ԼՐԱՀՈՍ

լրահոս

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

June 6, 2026, 12:39 am

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնություն ստանալու վերաբերյալ

June 6, 2026, 12:37 am

Ռուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի

May 25, 2026, 1:16 am

19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

May 6, 2026, 10:27 pm

«Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք». Թրամփ

April 5, 2026, 6:37 pm

ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները

March 12, 2026, 11:10 pm

Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու, պատերազմը կարող է շուտով ավարտվել. Թրամփ

March 11, 2026, 10:37 pm

Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

March 10, 2026, 9:00 pm

«Իրանը այսօր շատ ուժեղ հարված կստանա». Թրամփ

March 7, 2026, 4:11 pm

Այս կարևոր հումանիտար խնդիրը պետք է լուծվի. Անիտա Հիպերը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

March 3, 2026, 11:14 pm

Հայաստանը կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ. ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարություններն ամբողջությամբ

February 9, 2026, 10:30 pm

ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստան կժամանի նաև պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալը

February 8, 2026, 9:48 pm

Հայաստանն առաջին անգամ ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ նմուշներ

February 8, 2026, 9:26 pm

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

January 22, 2026, 11:00 pm

Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

December 5, 2025, 10:02 pm

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

November 15, 2025, 9:31 pm

Բրիտանական ոստիկանությունը որոնում է սխալմամբ ազատ արձակված երկու բանտարկյալի. BBC

November 6, 2025, 12:14 pm

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը և ևս 7 անձ ձերբակալվել են

October 20, 2025, 12:20 pm

Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք աշխատակիցներ

October 17, 2025, 4:51 pm

ԵՄ-ն պատրաստ է կիրառել իր գործիքները «Թրամփի ուղի» նախագիծը, «Խաղաղության խաչմերուկ»-ը կյանքի կոչելու համար

October 17, 2025, 11:53 am

Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց

October 16, 2025, 11:04 am

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

October 13, 2025, 11:08 pm

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

October 12, 2025, 12:09 am

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնին

October 2, 2025, 11:20 pm

ՀՀ վարչապետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

October 2, 2025, 8:47 pm

Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային. Փաշինյան

October 1, 2025, 9:52 pm

Ամենամեծ զորակոչը 2016-ից ի վեր. Պուտինը հրամանագիր է ստորագրել

September 30, 2025, 9:35 am

Ֆրանսիան ճանաչել է Պաղեստինը որպես պետություն

September 23, 2025, 11:55 am

Լեհաստանը զգուշացրել է ՌԴ-ին՝ ՆԱՏՕ-ի օդային տարածք մտած բոլոր օբյեկտները կխոցվեն

September 22, 2025, 11:06 pm

Մալխաս Ամոյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

September 19, 2025, 11:25 pm

Նախագահ Սարգսյանի երրորդ փորձը. սադրա՞նք, թե՞ հակասություն

May 16, 2019, 2:51 pm

3943

Նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու՝ Արթուր Վաղարշյան: Նրա թեկնածությունը պետք է քննարկի խորհրդարանը և ընդունի կամ մերժի: Իրավական բնույթի այս գործընթացն անշուշտ ունի կամ առնվազն ստացել է քաղաքական բավականին նուրբ համատեքստ: Նախ՝ Սահմանադրական դատարանի, ասել է թե՝ բարձրագույն դատարանի դատավորի թեկնածուն իհարկե ոչ միայն զուտ իրավական, այլ նաև քաղաքական բնույթ ենթադրող հանգամանք է երկրում, որտեղ չկա կայացած թե՛ քաղաքական համակարգ և ավանդույթների պատմություն և թե՛, առավել ևս, անկախ դատական համակարգ կամ դրա ձևավորման մեխանիզմներ իսկ, որոնք կվայելեն հանրային մեծ վստահություն: Անխոս, դա նախկին իշխող համակարգից եկող կարևորագույն համակարգային արատներից և բացերից մեկն է, որը լրացնելը հիմնարար նշանակություն ունի պետության բնականոն զարգացման, արդիականացման և հանրային ու պետական կյանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Իսկ դա քաղաքական հարց է: 

Մյուս կողմից՝ քաղաքական հիմնարար հարցը լուծվում է քաղաքական ինստիտուտների բացակայության պայմաններում: Նոր է իշխանությունը, կառավարող մեծամասնությունը, նոր է քաղաքական կամքը, այդ ամենն էապես տարբերվում է հնից՝ կոռուպցիոն համակարգից, սակայն, այդուհանդերձ, լուծումների մեխանիզմները դեռևս ինստիտուցիոնալացված չեն, և դրանք, իրենց հերթին, բարձրացնում են քաղաքական ինտրիգայնության աստիճանի ռիսկը կամ հավանականությունը: 

Անկասկած է, որ հիմնարար նշանակության քաղաքական խնդիրը պայմանավորված չէ զուտ ՍԴ մեկ դատավորի կամ թեկուզ մի քանի դատավորի թեկնածությամբ կամ ընտրությամբ: Այստեղ հակառակն է՝ այդ ընտրության, թեկնածության առաջադրման հարցերն են ենթարկվում ավելի լայն, մասշտաբային ու համակարգային բացերին և դրա ցավալի հետևանքին կամ բացասական ազդեցությանը: Սա իրապես լրջագույն հարց է, որը պետք է դառնա քաղաքական դիսկուրսի առարկա, օրակարգի առանցքային կետ, առաջնահերթություն, ինչի արդյունքում պետք է ձևավորվեն գաղափարներ, որոնք ստանան օրենսդրական նախաձեռնության տեսք և ընդունվեն որպես հասարակական-քաղաքական կյանքի ինստիտուցիոնալացման հիմնասյուներ: Այդ ամենն առայժմ չկա: Փոխարենը՝ իրադարձությունները զարգանում են ինտրիգային մեծ դոզաներով, գուցե նույնիսկ անկախ դրանց անմիջական մասնակից սուբյեկտների մի զգալի մասի կամքից: Այդ տեսանկյունից, ՍԴ դատավորի թեկնածության հերթական առաջադրումը դրա օրինակներից է: 
 
Արմեն Սարգսյանը երրորդ անգամ է առաջադրում ՍԴ դատավորի թեկնածու: Նախորդ երկու անգամում խորհրդարանի մեծամասնությունը մերժել է նախագահի թեկնածուին: Մեկը թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց էր, և մերժողը ՀՀԿ-ական դե ֆակտո մեծամասնությունն էր, որը գործում էր մինչև դեկտեմբեր: Երկրորդ անգամ, սակայն, նախագահ Սարգսյանի դատավորի թեկնածուին մերժեց արդեն «Իմ քայլը» մեծամասնությունը: Այստեղ ինտրիգ դիտվում էր այն, որ «Իմ քայլը» մեծամասնությունն ակնկալում էր դատավորի թեկնածուի կարգավիճակում տեսնել փաստաբան Վահե Գրիգորյանին, որին Արմեն Սարգսյանը ներկայացրել էր առաջին անգամ, և որի թեկնածությունը փաստորեն մերժել էր ՀՀԿ-ն՝ հասկանալի քաղաքական պատճառներով: Գրիգորյանը դիտարկվում է նախկին ընդդիմությանը և ներկա իշխանությանը հարող փաստաբան: 

Երկրորդ անգամ Արմեն Սարգսյանը ներկայացրեց այլ թեկնածու՝ Գերմանիայում ապրող իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյան, որի թեկնածությունն «Իմ քայլը» մերժեց, ընդ որում՝ անթաքույց քաղաքական որոշմամբ: Դա դեմա՞րշ էր նախագահ Սարգսյանի դեմ, որը երկրորդ անգամ չներկայացրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Բայց Սարգսյանին դա անել արգելում էր օրենքը, որը պահանջում էր ՆՈՐ թեկնածու: Եվ ահա, Արմեն Սարգսյանը ներկայացնում է թեկնածու երրորդ անգամ՝ երրորդ անձի, և դարձյալ չի ներկայացնում Վահե Գրիգորյանին, որն իր թեկնածությունն առաջադրել էր նախագահի նստավայրին: 

Ի՞նչ կանի քաղաքական մեծամասնությունը: Դարձյա՞լ կկայացնի նախագահի թեկնածուին մերժելու քաղաքական որոշում: Եվ արդյոք դա այլևս չի՞ վկայի հիմնարար հարցում խորհրդարանի մեծամասնության և նախագահի միջև հակասության հաստատում՝ հետագա աճման միտումով: Եվ ի՞նչ դիրքավորում ունի կամ կունենա այստեղ այդ մեծամասնության ղեկավարը՝ վարչապետ Փաշինյանը: 

Այդ ամենը ծավալվում է մեկ այլ հետաքրքիր հանգամանքի ֆոնին՝ նախագահ Արմեն Սարգսյանի հանդեպ բացահայտ քննադատական տրամադրություններ է արտահայտում նախկին իշխող համակարգը՝ տարբեր առիթներով և տարբեր գործիչների շուրթերով: Արդյոք այդ հարցում կառավարող մեծամասնությունը և նախկին համակարգը կամա, թե ակամա, արտահայտելու են ընդհանուր շահ և դրա սպասարկման միտում, թե՞ դա դրվագ է և նախագահ-վարչապետ հակասություն և լարվածություն խթանելու նախկին համակարգի, իսկ գուցե նաև նոր ու հին այլ շրջանակների ակնառու ձգտումը ևս կխեղդվի, ինչպես հակահեղափոխությունը:

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա