ԼՐԱՀՈՍ

լրահոս

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

April 28, 2025, 9:23 pm

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

April 28, 2025, 11:22 am

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

April 27, 2025, 10:06 pm

Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը

April 26, 2025, 9:46 pm

Ճանապարհների ապաշրջափակում՝ երկրների ինքնիշխանության պահպանմամբ. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

November 6, 2021, 11:39 pm

1919

Տարածաշրջանում ապաշրջափակվող երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով անցնում են: Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի այս համաձայնության վերաբերյալ ասված է 44-օրյա պատերազմի ավարտի 1 տարվան նվիրված Ռուսաստանի արտգործնախարարության՝ մամուլի համար նախատեսված հայտարարությունում:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն
«Հատկապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո, որը ուռճացվում է ԶԼՄ-ներում, պակաս կարևոր չէ, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՆԱԼ ԿՈՆԿՐԵՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ. ՓԱՇԻՆՅԱՆ
Հարցը երեկ քննարկել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Փաշինյանն ընդգծել է՝ Ադրբեջանի հայտարարությունները, որոնք վերաբերում են միջանցքներին, բացասական են ազդում աշխատանքի արդյունավետության և մթնոլորտի վրա, հատկապես այն դեպքում, որ եռակողմ հայտարարություններում միջանցքի մասին խոսք չկա:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել իր ընկալումները հանձնաժողովին, և դա, իհարկե, անընդունելի է մեզ համար: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ ու ապաշրջափակմամբ: Բազմիցս եմ հրապարակային հայտարարել, որ մենք պատրաստ ենք գնալ կոնկրետ լուծումների, որոնց էությունը պետք է լինի հետևյալը. Հայաստանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիներ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը պետք է ստանա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ուղիներ Հայաստանի տարածքով, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը կապող:

Օվերչուկը հայտնել է՝ փորձում են գտնել օպտիմալ և բոլոր կողմերի համար առավել ընդունելի երթուղիներ, ըստ էության վերահաստատելով ՌԴ դիրքորոշումը:

Ալեքսեյ Օվերչուկ (ՌԴ փոխվարչապետ) - Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հենվելով այդ տվյալների վրա՝ հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են սկզբունքի վրա, որ ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն այդ ճանապարհները:

ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ՝ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ
ՌԴ ԱԳՆ հայտարարությունում չի շրջանցվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Հակառակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ համանախագահներին անգործության համար մեղադրելուն և հայտարարությանը, թե ձևաչափն այլևս անցյալում է, Մոսկվան սպառված չի համարում կարգավորման 3+2 հարթակը, որը ենթադրում է ՄԽ համանախագահների և ՀՀ ու Ադրբեջանի պաշտոնյաների շփում:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն
«Դրա մասին է վկայում 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում: Հանդիպման օրակարգում հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր էին։ Համանախագահները ծրագրում են այցելություն տարածաշրջան և շփումների շարունակում 3+2 ձևաչափով»։

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին վերաբերող կետը ևս հակադրվում է Ադրբեջանի ղեկավարության քայլերին: Բաքուն մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը, մինչդեռ հայտարարության մեջ ասվում է.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն
«Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը համաձայն են, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն անցնող տարվա ընթացքում ամուր ապահովել է հրադադարի պահպանման ռեժիմը, իրեն դրսևորել, որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության վստահելի երաշխավոր»:

Շարունակելով թեման՝ ՌԴ արտգործնախարարությունը հերքել է նաև կարծիքները, թե Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն և Հայաստանը պրոտեկտորատի վերածելուն: Արտաքին քաղաքական գերատեսչությունը դրանք որակել է պոպուլիստական և իրականության հետ որևէ աղերս չունեցող:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա