ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը
May 4, 2025, 3:20 pm
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
May 4, 2025, 9:50 am
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը
May 3, 2025, 10:43 pm
Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել
May 2, 2025, 11:56 pm
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է
May 2, 2025, 11:51 pm
Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին
May 2, 2025, 12:53 pm
Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ
May 1, 2025, 9:48 pm
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
May 1, 2025, 9:43 pm
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
May 1, 2025, 1:55 pm
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է
May 1, 2025, 1:46 pm
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
April 30, 2025, 10:52 pm
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
April 30, 2025, 10:47 pm
Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»
April 30, 2025, 3:48 pm
Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին
April 30, 2025, 1:07 am
Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից
April 29, 2025, 3:30 pm
Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը
April 28, 2025, 10:22 pm
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում
April 28, 2025, 9:23 pm
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից
April 28, 2025, 11:22 am
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
April 27, 2025, 10:06 pm
Թրամփը կասկածում է պատերազմը դադարեցնելու Պուտինի պատրաստակամությանը
April 26, 2025, 9:46 pm
Ուկրաինան հերքում է Կուրսկի մարզն ազատագրելու մասին Ռուսաստանի հայտարարությունը
April 26, 2025, 5:50 pm
Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում
April 26, 2025, 2:03 pm
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիայի համառ մերժումը վտանգավոր նախադեպ է ապագայի համար. Եվրախորհրդարանի պատգամավոր Լատինոպուլու
April 25, 2025, 12:13 am
Թրամփը ապրիլքանչորսյան ուղերձում վերադարձավ Մեծ Եղեռն տերմինին
April 24, 2025, 11:03 pm
Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու
April 24, 2025, 1:40 pm
Ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
April 24, 2025, 1:02 pm
Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան
April 24, 2025, 10:17 am
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
Սահման դաշնակաց՝ Իշխան յուրյանց. Lragir.am
July 6, 2021, 6:00 pm
3042
Իշխանության դեմ պայքարի աննկուն մարտիկ Իշխան Սաղաթելյանը, որն ընտրվել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, այսինքն՝ ՀՅԴ ղեկավար, այսօր ասուլիս է տվել ու հայտարարել, թե դեռ պարզ չէ՝ կվերցնեն մանդատները, թե ոչ, բայց որ մտան խորհրդարան՝ «օր ու արև չենք տալու այս իշխանությանը»:
Հիշվում է՝ երբ Լեւոն Զուրաբյանին հարցնում էին, թե ինչու են կեղծված ընտրություններից հետո վերցնում մանդատները եւ ինչ են անելու խորհրդարանում, պատասխանեց՝ իշխանությանը ներվայնացնելու ենք:
Իշխան Սաղաթելյանն ասում է, թե ներկայիս ընդդիմությունը նման չէ նախկին ընդդիմություններին, այն նոր որակի է: Նման հայտարարությունները կարելի է ներել քաղաքական ոչ մեծ կենսագրություն ունեցող գործչին, որն ըստ ամենայնի օբյեկտիվ պատճառներով չի հետեւել նախորդ ընդդիմությունների գործունեությանը, այլապես կտեսներ, որ թե ՀՓՇ-17-ի տխրահռչակ շարժումը, թե նախընտրական արշավը ոչնչով չէր տարբերվում, այդ թվում կրկնելով 2018-ի շարժման մեթոդները՝ փողոց փակելուց մինչեւ հեռախոսի լույսեր վառելը:
Խնդիրն այստեղ հնամյա Դաշնակցությունն է, որը Մայր Հայրենիքում վերահաստատվելուց հետո շատ արագ վերածվեց քրեականացված իշխող համակարգի կցորդի, ստանալով քվոտաներ խորհրդարանում ու հայաստանյան բիզնեսում: ՀՅԴ մանր կրպակավարների վերածված ղեկավարությունը ում հետ ասես, ինչ դիրքով ասես կոալիցիաների մեջ էր մտնում, անհամեմատ ավելի տգեղ վիճակում էր հայտնվում «անցումային» շրջանում, երբ ճողվում էր մրցակցող բեւեռների միջեւ ու չէր կողմնորոշվում: ՀՅԴ ղեկավարությունն այդ պահերին խիստ «ներվայնանում էր»՝ քանի որ արդեն սովոր չէին բացի որեւէ տեղ մտնելուց այլ բանի:
ՀՅԴ դեգրադացման գագաթնակետը դարձավ 17 ռուսանպաստ կուսակցությունների ՀՓՇ մտնելը: Հիշվում է՝ ինչպես էր Արմեն Ռուստամյանը հրապարակավ Լավրովին հավաստիացնում, որ ծառայել են ու ծառայելու են Ռուսաստանին, այն բանից հետո, երբ Լավրովը ներվայնացել էր երեւանյան փողոցներ դուրս եկած ընդդիմության կոչերից: Այն ժամանակ դեռ տաք էին, եռակողմ հայտարարությունը դավաճանական էին կոչում, ազգային կարգախոսներ հնչեցնում, դրանից հետո 17-նոցները խնամքով մոռացան ազգային պահանջները եւ անցան Կրեմլի կոյուղատարներից նետված քարոզչական թեզերի տիրաժավորմանը, Ռուսաստանին ռեժիմով՝ օրը երեք անգամ շնորհակալություն հայտնելուն, ողբին ու ներքին անկայունությունը պահելուն՝ անհրաժեշտ օպերատիվ ժամանակ ապահովելով ռուս-թուրքական տանդեմի ծրագրերի իրագործման եւ Փաշինյանի իշխանության պահպանման համար: Կամ թե ակամա՝ էական չէ, եւ դա չփոխվեց նույնիսկ այն բանից հետո, երբ Մոսկվան երկու անգամ սլիվ արեց նրանց՝ ուղարկելով խորհրդարանի ընտրության:
Նկատենք՝ Իշխան Սաղաթելյանը չի ասում՝ խորհրդարան ենք գնում Արցախի կարգավիճակի հարցը դնելու, ռուս-թուրքական ագրեսիայի գնահատականը տալու, եռակողմ հակահայ անօրինական փաթեթը չեղարկելու, միջազգային լեգիտիմ կառույցներին դիմելու, ազգային օրակարգեր ձեւավորելու համար, կառավարությանը ստիպելով հետ կանգնել հակահայ ընթացքից: Ուրիշ ի՞նչ հարցերով «օր ու արեւ չեն տալու» իշխանություններին, ո՞ւմ է դա հետաքրքիր: Ընտրությունների արդյունքը ոչինչ չի՞ հուշել:
ՀՅԴ-ից հայության սպասելիքներն ուրիշ էին: Երեւում է՝ դրանք ավարտվեցին:
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ