ԼՐԱՀՈՍ

լրահոս

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»

May 14, 2025, 2:52 pm

«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ». Թրամփ

May 14, 2025, 1:39 pm

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն են հայտնել պաշտպանության հարցերով կցորդներ նշանակել երկու երկրներում

May 14, 2025, 12:38 am

Ամստերդամում բացվել է  Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

May 12, 2025, 12:50 am

Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

May 10, 2025, 10:52 am

Հրդեհ՝ «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք

May 9, 2025, 11:34 pm

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

May 8, 2025, 11:12 pm

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների

May 8, 2025, 9:18 am

Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

May 7, 2025, 11:04 pm

Փաշինյանը հաստատում է՝ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա

May 7, 2025, 5:30 pm

Պակիստանը հաղորդում է 31, Հնդկաստանը՝ 10 զոհի մասին

May 7, 2025, 5:24 pm

Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգրևատրել է Մեհրիբան Ալիևաին

May 5, 2025, 10:44 pm

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

May 5, 2025, 5:33 pm

Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի

May 5, 2025, 5:26 pm

Վլադիմիր Պուտինն անխուսափելի է համարել Ուկրաինայի հետ հաշտեցումը

May 4, 2025, 3:20 pm

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձավ պատանիների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

May 4, 2025, 9:50 am

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

May 3, 2025, 10:43 pm

Ադրբեջանի սահմանապահները Կասպից ծովում կրակել են նավի վրա. Իրանի քաղաքացի է զոհվել

May 2, 2025, 11:56 pm

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամներից մեկը մահացել է

May 2, 2025, 11:51 pm

Այս գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը. Վիտալի Բալասանյանը նամակով դիմել է Պուտինին

May 2, 2025, 12:53 pm

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

May 1, 2025, 9:48 pm

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

May 1, 2025, 9:43 pm

Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

May 1, 2025, 1:55 pm

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

May 1, 2025, 1:46 pm

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

April 30, 2025, 10:52 pm

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

April 30, 2025, 10:47 pm

Թրամփ․ «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ»

April 30, 2025, 3:48 pm

Գերարժևորման անկում թե՞ կայունացում՝ ինչ է սպասվում անշարժ գույքի շուկայում 2025թ-ին

April 30, 2025, 1:07 am

Հակակոռուպցիոն կոմիտեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին դուրս է հանել դատական նիստերի դահլիճից

April 29, 2025, 3:30 pm

Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը

April 28, 2025, 10:22 pm

3 տասնամյակ Հայաստանի երեք նախագահությունները հայ հասարակությանը խաբել են, թե ՀԱՊԿ-ը Հայաստանի պաշտպանության համար է. Ստյոպա Սաֆարյան

July 3, 2021, 6:12 pm

3216

Քաղաքական գործիչ, 4-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«3 տասնամյակ Հայաստանի երեք նախագահությունները հայ հասարակությանը խաբել են, թե ՀԱՊԿ-ը Հայաստանի պաշտպանության համար է։ Ավելին՝ թափանցիկ ակնրակներով նրա "պաշտպանության" հովանոցը քարոզչական դաշտում տարածում էին նաև Արցախի վրա։ Արցախյան երկու պատերազմները՝ 2016-ի քառօրյա պատերազմը և 2020-ի 44-օրյա պատերազմը շատ արագ փլուզեցին այդ միֆը։ Իսկ այս տարվա մայիսի 12-ից Հայաստանի Գեղարքունիքի ու Սյունիքի մարզեր ադրբեջանական հրոսակախմբերի ներծուժումն ու ՀԱՊԿ-ի արձագանքը ցույց տվեցին, որ այդ դաշինքը անդամ ոչ մի պետության համար գոյություն չունի։ Ու սա միայն մեծ կեղծիքի մասին չէ, որ հյուսվել է Հայաստանի "անվտանգության ապահովվածության ու պաշտպանվածության" մասին։

Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից սկսած Սերժ Սարգսյանի նախագահությամբ ավարտված այդ կառույցին վերապահվել են մեխանիզմներ, որոնք սահմանփակել են դիվրեսիֆիկացված ռազմատեխնիկական հարաբերություններ վարելու Հայաստանի ինքնիշխան իրավունքը, անգամ կաշկանդվել է Արցախում Հայաստանի անվտանգության երաշխավորի դերակատարումը։ Խոշոր առումով Հայաստանն իր այդ գործառույթը չի կարողացել լիարժեք կատարել ՀԱՊԿ-ին պատերազմի մեջ չներքաշելու ու Պուտինյան ՆԱՏՕ-ն չխայտառակելու՝ նրա սնանկությունը ի ցույց չդնելու պատճառներով։ Ու դրա դիմաց Հայաստանն ու հայ ժողովուրդը դրա դիմաց վճարել են հենց անվտանգությամբ, մինչդեռ այդ մահվան օղակը Հայաստանի համար հյուսվել էր Հայաստանի անվտանգության ապահովվածության հեքիաթի ներքո։ Եվ Հայաստանի համար մահվան կեղծիք ստեղծած երկու նախագահները "քաղաքականության" մեջ են կրկին՝ խմբակցություններ ունեն խորհրդարանում․․․ Այս մեծագույն ամոթը նրա մասին է, որ հասարակության 25 տոկոսը կարող է քվե տալ կեղծիքի թագավորության տիրակալներին, իսկ վերջիններս էլ բացատրություն չտան, թե ինչու են Հայաստանը մտցրել ու մխրճել մի ճահիճի մեջ, որից դուրս գալն իր գինն է ունենալու, եթե Երևանը նման քաղաքական որոշում ընդունի։

Եվ այդ կեղծիքի թագավորության երկու տիրակալները այդ դեպքում էլ Հայաստանին են մեղադրելու "անվտանգության համար" նոր գին վճարելու որոշման համար, ինչպես որ արեցին պատերազմի դեպքում՝ դունչները սրբելով ու դիստանցավորվելով նրանից, որ 20 տարի շարունակ "պատերազմը հետաձգել են" Ռուսաստանի կողմից ստատուս-քվոն հավերժ պահպանելու կեղծիք-հույսով, ու Հայաստանի անունից համաձայնելով ամենատարբեր ֆորմուլաներով գործարքներին, որոնց մեջ անխտիր կերպով ազատագրված տարածքների վերադարձն էր ինչ-որ բանի դիմաց՝ խաղաղության, կարգավիճակի, ապաշրջափակման․․․

Անցյալի բեռը բոլոր առումներով հետապնդում է Հայաստանին։ Ու այդ բեռի մեջ նաև այս անհասկանալի կառույցն է՝ Հայաստանի անդամակցությամբ, կաշլանդող պարտավորություններով ու Հայաստանի համար ստեղծած վտանգներով։ Բայց ես այդ կառույցին կամ Ռուսաստանին չեմ մեղադրելու այս վիճակի համար։ Դրա թիվ մեկ մեղավորները հատկապես Հայաստանի 2-րդ ու 3-րդ նախագահներն են, որոնք մղձավանջը կատարյալ են դարձրել ու պետք է պատասխան տան այս ամենի համար։ Այն ժամանակ, երբ Ադրբեջանը, չանդամակցելով որևէ ռազմաքաղաքական դաշինքի, իր ինքնիշխանությունն ու ազատությունը օգտագործեց երկկողմ հարաբերությունների ձևաչափով լուծել իր անվտանգության խնդիրները, հաստատել ռազմատեխնիկական հարաբերություններ այն երկրների հետ, որոնք կարող էին նրան օգնել "իր" տարածքների դեօկուպացիայի գործում, Հայաստանի երկու նախագահները հաջորդանար վաճառեցին նրա ինքնիշխանությունը, սահմանափակեցին ու Հայաստանի թողեցին մի բանի հույսին, որը գոյություն չունի։ Հայաստանը դեռ շատ թանկ գին է վճարելու անցած երկուսուկես տասնամյկաներում այս ռազմաքաղաքական սխալների համար։ Այն, ինչ կարող է ու պարտավոր է անել Հայաստանի ներկայիս իշխանությունները, եթե ունակ չեն կառավարելու այդ կառույցից դուրս գալու հավելյալ ռիսկերը, պարտավոր են Հայաստանի խնդիրները բերել միջազգային լեգիտիմ մանդատների, կառուցների ու հարաբերությունների ներքո, որովհետև դրանց լուծումը միջազգային իրավունքի դաշտում է։ Այդ խնդիրները թողնել ադրբեջանաթուրքառուսական եռանկյունու ու ՀԱՊԿ-երի հույսին, նշանակում է՝ Հայաստանի դանդաղ մահ, ինչը թույլ տալը հանցագործություն կլինի»։

Նյութի աղբյուր. hima.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա