ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը

April 26, 2025, 5:50 pm

Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

April 26, 2025, 2:03 pm

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու

April 25, 2025, 12:13 am

Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին

April 24, 2025, 11:03 pm

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

April 24, 2025, 1:40 pm

Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը

April 24, 2025, 1:02 pm

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

April 24, 2025, 10:17 am

Իմ ժամանակ նշաձողի իջեցման հորդոր միջազգային հանրությունից չի եղել. նախկին արտգործնախարար

April 20, 2022, 8:59 pm

2618

Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման հորդոր միջազգային հանրությունը Հայաստանին չի արել առնվազն մինչև անցած տարվա մայիսի վերջ՝ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։

Շուրջ 25-ամյա դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող նախկին նախարարը, միաժամանակ, հրաժարվեց մեկնաբանել, թե ինչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում Երևանի նշաձողի իջեցում՝ խորհուրդ տալով դիմել կառավարությանը։

Լրագրողի հարցին՝ «միջազգային հանրությունից նշաձողի իջեցման հորդոր կոնկրետ ո՞վ է հնչեցրել», Արա Այվազյանը պատասխանեց. «Իմ ժամանակ չի եղել, եթե հիշում եք, եղել է մի քանի հայտարարություն համանախագահների կողմից, մասնավորապես, դեկտեմբերի, եթե չեմ սխալվում 3-ին և ապրիլի 13-ին, այնտեղ, կարծում եմ, այն շեշտադրումները, որ արել են, լիովին համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների պատվիրակությունների ղեկավարների 2020-ի դեկտեմբերի 3-ի և Մինսկի խմբի երեք համանախագահների 2021 թվականի ապրիլի 13-ի հայտարարություններում ոչ միայն առկա է Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը, այլև նշված է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի կողմերին քաջ հայտնի սկզբունքների և բաղադրիչների հիման վրա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության գրեթե երեսնամյա պատմության ընթացքում կարգավորման սկզբունքներ ասելով՝ միջնորդները նկատի են ունեցել 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտը, ուր նշված է պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի կիրառումը բացառելու սկզբունքների մասին։

Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ Հայաստանում, Արցախում քաղաքական քննարկումները սրվեցին, երբ նախորդ շաբաթ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին։

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ», - նշել է Փաշինյանը:

Հարցում ենք ուղարկել արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ խնդրելով արձագանքել Արա Այվազյանի հայտարարությանը՝ պարզաբանելով, թե միջազգային հանրությունից ո՞ր երկիրը, ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում է առաջարկել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, և վերջապես՝ ի՞նչ է նշանակում նշաձող իջեցնելը, որը նախորդ օրերին Հայաստանի իշխանություններն այդպես էլ չհստակեցրեցին։ Արտգործնախարարությունից դեռ չեն պատասխանել։

Արա Այվազյանը գլխավորեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը 44-օրյա պատերազմի ավարտից օրեր անց՝ 2020թ. նոյեմբերի 18-ին և հրաժարական ներկայացրեց կես տարի անց՝ 2021-ի մայիսի 27-ին՝ օրեր անց պատճառաբանելով. «Որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականությանը, մեր ազգային և պետական շահերին դեմ են եղել»:

Նախորդ շուրջ մեկ տարվա ընթացքում նախկին արտգործնախարարը այդպես էլ չպարզաբանեց, թե այդ ինչ նախաձեռնություններ էին, որոնք ուղղված էին հայկական պետականության դեմ։

Նյութի աղբյուր. azatutyun.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա