ԼՐԱՀՈՍ
լրահոս
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
June 19, 2025, 12:14 am
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը
June 17, 2025, 9:46 pm
Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը
June 16, 2025, 11:23 pm
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին
June 15, 2025, 10:25 pm
Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
June 15, 2025, 10:15 pm
Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
June 15, 2025, 12:28 am
ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում
June 13, 2025, 9:20 pm
Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին
June 13, 2025, 9:10 pm
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
June 13, 2025, 1:14 pm
Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ
June 13, 2025, 11:00 am
Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել
June 13, 2025, 10:52 am
Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում
June 13, 2025, 10:28 am
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
June 13, 2025, 10:22 am
Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել
June 12, 2025, 4:58 pm
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում
June 12, 2025, 2:38 pm
CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»
June 12, 2025, 2:31 pm
Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
June 7, 2025, 4:49 pm
Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար
June 5, 2025, 11:31 pm
Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ
June 5, 2025, 11:26 pm
Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն
June 3, 2025, 11:37 pm
Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ
June 2, 2025, 11:34 pm
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
June 2, 2025, 12:14 am
ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր
June 1, 2025, 12:58 am
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
May 31, 2025, 10:53 pm
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր
May 31, 2025, 10:20 am
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան
May 29, 2025, 10:09 pm
Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը
May 29, 2025, 9:49 pm
«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ
May 27, 2025, 10:43 pm
Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում
May 26, 2025, 11:56 pm
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
May 25, 2025, 5:36 pm
Հայաստանը մեծ սխալ է գործել` խաղաղապահ զորք ուղարկելով Ղազախստան, այդպես դարձել է մեղսակից․ Փոլ Գոբլ. factor.am
January 11, 2022, 1:15 am
4131
Ղազախների ապստամբությունը պատասխանն է այն անպաշտպան իրավիճակի, որում նրանք հայտնվել են իրենց կառավարության սխալ քաղաքականության հետևանքով․ Factor.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ խոսելով այս օրերին Ղազախստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
«Տարբեր մարդիկ, այդ թվում՝ կառավարության և Կրեմլի ներսում գտնվող խմբերը, փորձում են շահարկել իրավիճակը»,- նկատեց նա։
Փոլ Գոբլը, խոսելով Ղազախստանում ծավալվող իրադարձություններում Ռուսաստանի դերի մասին, նշեց, որ Մոսկվայի նպատակն է՝ այնպես անել, որ փողոցը երբեք չկարողանա տապալել նախկին խորհրդային տարածքում իշխանության ղեկին գտնվողներին։ «Ռուսաստանը նաև ձգտում է ընդլայնել իր ազդեցությունն ու նույնիսկ վերահսկողությունն այդ երկրներում: Նա չէ բողոքի ակցիաներ ստեղծողը, բայց շահագործում է դրանք այդ նպատակով»,- ասաց նա։
Խոսելով արդեն ներղազախստանյան զարգացումներում ՀԱՊԿ-ի, այդ թվում Հայաստանի ներգրավվածության մասին՝ ամերիկացի վերլուծաբանը նշեց՝ Հայաստանը մեծ սխալ է գործել խաղաղապահ զորք ուղարկելով։ Այդպես, ըստ նրա, պաշտոնական Երևանը դարձել է մեղսակից․ փորձել է ճնշել այլ երկրի ժողովրդի։ «Այդ մասնակցությունը հետագայում կարող է շրջվել Հայաստանի դեմ»,- ասաց նա։
Պատասխանելով դիտարկմանը, թե Արևմուտքը ինչ դիրքորոշում ունի Հայաստանի այդ քայլի վերաբերյալ, նա նշեց, որ չի կարծում, որ Արևմուտքն այս հարցում որևէ եզրակացության արդեն եկել է։ Ամեն դեպքում, նրա խոսքով, ավելի լավ կլիներ, որ Հայաստանը մի կողմ կանգներ։
«Բայց Երևանն արդեն խառնվել է, պետք է հիմա պարզապես խուսափի ավելի խորանալուց»,- իր խոսքը եզրափակեց ամերիկացի վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ Ղազախստանում մի քանի օր շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները վերաճեցին բախումների, ցուցարարները գրավեցին Ալմաթիի օդանավակայանը:
Նշենք, որ Ղազախստանի նախագահ Ժոմարդ Տոկաևը հայտարարեց, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝«ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Տոկաևի հայտարարությունից հետո ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկում Ղազախստան:
Հայաստանից Ղազախստան է գործուղվել 100 հոգանոց խաղաղապահ զորք, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, իրականացնելու է ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ։
Նյութի աղբյուր. factor.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ