ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների
May 8, 2025, 9:18 am
Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով
May 7, 2025, 11:04 pm
Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա
May 7, 2025, 5:30 pm
Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին
May 7, 2025, 5:24 pm
Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին
May 5, 2025, 10:44 pm
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով
May 5, 2025, 5:33 pm
Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի
May 5, 2025, 5:26 pm
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Ինչու են ռուսները «գաղթում» Հայաստան. Հակահայ եւ հակավրացական սադրանք. Lragir.am
March 8, 2022, 4:32 am
2699
Ռուսական քաղաքացիական դեսանտավորումը Երեւան ուղղորդվում է ՌԴ իշխանությունների կողմից եւ հետապնդում է հեռագնա նպատակներ: Այս եզրակացությունը հետեւում է ռուս բնակչության շինծու տարհանումները իբրեւ հիբրիդային պատերազմի տարր օգտագործելու պրակտիկայից: Հիբրիդային ռազմավարությունների կնքահայր է համարվում ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
Ուկրաինայում «ապառազմականացնող» միջամտությանը նախորդող շաբաթներին Ռուսաստանը Դոնբասից բռնի տարհանել է 150-200 հազար քաղաքացիական ռուս, որոնք սահուն կերպով վերաորակավորվել են «փախստականի», չնայած մարտական գործողությունների բացակայությանը: Այլ կերպ ասած, փախչելու պատճառ չկար, բայց փախստականներ կային:
Հին գերեզմաններից անտեր ոսկորներ պեղելու եւ մի տեղում վերահուղարկավորելու եղանակով փորձ կատարվեց ստեղծել ռուսների զանգվածային սպանդի, Վլադիմիր Պուտինի խոսքերով, «նվաստացման եւ ցեղասպանության» պատկեր: Կեղծիքը բացահայտվեց եւ ԵԱՀԿ ու ՄԱԿ կողմից մերժվեց՝ ԳՖՀ կանցլեր Ուլոֆ Շոլցը այն զավեշտ անվանեց: Այդուհանդերձ, շինծու «փախստականների» առկայությունը եւ հմուտ ձեռքերի գործած «գենոցիդը» պաշտոնապես վկայակոչվել են իբրեւ ՌԴ կողմից պատերազմական օպերացիայի դրդառիթներ: Ցամաքային, ծովային եւ օդային լիամասշտաբ գործողությունը առաջին իսկ պահից իրականացվում է ողջ Ուկրաինայում:
Սա հիբրիդային պատերազմական գործողության տիպական օրինակ է: Արդյո՞ք մտահոգված էր ռուս պետությունը Դոնբասից ռուս տարհանվածների ճակատագրով: Ամենեւին ոչ: Ավելին, Ռուսաստանում մարդիկ պահվում էին ընդգծված անմարդկային պայմաններում, որպեսզի բողոք առաջանար. «ազատագրեք Դոնբաս եւ Լուգանսկն ու մեզ անհապաղ հետ վերադարձրեք», ճչում էին թշվառ կանայք նշանավոր RT մեդիա միջոցներով:
Կովկասյան թեւ
Հայաստանում եւ Վրաստանում ռուս քաղաքացիական կոնտինգենտի տեղաբաշխումը, իսկ դա ծրագրային տեղաբաշխում է, հետապնդում է սեփական քաղաքացիների շահերը պաշտպանելու պատրվակի առաջացում: Այդ նպատակով տեղի ագենտուրան իրականացնելու է «նվաստացման եւ բռնության» միջադեպերի մի շարան, որին հետեւելու է ռուսական «խաղաղապահ» ոստիկանական ուժերի տեղակայումը այդ երկու պետությունների տարածքում: Թբիլիսիի եւ Արեւմուտքի առարկությունները սաստվելու են Գյումրիի #102 ռազմակայանի տրամադրության տակ գտնվող 152 եւ 203 մմ հրետանին ատոմային լիցքերով գործադրելու սպառնալիքով:
Վրաստանի՝ ՆԱՏՕ անդամակցելու պաշտոնական ձգտումը, Ուկրաինայում վրացական կամավորականների ներկայությունը ավելի քան բավարար արիթ են գաղթականների «փոքր գնով» երկիրը ռուսական ծիրում պահելու համար: Հայաստանի պարագային, նույնիսկ ՔՊ-Հայաստան ռուսանպաստ տանդեմի առկայությունը չի երաշխավորում դրության կայունություն: Նույնպես տարակուսելի է Հայաստանում թյուրքական միջամտության տարբերակը:
Իրոք, Կովկասում Ռուսաստանի հատուկ հանձնառուների ինստիտուտի ստեղծումը ի դեմս Անկարայի եւ Բաքվի, դժվար չէ համոզվել, լուրջ գայթակղությունների աղբյուր է դառնում: Պարզ չէ, թե հղփացած թուրքերի ախորժակը մինջեւ ուր է տարածվելու: Խոսքը Ռուսաստանի ներքին ապակայունացման մասին է ռուսական «արտադրության» պանթուրքիզմի զենքով:
Գերասիմովի «հիբրիդային դոկտրինի» գոյությունը պաշտոնական Մոսկվան կտրականապես հերքում է ճիշտ այնպես, ինչպես «Լավրովյան ծրագրի» պարագային: Հիշենք, որ Ուկրաինայում միջամտելու մտադրությունը նույնպես ժխտվում էր, ընդ որում ժպիտը երեսներին: Ռուս գաղթականների գործուղումը Կովկաս իրականացվում է Գերասիմովի հիբրիդայն դոկտրինից բխող այսպես կոչված «անուղղակի խթանմամբ»: Հիշենք Իդլիբից Արցախ ահաբեկիչների տեղափոության մեխանիզմը: Թուրքերը Իդլիբում դադարում էին իրենց վարձկաններին աշխատավարձ վճարելուց, իսկ ռուսները ռմբակոծում էին նրանց ճամբարները օդից: Դրան հակառակ, Արցախում ահաբեկիչներին խոստանում էին կայուն աշխատավարձ, ինչպես նաեւ սեփական եւ թշնամու «արյան գին»: Բազմահազար բնական հոսքը ապահովվում էր:
Ռուսական թեւ
Դժվար չէ ենթադրել Հայաստանում սադրանքների հետեւանքով բորբոքվող երկրորդային «ագենտուրային բռնության» մասին ռուսական քարոզչության ծավալները: Այս առումով, ամենայն հավանականությամբ կարելի է պնդել, որ հայաստանյան սադրանքը ունի եւս մեկ կարեւոր հիբրիդային նպատակ:
Խոսքը հակաուկրաինական ներքին վեկտորի վերաուղղորդումն է հայերի վրա: Ուկրաինայում բարեկամության եւ ազգականության լայն շրջանակ ունեցող ռուսական հանրությունը միանշանակ չի ընկալում այնտեղ տեղի ունեցողը: Սլավոն ժողովրդի դեմ գործողությունը իշխանությունները ստիպված են համեմել թմրամոլ եւ նեոնացիստ խիստ կասկածելի բնորոշումներով (Պուտին): Հրեաների եւ հայերի պարագային որեւէ հավելյալ բնորոշման կարիք չի առաջանում: Առաջին այլընտրանքը բացառվում է ՌԴ նախագահի անձնական հանգամանքներով, իսկ երկրորդը ինքն Աստված է ուղարկել: Ծանրացող տնտեսական վիճակից կամ զորահավաքից ժողովրդական դժգոհությունը վերաուղղորդելու համար ավելի հարմար թիրախ պատկերացնել իսկ դժվար է:
Ագենտուրային սադրանքների նախաշեմին կարիք կա լրացուցիչ աչալրջություն դրսեւորել: Այս ծանր իրադրությունը հետեւանք է սկսած 1990 թվականից Հայաստանում ազգային իշխանության բացակայության: Ուկրաինացի ժողովուրդը ծանրակշիռ քայլ է կատարում ազգ դառնալու ճանապարհին: Հայերս, չնայած բազմաթիվ եւ անգին կորուստների, մնացել ենք կես ճանապարհին: Սեփական ճակատագիրը ամուր ձեռքով պահելու եւ կոտորածի ու կենաց միջեւ ինքնիշխան ընտրություն կատարելու համար ժամանակ գրեթե չի մնում:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ