն են ազատ: Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, ինչքան հայաստանյան լրատվամիջոցները: Կարծում եմ, որ յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր հեռուստաընկերություն, նաև հեռարձակողները պետք է շատ հստակ գիտակցեն, որ եթե մենք այլ երկրի տարածքում հեռարձակվում ենք, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում, որը պետք է պահպանվի»: Ռուսական թե պետական, թե այսպես կոչված «անկախ» ԶԼՄ-ներով հակահայկական քարոզչությունը չի դադարում, նույնիսկ այն բանից հետո, երբ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այդ հարցով Մոսկվայում հանդիպեց Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ: Ռուսական խոշոր ԶԼՄ-ները գտնվում են հենց Պեսկովի համակարգման տակ, նա է Կրեմլից իջեցնում մամուլի թեմաներն ու քարոզչության ուղղությունները: Այս համատեքստում, վարչապետի հայտարարությունը, թե ինչպես հայաստանյան լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներն են ազատ, մի կողմից օրինաչափ է՝ նկատի առնելով ազատ արտահայտվելու իրավունքն ու հնարավորությունը, մյուս կողմից ենթադրում է որոշակի շերտեր, որոնք առնչվում են ԶԼՄ-ների հարցում պետական քաղաքականությանը: Թե որքանով են ազատ ռուսական լրատվամիջոցները, թերեւս գաղտնիք չէ ոչ մեկի համար: Մյուս կողմից, հետաքրքիր է նրանց հետ հայկական ԶԼՄ-ների ազատության համեմատությունը, որ արել է վարչապետը, նկատի առնելով նաեւ նրա ավելի վաղ արած այն հայտարարությունը, որ հայկական ԶԼՄ-ների 90 տոկոսը գտնվում է նախկին վարչակարգի վերահսկողության տակ: Այս ոլորտի փորձագետները, լրագրողական կազմակերպությունները արձանագրում են, որ երբեւէ Հայաստանում ոչ իշխանական, կամ իշխանությանն ընդդիմադիր խմբերը այսքան ԶԼՄ-ներ չեն ունեցել, առավել եւս՝ հեռուստաընկերություններ: Դա տեղի է ունեցել այսպես ասած մեխանիկորեն՝ այդ խմբերը պարզապես շարունակում են պահպանել վերահսկողությունը: Սակայն սա չէ խնդիրը, այլ ավելի լայն՝ այդ ԶԼՄ-ների ներկայիս վիճակը քարոզչության բնույթի տեսակետից: Իր համեմատությամբ վարչապետը փաստացի ակնարկում է, որ այն չի տարբերվում ռուսական պետական ԶԼՄ-ներից, մասնավորապես Հայաստանի ուղղությամբ քարոզչության պլանում: Խոշոր հաշվով, այդ քարոզչության թիրախը Հայաստանի սուբյեկտությունն է ներքին ու արտաքին խնդիրներում, հեղափոխության «արգելակումը»: Այստեղ իսկապես կան զուգահեռներ ու նմանություններ: Բավական է հիշել միայն ղարաբաղյան թեման, եւ հատկապես Հայաստանում ծավալված աղմուկը տարածքները հանձնելու հարցում: Ընդ որում, դա արվում էր հենց ռուսական «աղբյուրներին» հղումներով, համեմելով անհեթեթ, երբեմն զավեշտալի հիմնավորումներով: Նույն վիճակն է տարբեր այլ հարցերում, եւ ինչպես նշում են ոլորտի փորձագետները, կառավարության դեմ խոշոր հաշվով քայքայիչ աշխատանք է տարվում: Մյուս կողմից, բաց է մնում այս ոլորտում պետական քաղաքականության խնդիրը, եւ առայժմ չի երեւում, որ կառավարությունը քայլեր է անում այս ուղղությամբ: Խնդիրն առնչվում է պետության տեղեկատվության անվտանգությանը, եւ այն հնարավոր չէ լուծել իրավիճակային քայլերով՝ ֆեյքեր հայտնաբերելով կամ այլ բարձրաձայնվող միջոցներով: Արմատական քայլեր են պետք ոլորտը առողջացնելու եւ հայկական ԶԼՄ-ները ներկայիս ցավալի ու նվաստ վիճակից հանելու համար: Ինչ վերաբերվում է ռուսական ԶԼՄ-ների խնդրին, ապա կառավարությունը կարող է Մոսկվայի առաջ դնել Ռուսաստանում հայկական համարժեք հեռարձակողի խնդիրը, Հայաստանում ռուսական հեռարձակողների գործունեության դիմաց:

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա