ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի 6-րդ ալիքը

July 13, 2022, 6:15 pm

2803

Հայաստանում քովիդ-19 համաճարակային իրավիճակը հարաբերական կայուն է: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշում են՝ արդեն 6-րդ ալիքի մեջ ենք, համաճարակային գործընթացը դանդաղ տեմպով զարգանում է:

Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ) - Օրական արդեն 70-80 դեպք ենք ունենում վերջին օրերի դրությամբ, և հիմնական ծանրաբեռնվածությունը Երևան քաղաքի վրա է՝ 50-60 դեպք օրական:

Անցած շաբաթ արձանագրվել էր 354 դեպք՝ նախորդի 170 դեպքի համեմատ:

Գայանե Սահակյան - Այսինքն՝ կրկնակի աճ ունենք, և վիրուսի վերարտադրման ցուցանիշն էլ է այդ մասին վկայում: Այսօր 1.33 է այդ ցուցանիշը, սա նշանակում է՝ ամեն շաբաթ մենք պետք է սպասենք դեպքերի կրկնակի աճի:

Ակտիվ հանգստի սեզոնում դեպքերի աճ նկատվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ մեր հարևան: Գայանե Սահակյանի խոսքով՝ Հայաստանում այժմ ինտենսիվ խնամքի բաժանմունքներում հիվանդներ չկան, վարակից մահվան դեպքեր ևս չեն արձանագրվել: Նոր սահմանափակումներ մտցնելու հարց այս պահին չի քննարկվում, բայց չի բացառվում, որ կքննարկվի, եթե համաճարակային իրավիճակը բարդանա:

Գայանե Սահակյան - Մենք դեռ ժամանակ ունենք խթանելու մեր իմուն համակարգը, հատկապես ռիսկային խմբում գտնվող անձինք, հիմնականում տարեցները՝ 65 տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք: Եթե մարդը պատվաստվել է, վերջին դեղաչափը ստացել է նախորդ 6-7 ամիս, նույնիսկ այս պարագայում գուցե ծանր ձևը կանխարգելի, բայց չի պահի ընդհանուր վարակման վտանգից:

Անհրաժեշտ է մտածել նաև խթանիչ՝ բուստեր դեղաչափը ստանալու մասին՝ ընդգծում է Սահակյանը: Հանրապետության չափահաս բնակչության մոտ 51 տոկոսը ստացել է առնվազն մեկ դեղաչափ, 45 տոկոսը՝ երկու դեղաչափ, իսկ խթանիչ պատվաստանյութ՝ ընդամենը 2.6 տոկոսը: Հատկապես առավել ցածր է պատվաստման ցուցանիշը ռիսկային խմբում՝ 65 տարեկան և բարձր անձանց դեպքում: Առավել շատ մեր երկրում օմիկրոնի BA.4 և BA.5 տարատեսակներն են տարածված:

Գայանե Սահակյան - Բնորոշվում են իրենց առավել ցայտուն ավելի արագ տարածվածությամբ, և, բնականաբար, մենք հիվանդացման դեպքեր կունենանք, որովհետև հենց խթանիչ դեղաչափի ցածր տոկոսը՝ 2.6 տոկոսը, այդ մասին է խոսում, որ մենք ունենք բավականին ժամանակահատված, որ մարդկանց իմուն համակարգը այդ հակամարմինները, որ պետք է պաշտպանեին օմիկրոնից, նրանք նվազել են, և պաշտպանիչ հատկությունները վերացել են:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի խոսքով՝ Հայաստանի բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ քանակի պատվաստանյութերով: Երկրում այս պահին առկա է երկու տեսակի պատվաստանյութ` Փֆայզեր և Սինոֆարմ:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա