ԼՐԱՀՈՍ

լրահոս

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է

June 19, 2025, 12:14 am

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը

June 17, 2025, 9:46 pm

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

June 16, 2025, 11:23 pm

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սպանել է ԻՀՊԿ հետախուզության պետին և նրա տեղակալին

June 15, 2025, 10:25 pm

Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել

June 15, 2025, 10:15 pm

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

June 15, 2025, 12:28 am

ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ, այդ թվում՝ ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում

June 13, 2025, 9:20 pm

Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունը մշակվել է 2024 թվականին

June 13, 2025, 9:10 pm

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

June 13, 2025, 1:14 pm

Իսրայելի հարձակման պատճառով Երևանից չեղարկվել են մի շարք չվերթներ

June 13, 2025, 11:00 am

Իսրայելական հարձակման ժամանակ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում պայթյուններ են հնչել

June 13, 2025, 10:52 am

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

June 13, 2025, 10:28 am

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

June 13, 2025, 10:22 am

Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել

June 12, 2025, 4:58 pm

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

June 12, 2025, 2:38 pm

CBS News. «Իսրայելն ամբողջությամբ պատրաստ է Իրանի դեմ պատերազմին»

June 12, 2025, 2:31 pm

Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

June 7, 2025, 4:49 pm

Բավականին լավ արտահանում ունենք դեպի ԵՄ երկրներ. էկոնոմիկայի նախարար

June 5, 2025, 11:31 pm

Շատ հիասթափված եմ Իլոն Մասկից. Թրամփ

June 5, 2025, 11:26 pm

Թրամփը տեղեկացված չի եղել ռուսական օդանավակայանների վրա Կիևի հարձակումների մասին․ Սպիտակ տուն

June 3, 2025, 11:37 pm

Աննալենա Բերբոկն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ

June 2, 2025, 11:34 pm

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

June 2, 2025, 12:14 am

ՊՍԺ-ն ջախջախեց Ինտերին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՉԼ-ի գավաթակիր

June 1, 2025, 12:58 am

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն

May 31, 2025, 10:53 pm

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

May 31, 2025, 10:20 am

ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ԼԻԱԿԱՏՐ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ․ Միքայել Հայրապետյան

May 29, 2025, 10:09 pm

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

May 29, 2025, 9:49 pm

«Պուտինը կրակի հետ է խաղում». Թրամփ

May 27, 2025, 10:43 pm

Բրատիսլավան Երևանին առաջարկում է համագործակցել զենքի արտադրման ոլորտում

May 26, 2025, 11:56 pm

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

May 25, 2025, 5:36 pm

«3 մլն դոլարը Ռոբերտ Քոչարյանինն էր, 3 մլն-ը՝ Սերժ Սարգսյանինը, իսկ 1 մլն-ը՝ Արմեն Գևորգյանինը»․ Սիլվա Համբարձումյանը մանրամասնում է.Civic.am

November 22, 2021, 6:32 pm

3814

«2018թ. հետո ինձ չեն կանչել հարցաքննության, տեղյակ չեմ, թե ինչու են հիմա Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը:

Նշենք, որ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիմքով 2018թ.-ին հարուցված քրեական գործով ներկայումս ամբաստանյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը: Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այս գործով մեղադրանք չէր առաջադրվել, սակայն այսօր պարզվեց, որ նա ևս որպես մեղադրյալ է ներգրավվել և հրավիրվել հարցաքննության։

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Civic.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակով հրավիրվել է Կոմիտե՝ հարցաքննության: Իսկ ավելի վաղ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցաքննության հրավերի ծանուցմանը, Ֆեյսբուքի իր էջում գրառել էր. «Եվ զավեշտն այն է, որ երեքուկես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել, և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա, և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել…»: 

Սիլվա Համբարձումյանը մեզ հետ զրույցում հիշատակեց, որ իր ցուցմունքում նշել է, որ 2008թ.-ին 7մլն դոլար կաշառք է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին, որպեսզի վերջիններս չխոչընդոտեն արաբների հետ իր գործարքին. «Վաճառքի գործարքը  Էմիրաթների հետ էր: 7 մլն դոլար կաշառքը տվել եմ Սամվել Մայրապետյանին, նա որպես միջնորդ էր հանդես գալիս: 3 մլն դոլարը Ռոբերտ Քոչարյանինն էր, 3 մլն-ը՝ Սերժ Սարգսյանինը, իսկ 1 մլն-ը՝ Արմեն Գևորգյանինը: Այդ գործարքը եղել է 2008թ.-ին, բայց քանի որ ես 2 մլն-ը փոխանցում եմ արել, 5 մլն դոլարը կանխիկ եմ տվել, դրա համար 2018թ. բացահայտվել է»: 

Ըստ քրեական գործի՝ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերությանը միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Ռոբերտ Քոչարյանը նրանից ստացել է 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք։ Իսկ Արմեն Գևորգյանը 2008թ. ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլար կաշառք: 

Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի մասով դատաքննությունն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։

Նյութի աղբյուր. civic.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա