ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
Չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում հիվանդանոցներում։ Հիմա մեզ պետք է փրկել ազգը. Lragir.am
October 1, 2021, 5:44 pm
3078
Lragir.am-ը զրուցել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի առաջին ինտենսիվ բաժանմունքի թերապևտ Լուսինե Յոլչյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույն ամբողջությամբ.
Ի՞նչ իրավիճակ է կորոնավիրուսային հիվանդացության առումով, մասնագետները պնդում են, որ «դելտա» շտամը երիտասարդների շրջանում էլ է շատ հանդիպում։
Իրականում այս երրորդ փուլում վիրուսը երիտասարդացել է, շատ ավելի ագրեսիվ է։ Ավելի արագ են զարգանում թոքաբորբն ու մնացած բարդությունները, քան նախկինում։ Իմ բաժանմունքի հիվանդների մեծ մասը երիտասարդ են՝ 28-45, մինչև 50 տարեկան։ Նրանց թիվն ավելի շատ է, քան մեծահասակներինը։ «Դելտա» շտամի դեպքում մեծահասակներն ավելի թեթև ու հեշտ են դուրս գալիս, քան երիտասարդները։ Այսինքն՝ հիվանդությունը ծանրացել է ու երիտասարդացել, ինչը մենք չենք տեսել նախորդ ալիքների ժամանակ։ Թոքաբորբի զարգացում մենք ունեցել ենք նաև նախորդ ալիքների ժամանակ, բայց ավելի դանդաղ է զարգացել, ինչը մեզ թույլ է տվել կանխել զարգացումը։ Այս ալիքի դեպքում թոքաբորբն ավելի արագ է պիկին հասնում։ Հիվանդը կարող է հիվանդանոց ընդունվել 5-10 տոկոս թոքաբորբով, մի քանի օրից, անկախ բուժումներից, դառնա մինչև 40-60 տոկոս թոքաբորբ։
Այսինքն՝ մարդը կարող է անգամ ժամանակին հոսպիտալացվել, բայց անկախ բուժումներից՝ թոքաբորբը արագ կարող է զարգանա՞լ։
Այո, բուժումների ընթացքում զարգանում է թոքաբորբը։ Covid թոքաբորբին բնորոշ հատկանիշներից մեկն այն է, որ անկախ ոչ մի բանից, ինքը կարող է պիկ ապրել։
Երիտասարդների շրջանում ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը շա՞տ են։
Բավական շատ են, ցավոք, երիտասարդների շրջանում մահեր ևս եղել են։ «Դելտա» շտամի դեպքում ևս խոցելի խումբ են խրոնիկ հիվանդները։ Եվ երիտասարդները, որոնց մասին խոսում ենք, որ մահացել են, իրենք բոլորն ունեցել են խրոնիկ հիվանդություններ։ Այդ իսկ պատճառով դժվարացել է նրանց բուժումը։
Ի՞նչ եք խորհուրդ տալիս մարդկանց։
Խորհուրդ եմ տալիս անպայման պատվաստվել։ Իհարկե, մենք ունեցել են հիվանդներ, ովքեր պատվաստվել են և վարակվել են, բայց շատ ավելի թեթև են տարել ու շատ ավելի հեշտ են դուրս եկել հիվանդությունից։ Գոնե մարդիկ պատվաստվեն ու օգնեն մեզ, որովհետև իրականում չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում հիվանդանոցներում։ Հիմա մեզ պետք է փրկել ազգը։ Մենք նկատում ենք, որ քչերն են դիմակ կրում, պահպանում անվտանգության կանոնները, հավաքույթները շատացել են, հասարակական տրանսպորտը լեփ-լեցուն է առանց դիմակ մարդկանցով, մարդիկ խուսափում են պատվաստումներից։ Այդ ամենը հանգեցնում է նրան, որ մենք մահճակալային ֆոնդի սպառում ունենք, ընդհանրապես ամեն ինչ կսպառվի, և չենք կարողանա օգնել մարդկանց։ Այսօր այն իրավիճակն է, որ հիվանդ ենք դուրս գրում, այդ հիվանդը դեռ դուրս չեկած՝ նոր հիվանդ է ընդունվում։ Այսինքն՝ մենք արդեն իսկ դրսում շատ հիվանդներ ունենք, որոնք բուժհաստատությունում սպասարկվելու խնդիր ունեն, բայց մեր հնարավորություններն անսպառ չեն։ Եթե ժամանակին կանխենք այս հիվանդությունը, այս իրավիճակը չի լինի։
Մարդիկ խուսափում են պատվաստվումից՝ նաև պատճառաբանելով, որ միևնույն է, պատվաստվող մարդն էլ է վարակվում։
Ես պնդում եմ, որ ծանր ու ծայրահեղ ծանր դեպքեր չեն լինում պատվաստվողների շրջանում։ Եթե նույնիսկ լինում է ծայրահեղ ծանր թոքաբորբ, հեշտ է հաղթահարվում։ Ես ինքս ունեցել եմ հիվանդ, որն 80 տոկոս թոքաբորբ ուներ, և բացարձակ հույս չկար, բայց շատ հանգիստ դուրս եկավ այդ վիճակից, նույնիսկ վերակենդանացման բաժանմունք չհասավ։ Ինքը երկրորդ պատվաստումից մեկ ամիս անց վարակվել էր, հիվանդության ընթացքը շատ ծանր էր, բայց հենց թերապիայի բաժանմունքում դուրս եկավ այդ վիճակից։
Հիվանդների մեծ մասը, որոնց հարցնում ենք, թե ինչո՞ւ չեն պատվաստվում, ասում են, որ խուսափում են հետագա բարդություններից։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի հետագայում, բայց հիմա մեզ պետք է ազգը փրկել, վերացնել այս վիրուսը, որովհետև իրականում այն կործանում է։
Մարդիկ ասում են, որ ոչ մի մասնագետ իրենց հստակ չի կարողանում հիմնավորել, որ պատվաստումները հետագա բարդությունների չեն բերի։
Իրականում, մինչև ժամանակ չանցնի, մի քանի տարի չանցնի, ոչ ոք 100 տոկոսով ոչինչ չի կարող ասել։ Բայց այն անձինք, ովքեր մինչ օրս պատվաստվել են, նրանց շրջանում բարդացումներ չեն եղել, ես ինքս պատվաստվել եմ ու ինձ շատ լավ եմ զգում։ Մեր ունեցած փորձը ցույց է տալիս, որ պատվաստվելն արդյունավետ է։
Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նոր բռնկում եղավ՝ հաշվի առնելով այն գնահատականները, որ նախորդ ալիքների ժամանակ Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն վարակվել էր։ Կոլեկտիվ իմունիտետ չի՞ ձևավորվում։
Քանի որ մենք ունենք կորոնավիրուսի տարբեր շտամներ, հնարավոր է, որ կրկնավարակներ են գրանցվում։ Պատվաստումը կթեթևացնի իրավիճակը, այդ կոլեկտիվ իմունիտետը ձեռք կբերվի։ Չենք կարող մեկ միջոցառմամբ պայքարել այդ հիվանդության դեմ, պետք է լինի և պատվաստվելը, և դիմակ կրելը։ Եթե մի քանի ուղղություններով սկսենք պայքարել հիվանդության դեմ, ինձ թվում է՝ կստացվի։
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ