ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր

September 27, 2022, 4:00 pm

1666

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին կոչ է անում հետ քաշել իր զորքերը ելման դիրքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է  ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում:

Լրագրողները հարցրել են անցյալ շաբաթ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումից:

«Մեզ համար և հատկապես պետքարտուղարի համար կարևոր էր երկու կողմերին միավորել։ Իհարկե, պետքարտուղարը զրույցներ է ունեցել երկու ղեկավարների հետ, բայց վերջին բռնություններից հետո սա արտգործնախարարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր: Պետքարտուղարը երկու ղեկավարների համար նշել է հրադադարի պահպանման, հանգստության պահպանման կարևորությունը՝ նշելով, որ մենք նվիրված ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը»,- ասել է Նեդ Փրայսը:  

Ապա նա հավելել է՝ երկու արտգործնախարարների համար հստակեցրել են, որ  ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել: Այդ աջակցությունը ներառում է նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ երկու երկրների ղեկավարներին սեղանի շուրջ նստեցնելու ջանքերը:

Անդրադառնալով ԱԳ նախարարների հետ պետքարտուղարի հանդիպմանը՝ խոսնակն ասել է, որ քննարկվել է առաջընթացի ամենալավ ուղին, և պետքարտուղար կողմերին առաջարկել է մտքեր փոխանակել, թե մինչև ամսվա վերջ ինչպես բովանդակալից կերպով առաջ տանել խաղաղ գործընթացը:

«Մեր ուղերձը հաստատուն է: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր զորքերը վերադարձնել ելման դիրքեր: Մենք կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումն ընդունելի ճանապարհ չէ: Մենք դա պարզաբանել ենք մասնավոր կերպով: Մենք դա նաև հրապարակայնորեն հայտնել ենք, և ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակներում, այդ թվում՝ անցյալ շաբաթ Նյու Յորքում, երկու երկրների հետ օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները, և մենք կշարունակենք ներգրավվել և խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար, քանի որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում»,-ասաց Փրայսը:

Անդրադառնալով պետքարտուղարի՝ մինչև ամսվա վերջ հանդիպելու հորդորին՝ նա ասաց, որ դա երկու երկրների որոշելու հարցն է, սակայն ԱՄՆ-ն կարծում է, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակական ներգրավվածությունը բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլ նաև՝ տարածաշրջանի շահերից և դրանից դուրս։

«Մենք կանոնավոր կապի մեջ ենք ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ Եվ դա կշարունակվի»,-հավելել է Փրայսը:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա